Բիշքեկում տեղի է ունեցել վար- չապետ Նիկոլ Փաշինյանի հանդի- պումը Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ: Նիկոլ Փաշինյանը և Նարենդրա Մոդին շեշտել են, որ Հայաստան- Հնդկաստան բարեկամությունը միշտ ամուր է եղել և պատրաստա- կամություն հայտնել շարունակելու ջանքերը՝ այն էլ ավելի խորացնելու նպատակով: Զրուցակիցները քննարկել են տնտեսության, տեխնոլոգիաների, առող- ջապահության ու դեղագործության, կրթության, ենթակառուցվածքների, ներդրումների և զբոսաշրջության ոլորտներում համագործակցության զար- գացմանը վերաբերող հարցեր: Ընդգծվել է, որ բարձր մակարդակի փոխադարձ այցելությունների հե- տագա կազմակերպումը կօժանդակի գործընկերության խորացմանն ու համատեղ նոր ծրագրերի իրականացմանը: Վարչապետ Փաշինյանը վերահաստատել է Հնդկաստանի վարչապետին հարմար ժամանակահատվածում Հայաստան այցելելու հրավերը և պատ- րաստակամություն հայտել նույնպես պատեհ առիթով այցելել Հնդկաստան։
