Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը որպես բանախոս մասնակցել է Կենսաբազ- մազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համա- ժողովի (COP17) շրջանակում՝ Կապույտ գոտու Հայաս- տանի տաղավարում անցկացված «Մարդու իրավունք- ների վրա հիմնված գործողություններ՝ հանուն կենսաբազ- մազանության. հնարավորություններ և մարտահրավեր-ներ» խորագրով բարձր մակարդակի երկխոսությանը։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՄԻՊ գրասե- նյակի տարածած հաղորդագրությունից, Հայաստանի նախագահության և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերա- գույն հանձնակատարի գրասենյակի համագործակցու- թյամբ կազմակերպված քննարկման նպատակն էր ան- դրադառնալ մարդու իրավունքների և կենսաբազմա- զանության պահպանության փոխառնչությանը, ինչպես նաև բնապահպանական քաղաքականություններում մարդու իրավունքների վրա հիմնված մոտեցումների ներ- դրման հնարավորություններին ու մարտահրավերներին։

By Admin

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *