Արդյո՞ք կոռումպացված Հովնան Տերտերյանը շրջապատում է իրեն ոչ պակաս կոռումպացված անհատներով, ինչպես քահանա Մանուկ Մարգարյանն է

Posted on February. 9. 2019


Գրեց՝ ԱԲՕ ՉԱՓԱՐԵԱՆ
Գործադիր Հրատարակիչ 
եւ Գլխաւոր Խմբագիր՝
«ՀԱՅ ԿԵԱՆՔ»-ի եւ
USA Armenian Lifeի

Շաբաթ օրը՝ դեկտեմբերի 15- ին Էջմիածնում մի խումբ խաղաղ ցուցարարներ կաթողիկոս Գարեգին II-ի թիկնապահների, հոգևորականության կոռումպացված անդամների, ինչպես նաև նրանց հավատարիմների և ավազակների կողմից ենթարկվել են ֆիզիկական բռնությունների և սպառնալիքների:
Համաձայն որոշ վկաների և հայաստանյան ԶԼՄ-ների՝ Գարեգին II-ի «պաշտպանները» ցուցարարների ուղղությամբ նետել են ձվեր, կոյուղաջուր, և այս ամենը՝ տեղական ոստիկանության ներկայոթյամբ (աչքի առաջ), որը միայն «կենդանի պատ»ի դեր էր խաղում խաղաղ ցուցարարների և Գարեգին II-ի կողմնակից ավազակների միջև:
Հաջորդ օրը՝ (կիրակի) դեկտեմբերի 16-ին հեռավոր Լոս Անջելեսում կաթողիկոսի և Արևմտյան թեմի չսիրված առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի (կոռումպացված) աջակիցները Կալիֆոռնիայի Բրբանք քաղաքում, որտեղ և գտնվում է Արևմտյան թեմը, խաղաղ ցուցարարների դեմ դիմեցին սպառնալիքների մարտավարությանը:
Սկսած կեսօրվա ժամը 12.30-ից՝ Լոս Անջելեսի աստվածավախ հայերը, որոնք արդեն բացահայտ սկսել էին ապստամբել ոչ միայն Հայաստանում, այլև՝ Արևմտյան թեմում կաշառակերության դեմ, շարունակում էին պտտվել 15 ոտնաչափ բեռնատարով արդեն 17-րդ օրը՝ ցուցադրելով ցուցանակը, որով պահանջվում է կաշառակեր (կոռումպացված) կաթողիկոս Գարեգին II- ի և Արևմտյան թեմի ոչ պակաս կոռումպացված առաջնորդ Հովնան արքգ Տերտերյանի հրաժարականը:
Մի քանի րոպե անց այն բանից հետո, երբ ցուցանակներով բեռնատարը կանգ առավ, առաջնորդարանից, որը գտնվոմ է Բրբանք քաղաքի 3325 North Glenoaks Boulevard հասցեում, որոշ անձինք քայլեցին դեպի մայթը, և նրանցից ոմանք սկսեցին տեսանկարահանել ինձ, բեռնատարն ու ցուցարարներին, ովքեր
պարզապես կանգնեցրել էին բեռնատարը թեմի առջեւ:
Թեմի հսկողներից և նկարահանողներից մեկը, ով ամենաշատ ուշադրությունն էր գրավում, մի սևազգեստ, մորուքով մարդ էր: Նա նման էր այն հոգևորականին, ում ես հանդիպել եմ Արևմտյան Թեմի բազմաթիվ միջոցառումների ժամանակ, սակայն երբեք հնարավորություն չեմ ունեցել իմանալ նրա անունը: Նրա դեմքը ինձ շատ ծանոթ էր թվում, բայց չէի կարողանում հիշել անունը: Նա սկսեց ցուցումներ տալ և վիրավորական արտահայտություններ անել ցուցարարներին և նրանց հոգեբանորեն ճնշել: Ես նրան լուսանկարեցի, որպեսզի համայնքում հարցնեմ և պարզեմ նրա ինքնությունը: Նրա նկարը Թեմի մի քանի անդամների ցույց տալուց հետո, ես պարզեցի նրա ինքնությունը: Եվ Օ՜, Աստված իմ, պարզվեց, որ նա ոչ այլ ոք է, քան քահանա Մանուկ Մարգարյանը՝ մի շատ հակասական և չսիրված դեմք,
ով քահանա է Հոլիվուդի Սբ. Հովհաննեսի եկեղեցում: Շատերը գիտեին, որ Մարգարյանը Հայաստանում քահանայի աստիճանից կարգալույծ էր արվել լուսահոգի Ամենայն հայոց Կաթողիկոս Վազգեն I-ի կողմից:

Նա 1994թ-ին Հայաստանից արտագաղթել և հասել էր Լոս Անջելես՝ փախչելով իր նախկին համայնքից, որտեղ նրան նույնպես չէին սիրոմ և կարգալույծ էին արել:
Անցած մի քանի տարիների ընթացքում ես Արևմտյան Թեմի որոշ անդամների միջոցով իմացել էի, որ քահանա Մարգարյանը ձեռք էր բերել Հայ եկեղեցու
ձախողած հոգևորականի համբավ (կամ՝ քահանա Մարգարյանը՝ որպես Հայ եկեղեցու հոգևոր սպասավոր, ունեցել է տխրահռչակ անցյալ): Եվ զարմանալի չէ, որ Նորին Սուրբ Օծություն Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Ա-ն նրան կարգալույծ էր արել:
Հետաքրքրաշարժ է, որ նրան երկրորդ հնարավորություն տվողը հանրաճանաչ և սիրված լուսահոգի Վարդան քահանա Տեր-Թադևոսյանն էր՝ Հուլիվուդում Հայ Առաքելական Սբ. Հովհաննես եկեղեցու քահանայապետը:
Լոս Անջելես ժամանելուց հետո, կարգալույծ և գործազուրկ Մանուկ Մարգարյանը թակեց քահանա Թադևոսյանի դուռը՝ խնդրելով նրան օգնել կերակրել իր ընտանիքը: Որպես մի բարի Սամարացի՝ քահանա Թադևոսյանը Մանուկին իր հովանու տակ առավ:
Լինելով աստվածավախ քրիստոնյա՝ քահանա Թադևոսյանը Մանուկին օգնեց վերականգնվել որպես հայ քրիստոնյա:
Այն օրերին Արևմտյան Թեմի Առաջնորդը Վաչե արքեպիսկոպոս Հովսեփյանն էր, և թեմը գտնվում էր Հոլիվուդի Սբգ Հովհաննես եկեղեցու շենքում:
Մինչ Մանուկի ժամանումը, քահանա Թադևոսյանը վաստակել էր Հոլիվուդի իր համանքում (հոտի) գրեթե բոլորի հարգանքն ու սերը`շնորհիվ իր լավ բնավորության և հոգևորության, որը վարակվել էր ողջ համայնքը:
Այդ տարի ավելի վաղ՝ 1994թ դեկտեմբերի 17-ին տեղի էր ունեցել Նորթրիջի երկրաշարժը, որը հսկայական շինարարական վնաս էր հասցրել եկեղեցու շենքին: Հասցված մեծամասշտաբ վնասների պատճառով Թեմի Առաջնորդ Հովսեփյանը որոշեց դրամական միջոցներ չհատկացնել եկեղեցու վերանորոգման համար և թեմի գրասենյակները տեղափոխեց Բրբանք:
Ի պատիվ քահանա Թադևոսյանի նշենք, որ նա թեմի ղեկավարությանը խոստացել էր եկեղեցին վերանորոգել և վերականգնել համայնքում իր կապերն օգտագործելու միջոցով? առանց Թեմից դրամական միջոցներ խնդրելու: Մեծ սեր և հեղինակություն վայելող հոգևորական Թադևոսյանի կոչին արձագանքեցին
մի շարք հայ կապալառուներ՝ շինարարներ, ջրմուղագործեր, էլեկտրատեխնիկներ, ովքեր ամբողջովին անվճար և կամավոր հիմունքներով մատուցեցին ծառայություններ և շինանյութ՝ շունչ հաղորդելով եկեղեցուն և ամբողջովին վերականգնելով դրա գործունեությունը: Այլ կերպ ասած՝ քահանա Թադևոսյանը և
իր աստվածավախ համայնքի անդամները իրենց եկեղեցու վերականգնումն իրականացրին բացառապես տեղական միջոցներով:
Իր համայնքին և եկեղեցուն մատուցած ծառայությունների համար Ն.Ս.Օ.Տ.Տ Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Ա-ն Հայրապետական կոնդակով քահանա Թադևոսյանին ճանաչել էր «Քաջարի (քաջ, համարձակ) հոգևորական» :

Եկեղեցու վերակառուցումից մի քանի ամիս անց էր, որ ժամանեց Մանուկը: Պարզվեց, որ երջանկահիշատակ քահանա Թադևոսյանը՝ «Արի հոգևորականը», նաև առյուծասիրտ է, քանի որ նամակ էր գրել Սբ. Օծություն Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն I-ին՝ աղերսելով նրանից հայրական ներողամտություն Մանուկի նկատմամբ: Սբ. Օծություն Վազգեն I-ը պատասխանել էր, որ միայն նրա համար, որ քահանա Տեր- Թադևոսյանն է դա խնդրում և խոստանում Մանուկին առնել իր վերահսկողության և խնամակալության տակ, Սբ.Օծությունը նրան ներում կշնորհի:
Կաթողիկոսի ներումը, ի վերջո, արքեպիսկոպոս Հովսեփյանի համար ճանապարհ հարթեցրեց, որ վերաձեռնադրի Մանուկին՝ որպես Մանուկ քահանա Մարգարյան, որպեսզի նա ծառայի քահանա Տեր- Թադևոսյանի օգնականի դերում:
Ավաղ, բարի գործերը ոչ միշտ են արժանանում նույնպիսի պատասխանի: Լինում են դեպքեր, երբ որոշները բարությանը պատասխանում են վատ արարքներով: Այսպիսի տարրերը ցավալիորեն կարծում են որ. «Ոչ մի լավ արարք չպետք է անպատիժ մնա»:
Այնուամենայնիվ, Քահանա Թադևոսյանին երկար ժամանակ պետք չեղավ բացահայտելու եկեղեցու անհետացած դրամական միջոցների մասին, որոնք եկեղեցու կանխիկ դրամական եկամուտներից անօրինաբար յուրացվում էին Մանուկ քահանայի կողմից:
Համաձայն վստահելի աղբյուրների՝ մարդն, ով քահանա Թադևոսյանին անընդհատ ահազանգում էր քահանա Մանուկի կողմից միջոցների յուրացումների մասին, Ջեք Ալթունյանն էր, ով Թեմական խորհրդի ղեկավար անդամներից էր և այդ ժամանակ նաև Գլենդելի ոստիկանությունում վարչական իրավախախտումների վերլուծաբան էր:
Քահանա Մանուկի ցուցաբերած կաշառակերության այս չափերից ապշած և բացահայտորեն
անհանգստացած՝ քահանա Թադևոսյանը անընդհատ արք. Հովսեփյանին դրամական յուրացումների մասին փաստեր էր ներկայացնում, սակայն, ասում են՝ վերջինս անընդհատ կոծկում էր այդ ,խնդիրըե:
Շատ տարածված է այն կարծիքը, որ կասկածելի ֆինանսական գործարքների մեջ ներքաշված քահանա Մանուկը ստանում էր Արևմտյան Թեմի նախկին առաջնորդի՝ արք. Հովսեփյանի ակտիվ աջակցությունը:
Ըստ տարբեր փաստերի՝ երբ պարզվում է, թե ով է կաշառքի այս դեպքերի ետևում կանգնած, Ջեք Ալթունյանի անդամակցությունը Թեմական խորհրդում չեղարկվում է: Արդյո՞ք արք. Հովսեփյանը պաշտոնից ազատում է Ալթունյանին, որպեսզի քահանա Մանուկիհամար այնպիսի հնարավորություններ ստեղծի, որ վերջինս կարողանա ազատորեն, առանց վերահսկողության յուրացնել եկեղեցու միջոցները այնքան ժամանակ, մինչ նա կկիսի իր մասնաբաժինը:
Հեռացումների հաջորդ զոհ է դառնում քահանա Թադևոսյանը: Մի առավոտ նա ժամանում է եկեղեցու գրասենյակի մոտ և պարզում, որ դռան կողպեքը փոխվել է: Նա քահանա Մանուկին տեղեկացնում է, դրա մասին, վերջինս էլ պատասխանում է, թե գրասենյակը վերանորոգվում է:
Ի վերջո նա կռահում է, որ հեռացվել է և փոխանակ պայքա-րելու՝ մեկուսանում է, ընկնում կատարյալ ընկճախտի մեջ և, տեղի տալով իր վշտին, աստիճանաբար կոր-ցնում առողջությունը:

Դեկտեմբերի 17-ին՝ երկուշաբթի օրը «USA Armenian Life Magazine»-ի խմբագրության գրասենյակում տեղի ունեցած զրույցի ժամանակ քահանա Թադևոսյանի փեսա Գրիգոր Վարդերեսյանը հայտնեց, որ մինչ մահանալը նա հատուկ պատվիրել էր, որ իր մահից հետո թաղման արարողության անցկացումը չվստահեն Թեմի և ոչ մի ներկայացուցչի:
Հիմա, այսքան տարի անց, հետաքրքիրն այն է, որ քահանա Մանուկը դարձել է արք. Տերտերյանի վստահված դաշնակիցներից: Արդյո՞ք նրանք երկուսն էլ ներքաշված են նույնպիսի կասկածելի ֆինանսական գործարքների մեջ:
Մի բան հստակ է՝ արք. Տերտերյանը պաշտպանում է քահանա Մանուկի ավազակ և կեղեքիչ տեսակը՝ նաև հանդիսանալով Թեմի ներսում դրամական շորթումների հավանական մասնակից: Համաձայն բազմաթիվ հավաստի աղբյուրների՝ արք. Տերտերյանը ներքաշված է թեմական մակարդակով մի շարք անբարո և կոռուպցիոն միջադեպերում: Եվ հիմա թվում է, թե նա նաև համակարգված կերպով
հեռացնում է բարեպաշտ հոգևորականների և աշխարհիկ անձանց, ովքեր հրաժարվում են ներքաշվել կաշառակերության մեջ և նրանց փոխարինում կոռումպացված հոգևորականներով և աշխատակիցներով, ովքեր պատրաստ են նրան սիրաշահելու համար անգամ ծնկի գալ: The Derderian modus operandi!
Ճիշտ այնպես, ինչպես Թեմի նախկին Առաջնորդ արք. Հովսեփյանը վարվեց Սբ.Հովհաննես Կարապետ եկեղեցու քահանա Թադևոսյանի հետ, մի քանի տարի առաջ անարդարացիորեն պաշտոնից ազատվեց նաև քահանա Դաթև Թաթուլյանը, ով երկար տարիներ հոգևորական էր և վայելում էր Կալիֆոռնիայի Սան
Դիեգոյի իր համայնքի համակրանքը:
Դեռևս 2016 թ մայիսին Միքահ Ջենդյանը, ով Արևմտյան Թեմի ակտիվ անդամ է, Թեմի խորհրդին պաշտոնական բողոք էր ներկայացրել: Բողոքը պարզ և ընդարձակ կերպով շարադրված էր 11 էջ կազմող երեք փաստաթղթերում:
Պաշտոնական բողոքում Միքահ Ջենդյանը, ով սարկավագ է, անգլերենի դասախոսի օգնական և մասնագիտական զարգացման համակարգող Գրոսմոնթ – Քույամաքա համայնքի քոլեջում, նշում է.
«Սարկավագը, երևում է՝ հակառակ պա-հանջների՝ բավարար կերպով չի պաշտ-պանել Տեր-Դաթևին (Թաթուլյան), երեց-կնոջը (տիկին Թաթուլյանին) և եկեղեցու ծխականներին Անի Լանուցայի նամակներում նշված ֆիզիկական բռնությունների սպառնալիքներից»:
Սարկավագ Ջենդյանը շարունակում է. «Անցած 2,5 տարիների ընթացքում Տեր Դաթևը (հատկապես), երեցկինը և ծխի որոշ անդամներ ենթարկվել են կրկնվող բռնաճնշումների, ահաբեկման և նվաստացման, շատերը հավատացած են և կարծում են, որ Թեմի առաջնորդի հարաբերությունները Սբ. Հովհաննես
Կարապետի Վստահության հիմնադրամի հանձնաժողովի և դրա ֆինանսական գործարքների շուրջ կոնֆլիկտային են և կասկածելի»:
2016 թ. մայիսի վերջերին Արևմտյան Թեմի մտահոգ անդամները շրջանառում էին որոշ փաստաթղթեր, որոնց մատնանշում էին խիստ կոռումպացված արք. Տերտերյանին: Մի հատվածում նրանք գրում են.
«Վերջիվերջո, ո՞վ է այսօր հիշում Հյուսիսային Ամերիկայի Հայոց եկեղեցու Արևմտյան թեմի շատ հոգևորականների» Պատասխանն է՝ տեր Արշակ, տեր Արթուն, տեր Աշողիկ, Հարի Ասբեդ, հայր Բարեթ, հայր Դայադ, տեր Դաթև, տեր Հովսեփ, տեր Գևորգ, տեր Նարեկ, տեր Սիփան, տեր Տավիթ, տեր Վարդան, տեր Վազգեն, տեր Զավեն:
Ո՞վ է հիշում նրանց:
Մտահոգ անդամները նշում են. «Նրանց ընտանիքներն ու նախկին ծխականներն են հիշում և հիշում, թե ինչպես այս հոգևորականներից յուրաքանչյուրը «Ինչ չափով որ ամեն մեկը պարգև է ստացել, այդ չափով էլ օգտագործեք այն՝ իրար ծառայելով որպես հիանալի տնտեսներ Աստծու անզուգական բարության, որ
զանազան կերպերով է դրսևորվում (1 Պետրոս. 4:10)»: Նրանց ծխականներից շատերը չեն մոռանա, թե ինչպես էին այս հոգևորականներն անձնազոհաբար աշխատում՝ իրենց մոտեցնելով Աստծուն, իրենց կյանքին առընչվում, իրենց հետ կիսում ընծաները և տոնում ուրախությունները: Էլ ովքե՞ր են հիշում նրանց: Սլաքը
ցույց է տալիս երկրագունդը՝ հետևյալ մեկնաբանությամբ. «Համաշխարհային ցանցը»:
Բողոքն ավարտվում է հետևյալ նոտայով. «Հաշվի առնելով այս տեղեկատվության լրջությունն ու ծանրության աստիճանը և Թեմի առաջնորդի գործողությունների համար նրան հաշվետու դարձնելու անհրաժեշտությունը, հետևյալ միջոցառումները պետք է տրամաբանորեն հաջորդեն միմյանց»

  1. Բարձրաշնորհ արք. Հովնան Տերտերյանը է պետք է հրաժարական ներկայացնի Հյուսիսային Ամերիկայի Հայոց եկեղեցու Արևմտյան թեմի առաջնորդի պաշտոնից կամ
  2. 2016թ. Թեմական ժողովի անդամները պետք է միջնորդություն ներկայացնեն, որով պահանջվում է առաջնորդի փոփոխություն կամ, վերջիվերջո՝
  3. 2016թ. Թեմական ժողովի անդամները պետք է միջնորդություն ներկայացնեն, որով հանձնարարում են Հոգևոր դատարանին (կազմված թեմի թոշակի անցած հոգևորականությունից) հետաքննել Սան Դիեգոյի
    միջադեպում Թեմի առաջնորդի գործողությունները»:

  4. Ինչպե՞ս արք. Հովնանյանին հաջողվեց մնալ Թեմի առաջնորդի պաշտոնում: Նա կարողացավ շահարկել եկեղեցական օրենքներն ու կարգերը, այսպիսով կետրոնացնելով ավելի մեծ իշխանություն, քան իրեն նախորդած պրիմատները (առաջնորդները)՝ նախկինում: Նրա իշխանությունը դարձավ բացարձակ:
    «Բացարձակ իշխանությունը բացարձակ է այլասերում» նշվում է Շեքսպիրի «Մաքբեթում»:
    Հիմա կարող ենք հասկանալ, թե ինչու են Լոս Անջելեսի ցուցարարները կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականի հետ պահանջում նաև արք. Հովնանյանի անհապաղ հրաժարականը: Ոմանք նույնիսկ կոչ են անում նրան կարգալույծ անել որպես հոգևորական: Պատմությունը կրկնվում է…
    Հայ Առաքելական Եկեղեցու որոշ հատվածում կոռուպցիայի, նեպոտիզմի (ընտանեվարություն) և որոշ դեպքերում՝ անգամ մանկապղծության դեմ համաշխարհային բողոքի ցույցերը նոր թափ են հավաքում: Մի քանի տարի առաջ Հայաստանում ծագած ցույցերի ալիքը արագորեն տարածվում է հայկական սփյուռքի հեռավոր անկյուններում:
    2018թ. թավշյա հեղափոխության հետևանքով, որը պաշտոնանկ արեց նախկին նախագահ Սերժ Սարգսյանին և իշխանության բերեց Նիկոլ Փաշինյանին և իր շարժումը, Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարող

ակտիվիստները իրենց ուշադրությունը սևեռեցին ներկայումս դիսֆունկցիոնալ (ոչ պատշաճ գործող) Հայ Առաքելական Եկեղեցուն: Նրանք ձևակերպել են Հայ եկեղեցու բարեփոխոմների անհրաժեշտությունը և ստեղծել «Նոր Հայաստան, նոր հայրապետ» կարգախոսը, որով նպատակ ունեն փոխարինել մեծապես
համակրանք չվայելող Գարեգին II-ին: Լոս Անջելեսի հայության դեպքում որոշ աստվածավախ հայեր միացել են Հայ եկեղեցին բարեփոխելու համաշխարհային շարժմանը՝ պահանջելով ոչ միայն կոռումպացված Կաթողիկոս Գարեգին II-ի, այլ նաև՝ Արևմտյան Թեմի ոչ պակաս կոռումպացված առաջնորդի հրաժարականները:
Տարիներ առաջ իմ կանադահայ ընկերը, ով Հայոց Եկեղեցու Կանադայի թեմի ղեկավարներից էր, Լոս Անջելես էր այցելել այն ժամանակ, երբ արք. Տերտերյանը նոր էր ընտրվել թեմի առաջնորդ, ինձ պատմեց. «Մենք բարով խուսափեցինք Կանադայի թեմ Վաչե Տերտերյանի՝ որպես Թեմի Առաջնորդի հնարավոր
տեղափոխությունից»: Այն ժամանակ, երբ շատ քիչ բան գիտեի Արևմտյան Թեմի Առաջնորդ Տերտերյանի մասին, չէի կարող ամբողջովին հասկանալ նրա ասածի կարևորությունը: Բայց ժամանակի հետ Արևմտյան Թեմի մի շարք ակտիվ անդամներ սկսեցին վստահորեն բացահայտել և մատնանշել թեմում արք. Տերտերյանի թույլտվությամբ տեղի ունեցած ոչ թե մեկ-երկու, այլ՝ բազմաթիվ
կոռուպցիոն միջադեպեր:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *