Հայաստանում մեծ շարժում է տեղի ունենում կաթողիկոսի դեմ

Posted on February. 11. 2019

Հայ ազգը քրիստոնեությունը ընդունել է ավելի քան 1700 տարի առաջ, բայց դեռ այսպիսի վիճակ չէր եղել, երբ գրեթե մի ամբողջ ազգ` բացառությամբ իր հարազատների և իր նման սուտ հավատացյալների, պահանջի կաթողիկոսի հրաժարա-կանը:

Երբ ասում ենք ազգ` ի նկատի ունենք Հայաստանը և Սփյուռքը միասին: Հայաստանից հետո ամենա-շատ հայերը ապրում են Ռուսաստա-նում, իսկ Ռուսաստանից հետո որպես մեծ գաղութ Լոս Անջելեսն է,  որը  մտնում է  Western Diocese-ի մեջ:

Հայաստանում, ինչպես նաև Ռու-սաստանում շատ մեծ պայքար է տարվում Գարեգին Բ-ի հեռացման համար: Ի՞նչն է պատճառը, որ Լոս Անջելեսում բնակվող հայերը չեն մաս-նակցում այդ իրադարձությանը, մի՞թե արդեն ժամանակը չէ այստեղ էլ այս մասին մտածելու և միանալու Հայաս-տանում տեղի ունեցող շարժմանը:

Բանը նրանում է, որ Սփյուռքում ապրող հայերի մեծ մասը ավելի մեծահասակներ են, ովքեր ոչ մի տեղե-կություն չունեն Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններից, ովքեր       արդի տեխնոլոգիաներից բավական հեռու են, նամանավանդ լրատվական սոցցանցերից` facebook, youtube և այլն: Եվ անգամ, եթե մոտ էլ են, եթե լսեն էլ կամ կարդան էլ, դա նրանց համար անհասկանալի երևույթ է, որով-հետև դարեր շարունակ Սփյուռքում գտնվող բոլոր հայ ընտանիքներում եկեղեցին ընդունվել է որպես սրբութ-յուն, իսկ հոգևորականը` ազնիվ, պարկեշտ հոգևոր առաջնորդ: Այսպի-սին էր պատկերը նաև Հայաստանում մինչև 1999թ., անգամ սովետական   հասարակարգում, երբ գործում էր կրոնամերժ գաղափարախոսությունը:

Ի՞նչն է պատճառը, որ հայ ազգը հետզհետե կորցնում է իր հավատը դե-պի եկեղեցին ու կրոնավորները, բայց ոչ հավատքը դեպի Աստված և մեր կրոնը:

Այժմ հիմնական պատճառը, որ ազգը փորձում է ազատվել Գարեգին Բ-ից և իր նման ստախոս, գող ու առևտրական, կեղտոտ գործարար, նույնիսկ մարդասպան հոգևորական-ներից…

Ի՞նչն է պատճառը, որ ազգը ուզում է նրան հեռացնել կաթողիկոսի պաշ-տոնից:

– Նրա մեջ չեն տեսնում հոգևորականի նշույլ, նրա համար կրոնը, հավատքը միայն դրամ աշխատելու հեշտ միջոց է:

Կաթողիկոսը պետք է լինի ազգի հոգևոր առաջնորդ և ամեն դժվարին պահին կանգնած լինի ազգի կողքին, և՛ հույս ներշնչի, և ուղղություն ցույց տա: Սակայն այժմյան, ինչպես նրան կոչում են «չընտրված կամ չկաթողիկոսը» ճիշտ հակառակն է:

Նրա հարազատ ընկերները ազգի թշնամիներն են` նախկին պաշտոնյաները, օլիգարխները, գեներալ մանվելները և անգամ մարդասպանները: Իսկ ինչպե՞ս պատահեց, որ «չընտրված» կաթողիկոսը «ընտրվեց»:

Սկսենք նրա օծման  օրից:

Դա հենց այն նույն օրն էր` հոկտեմբեր 27-ը 1999թ., երբ Ազգային Ժողովում ահաբեկչական գործողությունների արդյունքում սպանվեց 8 անձ և վիրավորվեց գրեթե 30-ը: Սա աննախադեպ երևույթ էր….

Զոհվածների շարքում էր նաև Վազգեն Սարգսյանը` Հայաստանի վարչապետը:

Ի՞նչ կապ կար Վազգենի և Գարեգինի միջև: Ըստ տվյալ-ների` Վազգենը և Գարեգին Բն պայմանավորվել էին, որ Վազգենը պետք է Գարեգին Բին օգներ կաթողիկոս ընտըր-վելու հարցում, իսկ վերջինս էլ իրեն պետք է վարձահատույց լիներ և վճարեր ($20,000,000) ԱՄՆ քսան միլիոն դոլար:

Վազգենը իր խոստումը կատարեց` սպառնալիքների ուժով պարտադրելով մյուս եպիսկոպոսներին ընտրել Գարեգինին:

Եվ այսպես, Հերոս Կտրիճը օծվում էր արդեն, երբ նրան հասավ այն լուրը, որ Վազգենը սպանված է:

Այդ վիդեո-ժապավենը՝ «Վարչապետ Վազգեն Սարգս-յանի մահն ու Գարեգին Բ կաթողիկոսի քեֆը» կարող եք դիտել հետևյալ կայքում. ( https://youtu.be/PxXZP5VK540 ) ամբողջությամբ, բայց ձեզ ենք ներկա-յացնում մի փոքր տեղեկություն, թե ինչպես հայտնվեց այդ լուրը:

Նկարում տեսնում եք (Western Diocese) Արեւմտյան Թեմի արքեպիսկոպոս Հովնան Տերտերյանին, ով համարվում է Գարեգին Բ-ի աջ ձեռքը: Երբ լուրը նրան են հանձնում թղթի վրա գրված վիճակում, որ հանձնի կաթողիկոսին, մի քանի փորձ է անում լուրը փոխանցելու, բայց` ապարդյուն: Հետո նույն այդ թուղթը, որի վրա գրված էր դաժան մահվան լուրը, ուրախությունից համբուրում է, և այդ ժամանակ Գարեգին Բ-ն արդեն վերցնում է նրա ձեռքից: Կարծես երկուսն էլ սպասում էին այդ` իրենց համար «բարի լուրին»:

Դա իրենց առաջին մեծ  շահումն էր ($20,000,000) ԱՄՆ քսան միլիոն դոլար արժողությամբ: Կարծես մեկ քարով երկու թռչուն խփեցին, և ինչպես նկարագրվում է, արարողությունը վերածվեց մեծ խնջույքի մինչև հաջորդ առավոտ:

Փոխանակ այդ «նորընտիր» կաթողիկոսը ցավ ապրեր, որ ամբողջ երկիրը անորոշ վիճակում է, որ սպանվել են ազգի առաջնորդները, սպանդ է տեղի ունեցել (և այդ ժամանակ դեռ շարունակվում էր), փորձեր որևէ միջոց ձեռք առնել` թեկուզ ուղղակի գնար դեպքի վայր, նա որոշեց իր նմաններին հավաքել և գնալ իր գյուղ (Չորրորդ սովխոզ) քեֆ անելու և հաղթանակը նշելու մինչ լուսաբաց:

Եվ այս պահից սկսվեց Հայ եկեղեցու դանդաղ կործանումը, ազգի հավատքը դեպի եկեղեցին և հոգևորականները: Չնայած նրանց մեջ մեծ մասը բավականին ազնիվ և նվիրված հոգևորականներ էին, բայց, ինչպես ասում են` «թացը չորի հետ վառվեց»:

Ի՞նչն էր պատճառը, որ այս ինքնակոչ կամ անազնիվ ձևով ընտրված կաթողիկոսը և նրա համախոհները ցանկանում էին տիրել այդ պաշտոնին:

-Դա ոչ թե նրանց հավատքն էր դեպի Աստված, այլ նվիրվածությունը՝ դեպի փողը, դրամը և իշխանությունը: Նա և իր համախոհները գիտեին, որ այդ ճանապարհով շատ արագ կարող են համայնքներում դառնալ սրբազաններ և հովիվներ ու շատ արագ հարստանան: Նրանցից ոչ մեկի դեմքին չես տեսնի հավատացյալի դիմագիծ կամ էլ ումի՞ց, ի՞նչ պիտի սովորեին, երբ իրենց առաջնորդը ստախոս, առևտրական, բռնի և ոչ միայն կաթողիկոսի նման չէ, այլ նրա մեջ ազնվության և բարության  ոչ մի նշույլ անգամ չկա:

Երբ որ երեխան սուտ է խոսում, խրատում ես, որ չի կարելի սուտ խոսել, իսկ երբ հասուն մարդն է սուտ խոսում, հատկապես՝ հոգևորականը, կլինի կաթողիկոսը՝ Գարեգին Բ-ն, կլինի սրբազան կամ հովիվ, դա արդեն անընդունելի և աններելի է: Դրանց պետք է անվանեն ոչ թե հովիվներ, այլ վայրենի չոբաններ:

Երբ Գարեգին Բ-ին ասում են, թե կին և երեխաներ ունի, նա երևիցե չի ընդունում, որ ունի: Ի՞նչ կարելի է սպասել մեկից, ով իր հարազատ երեխային է ուրանում և երբ իրեն հարկավոր էր կաթողիկոս դառնալ, այդ մասին ամբողջությամբ մոռացել էր:

Շատ ժամանակ մարդկանց ասում են, թե՝ «պնդերեսն ես կամ երեսիդ կաշին փղի կաշվից էլ հաստ է» կամ «թքում են երեսիդ, ասում ես անձրև է գալիս…»: Նույնը վերաբերում է նրան և նրա աջում և ձախում կանգնած իր հավատարիմներին:

Երկու մեծ գաղութներում նա ընտրեց իր ամենա-հավատարիմ մարդկանց: Մոսկվայում՝ իր եղբորը, որը նույնքան հալածման է ենթարկվում, որքան ինքը՝ Հայաստանում: Երբ Մոսկվայում ցույց էին անում իր դեմ, նա որոշեց օգնության կանչել ոստիկանությանը, հավատացյալ հայերին ձերբակալել տալով և բանտեր նետելով, ինչպես նաև վարձու մարդկանց միջոցով ծեծի էր երթարկում որոշ հոգևորականների:

Մյուս մեծ գաղութը դա Western Diocese-ն է, որին կանդրա-դառնանք հաջորդ համարներում:

Հարգելի Հա՛յ Ժողովուրդ,

Մենք պետք է գիտակցենք, որ եթե մենք թույլ տանք, որ այսպիսի սուտ հավատացյալները հեռացնեն մեզ մեր եկեղեցուց և կրոնից, դա աններելի է: Արդեն երի-տասարդությունը հետզհետե հեռանում է եկեղեցուց: Ապագայում ձեր երեխաները և թոռները անգամ չեն էլ մտածելու կնքվելու կամ եկեղեցում ամուսնանալու մասին:

Այս նկարում տեսնում եք թուրքական GRAY WOLF օրգանզացիայի պարագլուխներից մեկին՝ Ձեզ ծանոթ կաթողիկոսի հետ, որն իրեն շատ երջանիկ ու ապահով զգում նրա կողքին:

Թե ովքեր են GRAY WOLF-երը կարող եք փնտրել GOOGLE-ում, իսկ համառոտ՝ նրանք իրենցից ներկայացնում են մի հանցախումբ, ովքեր հայերին համարում են իրենց ոխերիմ թշնամին և բազմիցս մեծ վնասներ են հասցրել մեզ և հասցնում են մինչ օրս:

Այս է պատճառը, որ ազգը փորձում է ազատվել Գարեգին Բ-ից և իր նման ստախոս, գող ու առևտրական, կեղտոտ գործարար, նույնիսկ մարդասպան հոգևորականներից, այսպիսի կրոնավորները պետք է շուտ վերանան: Նրանք շահագործում են մեր հավատը դեպի Աստված իրենց անձնական շահերի համար:

Նրանք շատ մեծ փորձ ունեն մարդկանց շահագործելու մեջ, նրանց համար սովորական մարդը կամ բարերարը նման է կթան կովի, ինչքան կարող են, այդքան կկթեն, դեռ մի բան էլ ավելին, և երբ արդեն տեսնեն օգուտ չկա, մի պիտակ կկպցնեն և չեն էլ թողնի եկեղեցի մտնել: Ինչպես նաև կազմում են տարբեր խմբեր կամ միություններ, որպեսզի կարողանան մարդկանց շահագործելով փող աշխատել: Հավաքում են մի քանի ազնիվ կամ միամիտ կամ էլ իրենց պես շահամոլ մարդկանց և կազմում իրենց թեմի հոգաբարձությունը և այդպես սկսում:

Դրանցից մեկը կանանց միությունն է, նրանց կարելի է նմանեցնել աշխատասեր մրջյունների կամ մեղուների, որոնք, թողած իրենց ընտանիքները ու առօրյա հոգսերը, իրենց ամբողջ ժամանակը տրամադրում են եկեղեցուն՝ կարծելով, թե բարի գործ են անում: Իրականում դա բարի է, բայց «անմեղ մեղուները այդքան մեղր պատրաստելուց հետո չեն էլ հասկանում, թե մեղրը ուր է անհետանում», այսինքն՝ այնքան միամիտ և նվիրված են, որ չեն էլ կաս-կածում:

Նրանք բոլորն էլ նման են կամ արժանի են 30 արծաթյա դրամի՝ այժմ գները բարձրացել են. Ցանկանում են $30.000 ամսական՝ պատճառա-բանելով, որ 2000 տարում 30 արծաթը արդեն այդքան արժ»:

Ինչպես ասում են՝ ամեն մեկը իր արժանին գտնում է: Ճիշտ է նրանք էլ կգտնեն, բայց մեր պարտականությունն է, որ օգնենք նրանց, որպեսզի շուտ գտնեն, և հայ ազգը ազատվի դրանցից: Երբեք չպետք է հավատալ նրանց մեծ-մեծ խոսքերին, այլ պետք է նայել, թե ի՞նչ են արել և ո՞ւր են տանում մեզ իրենց այդ շահամո-լությունը, գողության նկատմամբ սերը, լավ ապրելու ցանկությունը:

Պահանջե՛ք գնացուցակ, որը օրենքով չպետք է լինի ամուսնության, կնունքի կամ թաղման արարողությունների համար:

Ամուսնական կարգի  համար խեղճ երիտասարդները ստիպված են օգնություն խնդրել ուրիշներից, երպեսզի վճարեն եկեղեցուն, իսկ հողարկավորման դեպքում՝ վախենում են մահանան, որ հանկարծ ընտանիքին ծանր նյութական վիճակի մեջ չգցեն, իսկ եթե ի  վիճակի չեն վճարելու թաղման կարգի համար, ասում են. «փող չունեիր, չմեռնեիր» կամ էլ՝ «երբ փող ունենաս, այդ ժամանակ մեզ կանչի»:

Բացե՛ք Ձեր աչքերը և ականջները, նայե՛ք, թե ինչ են անում այդ առևտրա-կան, վաշխառու հոգևորականները:

Պատկերացնո՞ւմ եք մի կաթողիկոս, որ պետության կողմից պաշտպանություն է խնդրում…

Առանց ամաչելու Գարեգին Բ կաթողիկոսը պետությունից օգնություն է խնդրում իր պաշտպանության համար՝ դիմում է ոստիկանությանը, երբ անհրաժեշտ է՝ խնդրում է, որ պետությունը օգնի իրեն, որպեսզի ժողովուրդն իր դեմ ցույց չանի:

Ա՝յ ողորմելի, քո տեղը պետք է լիներ միշտ ժողովրդի մեջ և նրա կողքին:

Ինքդ քեզ և քո շուրջ կանգնած հավատարիմներիդ հարց տուր, թե ինչո՞ւ են բոլորը ձեզ այդքան ատում: Գուցե գտնեք պատճառը՝ ստախոսությո՞ւն, գողությո՞ւն, մարդկանց հանդեպ չարությո՞ւն, ագահությո՞ւն, կեղտոտ գործարարնե՞ր…

Այսպիսով, հարգելի Հավատացյա’լ Հայ Ժողովուրդ,

Ձեր և ձեր երեխաների ապագան ձեր ձեռքերում է:

Մի՛ վախեցեք, եղե՛ք քաջ, ինչպես նոր վարչապետը, պահանջե՛ք ձեր իրավունքը և թույլ մի՛ տվեք, որ արդպիսի սուտ և տկար «հոգևորական» կոչվածները ձեզ շահագործեն իրենց սեփական կարիքները հոգալու, իրենց աներևակայելի ցանկությունները բավարարելու համար:

Հրեշ ես դու քո էությամբ

Ողորմելի, այ կենդանի:

Վախից իջնում հատակը ջրի

Նապաստակի պես խեղճ ձևանում,

Անմարդկային արյունախում, այ վայրենի

Նմանվում ես սատանայի:

Մանկան տեսքով, այ բորենի

Անկիրթ, անտաշ և անուղեղ:

Նվաստ ես դու և նողկալի քո էությամբ,

Ուրանում ես դու բոլորին

Կեղտակեր ես, կոտոշավոր դու սատանա:

Հակոբ Բարսամյան, Լոս Անջելոս, ԱՄՆ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *