Վարչապետ Փաշինեան ամբողջական պատասխանատւութիւն կը կրէ իր նշանակած աթեիստ եւ հակաքրիստոնեայ գործակից՝ Արսեն Օհանեանի դատապարտելի կեցուածքի համար։ Հարկաւոր է որ այս ծպտեալ «սորոսական»ը շտապ հեռացուի իր պաշտօնէն։

Իրեն աթեիստ հռչակած Օհանեան «չի խորշում համացանցում ծաղրելի մեկնաբանութիւններ գրել օգտատերերից մէկի տեղադրած Քրիստոսի նկարի տակ», տեղեկագրածմէ armennews.com :
«Դե որ նախարարի մակարդակով պայքարեն Առաքելական եկեղեցու դէմ, վարչութեան պետի տեղակալներն էլ Քրիստոս կը ծաղրեն էլի՝ անցնելով բոլոր սահմանները» նշած է armennews.com։
Անհետեւանք պիտի չմնայ Օհանեանի նման հակաքրիստոսականների լկտի պահուածքը հայ ազգային ինքնութեան ամբաժանելի մասնիկը դարձած քրիստոնեայ հաւատքի դէմ։
Դժբախտաբար Հայ Առաքելական Եկեղեցին դրսից եւ ներսից յարձակման թիրախ է։ Դրսից աղանդաւորների եւ ներսից՝ կոռումպացուած կեղծ հոգեւորականների կողից կողմից գլխաւորութեամբ Գարեգին Բի եւ իր կլանի անդամների կողմից օրինակ՝ Մոսկուայի Եզրասը եւ Լոս Անճելոսի Հովնան Տէրտէրեանը։
«Նոր Հայաստան, նոր Կաթողիկոս», «Հայ Եկեղեցւոյ Բարեկարգում» եւ «Մերժի՚ր Սերժի Գարեգինին» ացգային-քրիստոէական եւ համառողովրդական շարժումները արդարացի են իրենց միացեալ պահանջին մէջ շուտափոյթ հրաժարականը իրականացնելու մասսայական կոռումպացուածութիւն գործող Գարեգին Բ-ի եւ իր ամբողջ կլանին ե՚ւ Հայաստան ե՚ւ սփիւռս աշխարհի։
Աբօ Չափարեան
Փաշինյանի նշանակած հերթական աթեիստ պաշտոնյան ծաղրում է Քրիստոսին ու քրիստոնեությունը


Փաշինյանը համատարած պաշտոնների նշանակեց այն սուբյեկտներին, ովքեր «հեղափոխության» օրերին քայլել էին իր կողքով: Նշանակեց, առանց ստուգելու նրանց մասնագիտական ու մտավոր կարողությունները: Այդպիսի մի նշանակում էլ ժամանակին ակտիվիստ, փողոցներ փակող, իսկ այսօր արդեն ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում Սոցիալական ապահովության պետական ծառայության պետի տեղակալ Արսեն Օհանյանն է: Իրեն աթեիստ հռչակած սույն պաշտոնյան չի խորշում համացանցում ծաղրելի մեկնաբանություններ գրել օգտատերեից մեկի տեղադրած Քրիստոսի նկարի տակ:
Դե որ նախարարի մակարդակով պայքարեն Առաքելական եկեղեցու դեմ, վարչության պետի տեղակալներն էլ Քրիստոս կծաղրեն էլի՝ անցնելով բոլոր սահմանները: Պարոն Փաշինյան, էս ո՞ւմ եք բերել առաջին պլան, էս ո՞ւմ եք պաշտոնի նշանակել: Ախր ամեն սրբություն ու ավանդույթ ծաղրող նման թրաշամանուկներին պետք է կիլոմետրերով հեռու պահել պետականա համակարգից, իսկ Դուք բերում ու պատասխանատու պաշտոնի եք դնում: Բոլոր սրբությունների վրա ոտքեր մաքրողներն իրենց ազատամիտ են երևակայում, բայց իրականում Ձեզ են խայտառակում, ձեր պայքարի պտուղներն են մսխում, իսկ Դուք երևի տեղյակ էլ չեք: Տեղից էլ պաշտոնյաների կեսը կամ աղանդավոր է, կամ աթեիստ կամ էլ Աստված գիտի ինչ է դավանում: Ում ուզում են թող հավատան, բայց եթե չեն կարողանում զսպել իրենց ու նման բարբաջանքներ ու տափակ հումորներ են խզբզում համացանցում, ուրեմն նրանց շտապ պետք է հեռացնել առաջին պլանից: