«Եթէ կատարելը լինէր նոյնքան դիւրին, որքան
անելիքը իմանալը, մատուռներըտաճարներ կը դառնային»: Շեքսպիր Գոյժ:
Լրատուամիջոցները ահազանգեցին, թէ Սեւանի ափամերձ ջրերը կանաչել են: Յիրաւի սարսափելի էին հեռատեսիլով ցուցադրուած պատկերները, կապուտաչեայ մեր գեղեցկուհին ջրիմուռներով պատած: Նամանաւանդ, որ տեսած եմ գեղանի լիճը այն տարիներին, երբ կղզին
դեռ կղզի էր, իսկ ջրի բնական մակարդակը անհամեմատ բարձր:
Երեւոյթը աւելի լուրջ ու վտանգաւոր է, քան մենք կարծում ենք եւ այն գրեթէ համազօր է բնական աղէտի: Մէկ վայրկեան անգամ պիտի չմոռանանք, որ Սեւանը մեր երկրի կենսունակութեան կարեւորագոյն աղբիւրներից մէկն է եւ նրա նկատմամբ հոգատարութիւնը պիտի լինի առաւելագոյնը:
Այս առիթով մեզանից իւրաքանչիւր իրաւամբ կը ցանկանայ իմանալ, թէ որոնք են պատճառները: Գիտակցելով, որ նրանք բազում են ու բազմապիսի, կարելի է ասել, որ հիմնականըմարդկային անփոյթ եւ անպատասխանատու գործօնն է, անյագ տգիտութեամբ համատեղ: Սեւանի դժբախտութեան սկիզբը դրուեց անցած դարի երեսունականներին, երբ մոսկովեան հրահանգով որոշուեց ստեղծել արդիւնաբերութեան անդրկովկասեան միացեալ միաւոր, որի համար էժանագին էլեկտրական ուժանիւթ էր անհրաժեշտ: Ադ տարիներին Բագուի նաւթը չունէր այսօրուայ դիրքն ու հզօրութիւնը, իսկ Վրաստանի քարածուխը բաւարար չէր, այնուամենայնիւ
նա պիտի լինէր նպաստընկալ, ըստ «Ժողովուրդների հօր» գերագոյն ցանկութեանըգործի դրուեց «Սեւանի կասկադ» ծրագիրը, որի հեղինակներից մէկն էր
հայազգի ջրագիտութեան (hydrologie) , խոշոր մասնագէտ ակադեմիայի ( ) կաճառ իսկական անդամ Եղիազարեանը Տարիներ անց առիթը ունեցայ շփում ունենալ նրա հետ : մասնագիտական ոլորտում եւ մի օր համարձակուեցի հարցնել թէ ինչպէս , , համաձայնուեցին լճի չորացման գաղափարի հետ Կիրթ եւ զուսպ լինելով]– : հանդարտօրէն պատասխանեց թէ ո՞վ կարող էր դէմ կանգնել վերից իջած , հրամանին առանց ,ժողովրդի թշնամիե , պիտակին արժանանալու միայն թէ աւելացրեց որ իրենք
գործակիցներով փորձել են հասնել չարեաց փոքրագոյնին , , : Այդ ծրագրի շրջանակում էր, որ ստեղծուեց հսկայական ալիւմինի մշակման գործարանը«ԿԱՆԱԶ»-ը հազարաւոր աշխատատեղերով: Աւելացնեմ, որ ծրագրի նախնական տարբերակով նախատեսուած էր պահպանել լճի միայն փոքր
մէկ երրորդ հատուածը, իսկ միւս ամբողջ տարածքը դարձնել արօտավայր: Աւելորդ չեմ համարում յիշեցնել, որ նման ծրագիր կիրառուեց միջին Ասիայում, բամբակի արտադրութիւնը զարգացնելու նպատակով եւ Արալեան լիճը, որ ծով էր կոչւում, եւ Սեւանից մի քանի անգամ մեծ էր, ուղղակի բառիս բուն իմաստով չորացաւանապատի վերածուելով: Մենք կարող ենք դեռ փառք տալ: Հեռու, շատ հեռու լինելով դաս տալու կամ ծրագրեր առաջարկելու մտքից, կարծում եւ վստահ ենք, որ ոչ միայն մասնագէտները, այլ նաեւ իւրաքանչիւր քաղաքացի համակարծիք կը լինի, որ առաջին հերթին եւ անյապաղ պէտք է յատուկ հոգսի նիւթ դարձնել լիճը թափուող բոլոր տեսակի հոսանքների մաքրութիւնը, լինեն նրանք բնական, կենցաղային ու որեւէ տեսակի արտադրութեան հետ կապուած, ընդհուպ անասնաբուծութիւնը: Խնդիրը աւելի քան անհանգստացնող է, քանի որ լճի շուրջը ապրող բնակչութեան թիւը, ըստ բնապահպանութեան նախարարի յայտարարութեան հասնում է մօտ 280 000-ի: Թիւը բաւական պատկառելի է եւ նախկին անհատական փոս-զուգարանների փոխարէն կեղտաջրերը ապականում են առուակներն ու լիճը: Նոյն նախարարի տուեալներով
լճից հանուած ձկների քանակը նախկին հազար հինգ հարիւր տոննայից իջել է հինգ հարիւրի, ձուկ չլինելու պատճառով. որ զգալի վնաս է տեղական եկամուտների առումով: Մինչդեռ Իշխան ձկնատեսակի յատուկ նուրբ որակը կարելի է եւ պէտք է դարձնել բաւական փնտրուած եւ շահաբեր արտադրութիւնապրանք: Այստեղ անհրաժեշտ է նշել, որ կեղտաջրից զատ, լիճը կարիք ունի մաքրուելու եղած բուսական մնացորդներից
ծառարմատներից, իսկ ջրիմուռների խնդիրը կապուած է ժամանակի եւ մակարդակի կայունացման հետ. չմոռանալով, որ լճի կենդանական միջավայրի նուազումը նաեւ իր կարեւոր դերն ունի:
Անշուշտ երկրում կան բարձրորակ մասնագէտներ այս բնագաւառում, որոնք ողբում են եղած կարգավիճակը, բայց անհրաժեշտ է պետական մակարդակի ստոյգ քաղաքական կամք նրանց գիտելիքներն ու հունարը գործի դնելու եւ միաժամանակ ցանկացած միջոցով վերջ տալ երկրում տիրողանհոգ սպառողի հոգեբանութեանը, որ նոյնպէս ժամանակի եւ ազգային գաղափարախօսութեան կարօտ է: Այսուհանդերձ հիմնականից հիմնականը ջրի անխնայ բացթողումն է, որ մակարդակի իջեցման գլխաւոր պատճառն է, որից առաջանում են միւս հետեւանքները: Ի՞նչ անել: Ցաւօք պատրաստի դեղատոմս չունեմ առաջարկելու, բայց մարդկային տարրական իմացականութիւնը ստիպում է ենթադրել, թէ նախորդ տասնամեակների ընթացքին
երկիրը դարձել է միջնադարեան ,խանութիւնե, փոխանակ՝ դէպի առաջնակարգ ու իրաւական ճանապարհով զարգանալու, ուր ով ինչ ցանկացել է՝ կատարել է, պայմանով, որ անդամ լինի արտօնեալների ոհմակին: Կրկնակի ցաւալի է, բայց այդ կարգավիճակը ընդհանուր բնոյթի է, իսկ Սեւանի պարագան ոչ մէկ բանով է տարբերւում:
Ըստ մեզ հասած տեղեկութեան՝ տարիներ առաջ ստեղծուել է Սեւանի աւազանի պաշտպանման կոմիտէ. որ ծրագրեր էր մշակել, անհրաժեշտ աշխատանքներ իրագործել լճի տարածքի բարեկարգման եւ պաշտպանութեան նպատակով: Այդ ծրագրերի համապատասխան վարկեր են տրուել, բայց այդ վարկերը, որ միլիոնաւոր դոլարների են հասել, ո՞ւր, ե՞րբ եւ ինչպէ՞ս են ներդրուել,ըստ բնապահպանութեան նախարարի՝ ոչ ոք չգիտի եւ ոչ մէկ հետք կայ: Աւելին, որ այդ լուրը հանրային է եւ բոլորը տեղեակ են: Մնում է պատկան իրաւական մարմիններին բացայայտել իրականութիւնը:
Զարմանանք, թէ ողբանք, երբ նախկին վարչապետներից մէկը՝ Արտաշատի մարզում. տարիներ շարունակ, իրեն պատկանող հարիւրաւոր հեկտարներ ոռոգել է ջրային անխնայ կորուստներով՝ անվճար, որին կարելի է աւելացնել լայնօրէն տարածուած ձկնաբուծարանները, բայց որպէս ,բարեկիրթ, արդար եւ խոհեմ անձնաւորութիւնե Աշտարակ քաղաքում նոր եկեղեցի է կառուցել, խղճի խայթի՞ց, թէ՞ մեղանչումի պահանջից:
Ռուսական առակը ասում է, թէ «Որքան խորը մտնես անտառ, այնքան շատ փայտ կþունենաս»: Նոյնն է բարձր պաշտօնեաների իրաւախախտումների պարագան, որքան փորփրում ենք, նոյնքան նոր յայտնութիւնների ենք հանդիպում՜ մէկը միւսից բարդ ու զանազան մէկը միւսից նողկալի եւ ամէն անգամ խոշոր գումարների իւրացումով պարուրուած: Թողնենք իրաւական մարմիններին համապատասխան լուծումներ տալու, բայց նուազագոյնը պիտի լինի, որ յափշտակուած աւարը գտնի իր իսկական տեղը՝ պետական գանձարանը, որի տեղը, թւում է թէ, շփոթել էին իրենց գրպանի հետ՝ մեր յարգարժան քաղաքական այրերը:
Անկեղծօրէն այն աստղաբաշխական թուերը, որ շրջանառութեան մէջ են մամուլում եւ ընկերային ցանցերում, եթէ նոյնիսկ կիսով չափ ճիշտ են, ապա այդ գումարներով, ոչ միայն Սեւանի աւազանի աղտաջրերի կատարեալ մշակումը կարելի է ապահովել, այլ նաեւ ջրաբաշխման ամբողջ մաշուած ցանցը վերանորոգել եւ վերջապէս երբ պիտի մերոնք հասկանան, որ բահով ու քլունգով արտերը ոռոգելը վաղուց անցած է, միջնադարեան գործելակերպ է եւ ամէնուրեք գոյութիւն ունի առաջադէմ կաթիլային ոռոգման համակարգ, որ կարող է մեր սիրելի լճի փրկութեան բանալիներից մէկը լինել, միաժամանակ այդ բոլորի կողմից գնահատուած ու պատկառելի տարածքը պէտք է դասակարգուի որպէս պահպանուած արգելանոց ուր որեւէ ոտնձգութիւն չի կարող տեղի ունենալ:
Ընթերցողը իրաւացիօրէն, կարող է հարցնել՝ չէ՞ որ իւրաքանչիւր ողջամիտ քաղաքացու մասնաւորապէս պետական պաշտօնեայի սահմանադրական պարտականութիւնն է պետական գոյքը պահել ու պաշտպանել, ինչպէս երկրի սահմանները, որ անձեռնմխելի են համարւում: Այո՛, բայց այդ ճիշտ է, երբ դեռ քրէական տարրերը չեն սողոսկել պետական համակարգ: Հակառակ դէպքում համակարգը դառնում է անկառավարելի եւ փտածութեան բոլոր տեսակները փթթում են, ինչպէս, որ փաստօրէն տեսանք վերջին քսան տարիներին:
Այս պարագային, նոյն ընթերցողը իր լիակատար իրաւունքի շրջանակում կարող է եւ պէտք է հարցնի, թէ այդ ինչպէս է լինում, որ Երեւանում այդքան մեծ քանակով իրաւախախտումների կողքին, Արցախում, ոչ մէկ նման բան է պատահում:
Յիրաւի յայտնի են Ամուլսարին համազօր Քարվաճառի ոսկու հանքերը կամ Թարթառի ձկնաբուծարանները եւ այլն, արդեօք նրանց շահագործման պայմանները իրապէ՞ս կատարեալ են եւ, եթէ այո այդպէս է, թերեւս այնտեղ արդէն գտել են ճիշտ կառավարելու պայմանները եւ ինչո՞ւ նրանցից չենք կարող ընդօրինակել այդ ընթացքը:
Այս հարցը մանրամասնել չեմ ցանկանում, քանի որ այն մեզ հեռու, շատ հեռու կը տանի: Բաւարարուենք այսքանով եւ սպասենք արդիւնքներին:
16-06-19 Ռուբէն Յովակիմեան