Նամակ խմբագրին
Ակտիւօրէն կատարելով Ձեր լրագրողական պարտականութիւնը՝ յոյսի շունչ, որ միւսներն ալ կրնան ոտքի ելլել եւ գործնական քայլեր առնել
07-30-19
Յարգելի պարոն Չափարեան,
Կը շնորհաւորեմ ձեզի, որ կը պաշտպանէք այն, ինչը որ ճշմարիտ է, իսկ սխալը՝ սխալ կ՛անուանեք:
Մեր ժողովուրդը երկար ժամանակ ընտելացած են այն բանի, որ իրենց ինչ որ կը դելադրուի ա՛յդ ընել։ Անոնք անզգամ դարձած են իրենց շրջապատող տխուր իրողութիւններուն հանդեպ, երբ հարցը ուղղակիօրէն իրենց չի վերաբերիր: Ձեր պարտականութիւնը, որ դուք շեշտակիօրէն կը կատարէք, յոյսի շունչ է, որ միւսներն ալ կրնան ոտքի ելլել, խօսիլ առանց վախի, բանավիճել, քննարկել եւ միջոցներու դիմել:
Սա նաեւ քննութիւն է ձեզի համար՝ տեսնելու, եթէ դուք կը ցանկաք եւ կարող էք ներկայացնել ձեր ժողովուրդին, ազնւութեան քննութիւն մը, որ դուք ստիպուած էք յաղթահարել, իսկ ես վստահ եմ, որ կը յաղթահարէք:
Մեր թեմական Առաջնորդը ոչ միայն կը ցանկայ իշխանութիւն ունենալ, այլեւ ագահ է եւ նիւթապաշտ մինչեւ հոգու խորքը: Միգուցէ ան սկսած է ճշմարիտ մտադրութիւններով եւ համոզմունքներով, սակայն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմէ աւելի ու աւելի շատ փողերու անընդհատ պահանջը փճացուցած է զինք եւ դարձուցած այնպիսի մարդ մը, ինչպիսին է այժմ: Ան կը շարունակ կառուցել եւ գնել ՝ առանց մտածելու իր ժողովուրդին կարիքներուն եւ խնդիրներուն մասին:
Մենք չէնք կրնար ասոր մէջ միայն զինքը մեղադրել. Էջմիածնի մէջ զինք մղող ղեկավարութիւնը, Ծխական Խորհուրդի անդամները եւ մերձաւորներու շրջապատը, որոնք իրենց շահերը ունին ամենամեայ շքանշանով կցուած Կօնթակի որ իրենց կը «նուիրէ», Առաջնորդը, ի դիմաց իրենց հաւատարմութեան եւ աջակցութեան իւրաքանչիւր ծրագրի ու նախագծի, որ ան կը հնարէ քայքայման վտանգին ենթարկելով համայնքի հաստատութիւններն ու կառոյցները որ իր հակակշռին տակն են։
Ան իսկական շահադէտ գործարար մըն է, որ այդ բնագաւառէն ներս կրնար յաջողակ համարուիլ քանի իր ըներային հմտութիւններն եւ դրամահաւաքի ունակութիւններն անթերի են, բայց եւ ի՞նչ արդիւնքի եւ ի՞նչ նպատակի համար։ Ան չի ծառայեր այն ժողովուրդին, որու համար ան պատասխանատութիւն ստանձնած է։ Ան հասանելի չէ այն յն ժողովուրդին համար, որոնք իրեն այնքան կարիք ունին: Ան գործարար է, հասանելի է միայն այն «էլիտար» բարձր խաւի մարդոց, որոնցմով ան ինքզինք շրջապատած է: Այդ մասին աւելի մանրամասն՝ մօտ ապագային:
Մինչ այդ, նորէն շնորհակալութիւն, որ ոտքի կանգնեցաք եւ լոյս սփռեցիք ժողովուրդին մտքին մէջ ճշգրտօրէն ճանչնալու համար մեր թեմական Առաջնորդին իրական էութիւնը:
Նուպար Պօղօսեան
Ե-նամակով
Նամակ Խմբագրին
Մենք Որպէս Ժողովուրդ, ի՞նչ կրնանք ընել, որպեսզի ազատւինք այս հրեշէն, որ Հայ եկեղեցւոյ գահին է
Յարգելի Խմբագիր,
Ես կարդացած եմ ձեր յօդուածները Հայ Եկեղեցւոյ մէջ տեղի ունեցող նեխուածութեան վերաբերեալ եւ կ’ողջունեմ ձեզի, որ քաջութիւն ունեցաք ատոր մասին բացայատօրէն խօսելու: Ես, օրինակի համար, լսած էի այդ մեղադրանքներու մասին, բայց չէի գիտեր այն ամէն մանրամասութիւնները, որոնք դուք նշած էիք Ձեր յօդուածներուն մէջ: Ի՞նչ կրնանք մենք ընել, որպէս ժողովուրդ, ազատուելու համար Հայ Եկեղեցւոյ այս հրեշաւոր առաջնորդէն: Կը խնդրեմ խորհուրդ տալ, եւ դուք ունիք իմ աջակցութիւնը: Ապահով եղէք, եւ տեղեակ պահեցէք ինծի, կա՞յ արդեոք որեւէ բան, որ ես կրնամ ընել, որպէսզի օգնեմ:
Յարգանքներով՝ Ճօն Ա. Քէօսէեան
Փոխ-Գնդապետ ԱՄՆ Օդուժի – USAF (թոշակառու)
Որպէս սփիւռքի հայ համայնքի անդամ, ես կը ցանկայի արտայայտել իմ կարծիքը վերջին մահուան սպառնալիքներու վերաբերեալ, որոնք տրուած էին պարոն Աբօ Չափարեանին` հայ եկեղեցւոյ ճգնաժամի մասին լուրերու հրապարակման համար:
Մամուլը լռեցնելու փորձը հաւասար է փորձելու համայնքը խաւարի մէջ պահել, թէ ինչ տեղի կþունենայ ժողովուրդի, վայրերու եւ իրադարձութիւններու հետ՝ իրենց տեղական եւ միջազգային միջավայրէն ներս: Այնպիսի լրագրողի դէմ, ինչպիսին է պարոն Աբօ Չափարեանը, ուղղուած սպառնալիքները, որոնք համայնքի համար լուրջ մտահոգութիւներու մասին լուրերը հրապարակելու պատճառով էին, պարզունակ, ոչ ժողովրդավարական եւ բաւականին միամիտ էին ՝ ընդհուպ մինչեւ քարանձավային մտածելակերպ: 21-րդ դարում գրչափետուրը սուրէն ուժեղ կը համարուի:
Բռնի գործողութիւններու դիմելու փոխարէն, շատ քաղաքակիրթ կþըլլար հերքել, եթէ որևէ մեկը անմեղ է որևէ յանցանքի մէջ է: Պէտք է յիշել, որ լռելը կամ անմեղութիւնը ընդունելի ձեւով մը չպաշտպանելը, կը յառաջանցնէ մեղաւորութեան ճանաչում: Հետեւաբար, մեր սփիւռքի տեսանկիւնէն նայելով, անարդիւնաւետ է ոտնձգութիւնը կամ ահաբեկումը մեր համայնքի արժանապատիւ անդամին դէմ, ով անխոնջ աշխատած է որպէս ակտիվիստ եւ երկարտեւ ու դժուարութեամբ պաշտպանած հայ համայնքի իրաւունքներն ու շահերը: Ան այն հազուագիւտ հայերէն մըն է, որ անձնական յաջողութիւններէն վեր կը դասէ Հայաստանը: Համաձայն չէ՞ք, որ Հայաստանին անհրաժեշտ են աւելի շատ պարոն Աբօ Չափարեանի նմաններ եւ աւելի քիչ ծայրաստիճան անշնորհակալ դաւաճաններ: Իհարկէ, միանշանակ։
Փրօֆ. Զ.Ս. Էնդրու Տեմիրճեան,
Լոս Անջելես, Գալիֆորնիա, ԱՄՆ
«ՀԱՅ ԿԵԱՆՔ»ի Գլխ. Խմբագիր Աբո Չափարյան՝ հմուտ և ճշմարիտ լրագրող
Պարոն Աբօ Չափարեան,
Ես հետևում եմ միշտ ձեր հոդվածներին, և հոգեպես ուրախ եմ, որ այդքան հմուտ և ճշմարիտ լրագրող եք: Քանի որ ճշմարտությունը մատուցող, ներկայացնող անձը երբե՛ք չի կարող վատ մարդ լինել կամ վատ հայի տեսակ:
Կեցցե՛ք դուք, որ այս անարդար իրականության մեջ, կարողանում եք գնալ ճշմարիտի հետևից, և հանրությանը ներկայացնում եք ճշմարտությունը, այլ՝ ո՛չ թե սին ու սխալ հոդվածներով փորձում եք մարդկանց կուրացնել:
Սակայն երբեմն ընթերցում եմ ձեր հասցեին հնչեցրած կոպիտ մեկնաբանություններ, որոնք առաջին հայացքից արդեն իսկ հասկանալի է, որ փորձում են Ձեզ ցեխոտել, որպեսզի մարդկանց, հանրության մոտ ներկայացնեն որպես վատ մարդ, վատ լրագրող, կամ վատ հայի տեսակ, կամ աղանդավոր և այլն, և այլն: Բայց այնքան հիանում եմ Ձեր ուժեղ հայի տեսակով, որ չեք հանձնվում, այլ ամենադժվար պահին անգամ, պայքարում եք: Կեցցե՛ք դուք, ՄԵԾ ՀԱՅ ՀԱՐԳԵԼԻ ՊԱՐՈՆ ԱԲՈ ՉԱՓԱՐՅԱՆ:
Ճշմարտությունը Աստծունն է, իսկ դուք ճշմարտության կողմնակիցն եք, և պայքարում եք դրա համար, ուրեմն ճշմարտությունն էլ կհաղթի:
Հարգանքներով՝ Լաուրա Գրիգորյան
Համալսարանի ուսանողուհի
Բուրբանք, Կալիֆոռնիա, ԱՄՆ
«ՀԱՅ ԿԵԱՆՔ» Սփյուռքի ամենատարածուն և ամենակարևորը՝ անկախ, ոչ կուսակցական շաբաթաթերթի գլխ. խմբ. Աբո Չափարյանին
Անչափ շատ երախտապարտ եմ կրտսեր քրոջս՝ Մարիետային, որ տարիներ առաջ իր ծաղիկի խանութում սեղանին նկատեցի և քույրս ինձ նվիրեց «Հայ Կեանք» շաբաթաթերթը, և այդ օրվանից դարձա թերթի ընթերցողը՝ մոլի ընթերցողը, որովհետև այս շաբաթաթերթում տպագրված նյութերից շատերը երբեք չես կարդա որևէ այլ թերթում: Ես մոլի ընթերցողներից եմ, անհամբեր օրերն եմ հաշվում ու սպասում թերթս ստանալուն, եթե ուշանում է՝ շատ եմ անհանգստանում:
Գրասեր եմ, լուրերը և նորությունները, աշխարհի վրա կատարվող բոլոր իրադարձությունները սիրում եմ կարդալ թերթերի և ամսագրերի մեջ: Ստանում եմ ամենօրյա «Ասպարեզ», ունեմ շաբաթական«Հայ Կեանքը», ապա՝ «Համայնապատկերը» երկամսյա, գրական, մշակութային հանդեսը, որը սովորաբար… տարին 2, 3 կամ լավագույն դեպքում 4 անգամ ես ստանում, բայց շատ որակեալ և իմաստալից է:
Նախկինում ունեի նաև «Աշխարհի շուրջ» հանդեսը, «Նոր Կեանք» շաբաթաթերթը, «Կրիմինալ» ամսաթերթը, որոնք անսպասելի փակվեցին:
Երբեմն վաճառվող խանութներից ձեռք եմ բերում «Մասիս», «Նոր օր», «Մոլորակ» և ժամանցի համար տպագրվող տարբեր թերթեր…
Բայց շատ եմ սիրում և գնահատում «Հայ Կեանքը», որովհետև որոշ նյութեր, կարևոր և շատ կարևոր, գտնում եմ միայն «Հայ Կեանքի» մեջ, որովհետև թերթը անկուսակցական է և հաղորդում է լուրերը և եղելությունը՝ առանց խեղաթյուրելու, ծամելու, իր նպատակին հարմարեցնելու:
Վարձքդ կատա՛ր, հարգարժան պարոն Չափարյան, վարձքերնիդ կատա՛ր, շաբաթաթերթի անխոնջ աշխատակիցներ:
Ոմն ընթերցող…
Ս.Մ. Լոս Անջելես