Բասկետբոլի կանանց Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականը նվաճեց Անդորրայում անցկացված Եվրոպայի մինչև 18 տարեկանների C դիվիզիոնի առաջնության չեմպիոնի տիտղոսը։
Եզրափակիչում Հայաստանի թիմը 79։73 հաշվով պարտության մատնեց Մալթայի հավաքականին։
Կիսաեզրափակիչում հայ բասկետբոլիստուհիները 71։61 հաշվով հաղթել էին Անդորրայի հավաքականին։
Հայաստանի հավաքական
- Կայլա Քեշմեշյան (ԱՄՆ),
- Անի Հովհաննիսյան (Հայաստան)
- Փաթիլ Յակուբյան (ԱՄՆ),
- Մերի Մարկարյան (ԱՄՆ)
- Շաքե Պողոսյան (Հայաստան),
- Էլեն Շահինյան (Հայաստան)
- Քրիստինա Օհանյան (Հայաստան),
- Էմմա Մկրտչյան (Հայաստան)
- Արեգնազ Օրուջյան (ԱՄՆ),
- Իրա Դանիելյան (Արցախ)
- Մերի Գրիգորյան (Հայաստան),
- Տաթև Գոմցյան (ԱՄՆ)