Դամասկոսում Հայաստանի դեսպանությունը եւ Գլխավոր հյուպատոսությունը Հալեպում մշտական կապի մեջ են Ղամիշլիի հանրային կառույցների եւ Սիրիայի հյուսիսային մյուս շրջանների կառույցների հետ։ Այս մասին ասվում է Հայաստանի ԱԳՆ թվիթերյան հաղորդագրությունում։
Հայաստանի դիվանագիտական առաքելություններն աշխատում են մեր հայրենակիցներին անհրաժեշտության դեպքում ժամանակավոր բնակարան եւ առաջին բուժօգնություն տրամադրելու ուղղությամբ։
Ներկա դրությամբ մեր հայրենակիցների անհապաղ տարհանման խնդիր դրված չէ: Ըստ մեր տեղեկությունների Սիրիայի հյուսիային շրջաններում հայերի թիվը կազմում է շուրջ 3000 մարդ:
