«Երջանիկ է նա, ով երջանիկ է իր տանը»:
Լեւ Տոլստոյ

«Կյանքս ավարտելու վրա եմ արդեն,
Բայց ինքս, ավա՜ղ, դեռ անավարտ եմ.
Ինձ ճանաչելը մի քիչ դժվար է,
Հասկացեք, էլի, ի՞նչ արած, մարդ եմ»։
Համո Սահյան

Տասնամեակների տեւողութեամբ, կամայ թէ ակամայ, դեգերելով այցելել եմ բազմաթիւ քաղաքներ՝ մեծ ու փոքր, հնադարեան կամ նորակառոյց, գեղեցիկ ու շքեղ, հրապուրիչ կամ դժոխային, տաք կամ սառն, բայց ոչ մէկը չի կարողացել ունենալ եւ մատուցել Երեւանի հմայքը: Իրաւացի է այն իմաստունը, որ ասել է, թէ որեւէ քաղաքի կամ երկրի հմայքը ոչ միայն գեղեցիկ շէնքերն են ու շրջակայ բնութիւնը, այլեւ նրա բնակիչները: Այս կէտով կարծեմ հայերի վարկանիշը իրաւացիօրէն բաւական բարձր է գնահատուած:
Բայց, ցաւօք սրտի, այդ մարդկային բարձրարժէք գործօնը վերջին տասնամեակներին որոշ անկում է ապրել՝ մասնաւորապէս երիտասարդների շրջանակում, որոնք մեր աւանդական նկարագիրը պահպանելու ոչ մէկ պատասխանատուութիւն են զգում եւ ամէն ինչ անում են, որ խօսելաձեւով հանդերձանքով, կենցաղով, ապրելակերպով եւ մինչեւ իսկ սննդառականով նմանուել արեւմուտքին: Օտար ամէն ինչ յարգելի է ու փնտրուած: Ակամայից հարց է ծագում, թէ վերջապէս ի՞նչ տեսակ երկիր ենք ցանկանում ունենալ՝ ժամանակակից հայկական, թէ՞ որեւէ մէկին նմանուող մի խառնուրդ:
Հայաստանում երբեք այդքան միրուքաւորներ չեն եղել, ընդհուպ կառավարութեան մէջ եւ զարմանալի է, որ ոմանք այն համարում են գեղեցիկ, նամանաւանդ երբ միրուքի կողքին կայ նաեւ դաջուածք: Ճիշտ է եւ անվիճելի, որ դա ճաշակի եւ անհատական խնդիր է, ուստի յանցանք չէ, եւ ոչ ոքի վնաս չի պատճառում, եթէ նոյնիսկ տգիտութեան հետեւանք է: Բայց դժուարը նրա համազգային բնոյթի լինելն է:
Համբուրգերներն ու պիցցերիաները ամէնուրեք են եւ լեցուն այցելուներով, որոնք ըստ երեւոյթի վաղուց մոռացել են տատիկի եփած տոլմայի համը:
Նոյնքան անհասկանալի է, որքան, անընդունելի եւ զարմանալի, երբ տեսնում եւ յաճախ ակամայ ընդունում կամ լռում ենք, թէ ինչպէս են մեզ մօտ սողոսկում եւ հաստատւում օտար մոլախոտերը, որոնց շարքին կարելի է նշել մասոններին, նորածին սորոսականներին, տարբեր տեսակի աղանդներին եւ օրերս մամուլի արձագանքած 14 մեքսիկացի ԶԻԱՀ-ով վարակուած «տրանսգենդ»-ների ժամանումը, որոնք մինչեւ իսկ հրապարակային համերգներ են կազմակերպում, չգիտեմ ո՞ւմ հովանաւորութեամբ:
Ո՞վ հասկացաւ թէ ինչո՛վ էր պայմանաւորուած եւ ի՛նչ նպատակով, համաշխարհային համբաւ ունեցող երգիչ միասեռական Էլթոն Ջոնսը այցելեց մեր երկիր եւ ելոյթ ունեցաւ հանրային հեռատեսիլով իշխանափոխութեան առաջին իսկ օրերին: Ո՞ր ստուերային ուժերն են յանձնառու եղել եւ ապահովել այդ ընթացքը:
«Ջինս» յորջորջուած ամերիկեան հովիւների հագուստը այսօր համազգեստի (uniform) իրաւունք էuniform) իրաւունք է) իրաւունք է ստացել, ո՛չ միայն մեր երկրում, այլ նաեւ աշխարհով մէկ, անշուշտ կօշիկի փոխարէն համակեցուած մարզականգ խայտաբղէտ «բասկետ-բոթասներով»: Այդ բոլորը բնակչութեան առնուազն ութսուն տոկոսի համար պարտադիր իրականութիւն է, այր թէ՛ կին, ահել թէ՛ ջահէլ, գէր թէ՛ նիհար, ներսը թէ՛ դուրսը, պաշտօնեայ թէ՛ ոմն: Այդպիսին է համատարած վիճակն այսօր եւ այն կոչում են մոդայ, որ համաճարակին համազօր երեւոյթ է:
Ո՞ւր մնացին նրբակազմ հայուհիները պատշաճ հագուստով եւ գրաւիչ բարեմասնութիւններով, բարձրակրունկ կօշիկներով, որ ճեմում էին ու ակամայ անուշաբոյր զարդարում Երեւանի փողոցները:
Երբ, այս ոչ արդի մտքերս յայտնեցի տասնեօթամեայ թոռանս՝ Արսէնին, պատասխանը եղաւ՝ «ժամանակդ անցել է, պապի՛»: Երբ հարցնում էի լուսահոգի մօրս, թէ զուգածին եղբայրս ինչո՞ւ մահացաւ, պատասխանը լինում էր՝ «Համաճարակ էր, տղա՛ս, որի դէմ պայքար չկար»:
Անգլո-ֆրանկո-ամերիկերէնը (uniform) իրաւունք էFranglais), բոլոր), բոլոր տեսակի արգելքները հրմշտելով, փայատէր է դարձել բազում լեզուների հետ, եւ հայերէնը անբաժին չի մնացել այդ չարիքից, եւ կարելի է ասել, որ մեր հայրենաբնակների մի զգալի մասը, նամանաւանդ երիտասարդութիւնը մամուլի մեղսակցութեամբ ու ճորտի հոգեբանութեամբ են գործածում այդ խօսելաձեւը, որի հետ մէկտեղ սկսել են տօնել halloween կոչուած անհեթեթութիւնը:
Մեծագոյն չարիքը երեւանեան երթեւեկութիւնն է, որ, ոչնչի չնմանուելով, անկանոնութեան կատարեալն է, քանի որ փողոցների ընդհանուր տարածքը անբաւարար է շրջանառութեան մէջ եղած մեքենաների քանակի համեմատ, հուսկ անդադար խճողումները: Մօտ յիսնամեայ փորձառութիւնս թոյլ է տալիս ասել, որ քաղաքաշինութեան խոշոր սխալ են գործել Աջափնեակ, Նոր Նորք եւ Արաբկիր բազմահազար բնակչութեամբ թաղամասերը կենտրոնի հետ կապել միակ ճանապարհով՝ Բաղրամեան եւ Հերացի փողոցներով, չմոռանալով, որ Հրազդան գետը բաժանում է քաղաքը երկու մասի եւ նուազագոյնը նոր չորս կամ հինգ կամուրջ կառուցելու կարիք կայ:
Քաղաքապետի ականջը կանչի:
Կարիք կա՞յ յիշեցնելու, որ եղած զգալի սխալներից էր նաեւ տրամվայի ճակատագիրը, եւ փոխանակ արդիականացնելու՝ պատկան մարմինները այն վերացնելու իմաստութիւնը ունեցան:
Այս գորշ պատկերի կողքին հաճոյքով իմացանք, որ ամէն ինչ պատրաստ է առաջիկայ տարիներին մետրոյի նոր գիծ կառուցելու համար դէպի Աջափնեակ, որ դրական գործօն կը լինի երթեւեկութեան համար:
Այս գրութեան նպատակը մեր սիրելի ոստանի բացասական կողմերը ցուցադրելը չէ, քանզի մեր ամէն այցելութեան օրերին հաճոյքով քայլում ենք նրա խորդ ու բորդ փողոցներով եւ ինչ խօսք, որ բազմապատիկ կը լինի այդ հաճոյքը, եթէ նուազ լինեն թերութիւնները, որոնք առանց յատուկ դժուարութեան յաղթահարելի են:
03-10-19
Ռուբէն Յովակիմեան

By Appo

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *