29.01.2014, galatv.am
Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի նախկին թեմակալ առաջնորդ Տիրան արք. Կյուրեղյանը իր մտահոգությունն է արտահայտում Հայաստանում տիրող «նոր ստրկատիրական կարգերի», ժողովրդի եւ եկեղեցուն իրապես ծառայող հոգեւորականության վիճակի մասին: Հիշեցնենք, որ Տիրան արք. Կյուրեղյանը Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի կողմից պաշտոնանկ եւ կարգալույծ հռչակվեց, եւ ում փոխարեն նշանակված Եզրաս աբեղան՝ կաթողիկոսի եղբայրը, դարձավ Եզրաս եպիսկոպոս եւ Մոսկվայի առաջնորդը:
Տիրան արք. Կյուրեղյանը, ով հիմա շարունակում է բնակվել Մոսկվայում, բայց եւ շարունակում է իր եկեղեցական ծառայությունը նաեւ Ֆրանսիայում Նիսի հայ համայնքի համար Ս. Աստվածածին եկեղեցում, գտնում է, որ հայ հոգեւորականը այսօր ոչ թե ժողովրդի, այլ իշխանության կողքին է: Նա, խոսելով Ուկրաինայի հոգեւորականների մասին, ասաց, որ համոզված չէ, որ Ուկրաինայում ակտիվիստների կողքին գտնվող հոգեւորականությունը այն, ինչ անում է, անում է ազնիվ մղումներով: Նրա խոսքերով՝ Ուկրաինայում կան «բաժանումներ, ճյուղեր», եւ այդ ամենը դրանով է պայմանավորված: Ինչ մնում է հայ հոգեւորականությանը, ապա Տիրան սրբազանը համոզված է, որ հայ հոգեւորականի իրական պարտա-կանությունն է միշտ գտնվել հոտի կողքին, լինել նեցուկ եւ ծառայել ժողովրդին: «Հոգեւորականությունը ընդհանրապես պետք է լինի ժողովրդի կողքին, երկրորդ կարծիք լինել չի կարող: Հատկապես մեր եկեղեցու այրերին է վերաբերում, որովհետեւ մեր եկեղեցին ամենաժողովրդականն ու ազգայինն է համարվում՝ ի տարբե-րություն մյուս եկեղեցիների: Եթե նայեք մեր պատմությունը՝ բջիջներից սկսած դա պարզ ժողովուրդն է, հավատա-ցյալներն են, իսկ հոգեւորականը պարզապես քարոզիչն է Ավետարանի կամ էլ եւ ծիսակատարը, խորհուրդները»:
Իսկ ինչու հայ հոգեւորականները ոչ Մարտի մեկին, ոչ էլ հետո դուրս չեկան փողոց, հակառակը՝ քննադատեցին ժողովրդին, փրկեցին օրվա իշխանությունների պատիվը: Տիրան սրբազանի կարծիքով՝ պատճառը մեկն է՝ հոգեւորական վերնախավը իրականում չի ծառայում եկեղեցուն:
Սրբազանի խոսքերով՝ եկեղեցու ներսում նույն զարգացումներն են, ինչ աշխարհիկ քաղաքական կյանքում: Եվ գլխավոր պատճառն այն է, որ ինչպես ՀՀ իշխանությունում, այնպես էլ եկեղեցական կյանքում Գարեգին 2-րդի իշխանությունը ոչ լեգիտիմ է, ընտրված չէ նա հավատացյալների եւ հոտի վստահությունը վայելող պատվիրակների եւ առաջնորդների կողմից, այլ ընտրված է, կամ նշանակված է ՀՀ իշխանությունների կողմից եւ ծառայում է հենց այդ իշխանությանը:
«1999-ին կաթողիկոսի ընտրությունները ցույց տվեցին, որ մենք ընտրված կաթողիկոս չունենք: Հոգեւորականության մեջ միշտ եղել են լարված վիճակներ, բայց այսպիսի ընտրություն երբեք չէր եղել: Նույնիսկ խորհրդային տարիներին, ճիշտ է, իշխանությունները միջամտում էին, ունենք տվյալներ նաեւ, երբ Վազգեն Առաջինը ընտրվեց կաթողիկոս, որոշ պետական այրեր պատգամավորներին հուշել, կամ քաղաքավարի խորհուրդ էին տվել, բայց բիրտ միջամտություն, ինչպես եղավ 98-ին եւ հատկապես 99-ին, չէր եղել եւ հստակ կարելի է ասել, որ այդ ընտրությունները ոչ թե ընտրություններ էին, այլ նշանակումներ պետական այրերի՝ երկրի նախագահի, ՀՀ վարչապետի կողմից, մարզպետ- դատախազներով ու ղեկավարներով ճնշում բանեցրեցին առաջնորդների եւ պատգամավորների վրա ամենաբիրտ ձեւով: Կգա մի օր եւ մանրամասն կպատմեմ, թե ընտրությունների ժամանակ ինչեր են կատարվել: Հետեւաբար կարող եմ ասել, որ որեւէ ընտրություն չի կատարվել եւ 99 թ-ին 52 եպիսկոպոսներից 37-ը կտրականապես դեմ էին Գարեգին Ներսիսյանին եւ 8-10 հոգի էլ ձեռնպահ էին, մի քանի հոգի էին ընդամենը կողմ նրան: Սակայն ամենաբիրտ ճնշումը հատկապես ներսի առաջնորդների վրա, ցավոք, խոնարհեցրին նրանց եւ չկարողացան իրենց կեցվածքը պահել: Իսկ ինչ վերաբերում է եկեղեցուն, պիտի ասեմ, որ մի խումբ բարձրաստիճան հոգեւորականները դեռ եկեղեցին չեն: Մենք հիմա խոսում ենք վերնախավի մասին եւ բարոյալքված այդ վիճակի ամենամեծ մեղքը Հայաստանի իշխանությանն է: Գարեգին Ներսիս-յանը հայ եկեղեցու Քաջ Նազարն է եկեղեցու պատմության մեջ: Եվ եթե Քաջ Նազարը իր դրոշի օրհնության գիրը ստացավ իր գյուղի քահանայից, ապա Գ. Ներսիսյանը իր դրոշի օրհնության գիրը ստացավ ՀՀ այդ ժամանակների իշխանություն-ներից եւ շարունակում է ծառայել իշխանություններին»:
Տիրան սրբազանի խոսքերով՝ եթե ընտրությունների ժամանակ հայ պատվիրակներին չճնշեին, իսկ վերջիններս էլ իրենց պահեին իրական հոգեւորականի կեցվածքով, այսօր չէինք ունենա այսօրվա բարոյալքված վիճակը:
«Յուրաքանչյուր անձի խղճից եւ բարոյականությունից է կախված: Երբ բոլոր առաջնորդները գործեին իրենց խղճի մտոք եւ իրենց տված Էջմիածնի երդումին հավատարիմ մնային, Գարեգինը չէր ընտրվի, որքան էլ ճնշումներ լինեին: Քանի բարձրաստիճան հոգեւորականներ կարողացան չենթարկվել այդ ճնշմանը, ինչպես որ Թորգոմ պատրիարքը, որ վախճանվեց, Մեսրոպ պատրիարքը եւ այլն, եւ այլն: Ես էլ բացարձակ ընդդիմացել եմ պետական ապարատի ամենաբիրտ ճնշումներին, չեմ ենթարկվել եւ խնդրել եմ բացատրել՝ ինչի՞ համար եք ուզում այդ մարդուն:
Կամ ինչպե՞ս կարող էր Գարեգինը (ի նկատի ունի Գարեգին Ա կաթողիկոսին) գար նստեր Ս. Էջմիածնում, դա բացառվում էր ոչ թե նրա համար, որ ինքը անկարող անձ էր. նա սփյուռքում մեծ աշխատանք էր տարել: Սակայն նա 18 տարի նստել էր Կիլիկիո աթոռին եւ պայքարել էր Ս. Էջմիածնի աթոռի դեմ: Անհնարին էր դա: Եվ ես համոզված եմ, որ Ս. Էջմիածինը կպատժի բոլորին: Այն կառուցվել է 301 թ-ից եւ մինչեւ հիմա կառուցվում է, իսկ երբ այսպիսի դեպքեր են լինում, ես կարծում եմ, որ Էջմիածնի պատերը խարխլվում են»:
Տիրան սրբազանի խոսքերով՝ նշանակվելով կաթողիկոս՝ Գարեգին Երկրորդը սկսեց «մաքրվել» իրեն չընդունած եւ ՀՀ իշխանությունների առաջ չխոնարհված հոգեւորականներից, որոնցից առաջինն ինքն էր: Կարգալույծ անելով Տիրան սրբազանին՝ Գարեգին Երկրորդը նրա փոխարեն նշանակել է եղբորը:
«Ձեռքի հեռախոսով ինձ կարգալույծ արեցին, ես էլ ասացի՝ ձեռքի հեռախոսով ամենաշատը կարելի է պիցցա կամ տաքսի պատվիրել եւ ոչ ավելին: Իսկ իրենք եկեղեցի են կառավարում»:
Տիրան սրբազանը գտնում է, որ փրկության մեկ ճանապարհ կա՝ դա վիրահատական մեթոդն է, որ պետք է կիրառել եւ կիրառել անհապաղ՝ փրկելու Հայոց եկեղեցին եւ ժողովուրդը:

By Appo

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *