Ծանօթ. Խմբ. – Lragir.am, 03.05.2014ի այս յօդուածը հրապարակման պահից մինչ օրս կը պահպանէ իր այժմէականութիւնը, քանի որ մեր եկեղեցւոյ վրայ ազդող խնդիրները դեռեւս մարուած չեն:
Մեր եկեղեցին ունի համայնքի հրատապ աջակցութիւնը:
Արդեն երկու օր է, ինչ համացանցում բուռն քննարկումների առարկա է դարձել Մոսկվայի հայ համայնքի սիրված հոգևորական Տեր Մարտիրոս քահանա Բերբերյանի ապօրինի «կարգալուծության»պարագան: Բողոքի խիստ կեցվածք է որդեգրել նաև Մոսկվայի հայ համայնքը, որը պատրաստ է մինչև վերջ պայքարելու: Տեր Մարտիրոսը իր «կարգա-լուծության» վճռի հետ կապված հանդես է եկել հարցազրույցով, որին անմիջապես հետևեցին Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի արձագանքը և Ռուսաստանի ու Նոր Նախ-իջևանի հայոց թեմի Մամլո դիվանի պարզա-բանումը: Վերջիններիս կողմից նման ծայ-րայեղ մոտեցման համար որպես արդարացում էր նկատվում Տեր Հոր «բիզնեսը», որն ըստ էության խիստ չափազանցված է, եթե նկատի առնվի, որ այն քահանայի ընտանիքի ապրուստի արդար վաստակն է, ինչը երբեք չի խանգարել նրա հոգեւոր ծառայության լիարժեք իրականացմանը:
Ակնհայտ է, որ այս ամենը ոչ թե պատճառ է, այլ պատրվակ, քանզի Հայ եկեղեցում կան շատ հոգևորականներ, որոնք զբաղվում են բիզնեսի տարաբնույթ տեսակներով, և Ֆրանսիայի թեմի նախկին Առաջնորդ Նորվան արք. Զաքարյանի խոսքերով«բիզնես» հոգեբանությամբդաստիարակված անկառավարելի եկեղեցականներըայդպես էլ չեն պատժվում, ավելին
անարգել ընդարձակում են իրենց նյութական շռայլությունները: Հանրությանը քաջածանոթ է «բենթլի» մականունով կնքված Արարատյան հայրապետական թեմի Առաջնորդական փոխանորդ Նավասարդարքեպիսկոպոս Կճոյանի օֆշորային սկանդալը, որին երբևէ Մայր Աթոռը չբարեհաճեց անգամ անդրադարձ ունենալ:
Մեզ հասած տեղեկություններովհետևյալ եկեղեցականները զբաղվում են գործարարությամբ, և դա միանգամայն նորմալ է դիտվում եկեղեցական վերնախավի կողմից
անտեսելով Առաքելական 21-րդ կանոնը. «Աստծո պաշտոնյա թող ընտրվեն այն անձերը, ովքեր հրաժարվել են ստացվածքից և մամոնայից, շահասիրությունից, անկաշառ, մտքով մաքուր և սուրբ, որովհետև եթե Ղևտացիները կալվածքներից ու եղբոր բաժնից հեռանալուց հետո էին ընդունվում սպասավորության մեջ, որքան ևս առավել անարատ պիտի լինեն եկեղեցու պաշտոնյաները», ինչպես նաև Երկրորդ Առաքելական 6-րդ կանոնը. «Երեց կամ սարկավագ չընդունեն իրենց վրա աշխարհային հոգսեր, եթե ոչ, կարգալույծ լինեն».
Գարեգին Բ կաթողիկոս – եկեղեցիների և այլ կառույցների շինարարության անվան տակ հսկայածավալ գումարների անվերահսկելի շրջանառություն է կատարվում,
Փառեն արքեպիսկոպոս Ավետիքյան – Երևանի իր «5 աստղանի» դղյակում զբաղվում է անտիկվար իրերի բիզնեսովսկսելով Դիթրոյթից, Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչjան – Վայոց Ձորի թեմում ունի իր սեփական համալսարանը, ճամբարը, Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյան – Մուղնու Սբ. Գևորգ վանքի հարևանությամբ բացել է հացի և գաթայի փուռ, Կոմիտաս վարդապետ Հովնանյան – աշխատացնում է Ֆրանսիայի Մարսել քաղաքի իր սեփական ռեստորանը, Արմեն քահանա Մելքոնյան – Բելգիայի Անտվերպեն քաղաքում ղեկավարում է իր անձնական ռեստորանը, Վիրապ քահանա Ղազարյան – Ապարանից պարբերաբար հասնում է Գերմանիա
ավտոմեքենաների վաճառքի հետքերով,
Վաչե քահանա Հայրապետյան – Ֆրանսիայի Նիս քաղաքում, ի շարս այլ «զբաղմունքների», եղել է նաև կեղծ թղթադրամների գործարքի մեջ,
Մեսրոպ քահանա Արամյան – Երևանում իրականացնում է կրթական ծրագրերարտասահմանից խոշոր դրամական փոխանցումներով: Էլ չենք խոսում, որ սփյուռքի բոլոր թեմերում ծառայող սարկավագներն ունեն իրենց կայուն աշխատանք-բիզնեսը, որին զուգահեռ էլ զբաղված են հոգևոր ծառայությամբ: Ներսես Վրդ. Մելիք-Թանգյանը իր «Հայոց Եկեղեցական Իրաւունքը» ստվարածավալ աշխատության (Թեհրան, 2004, էջ 835) մեջ նշում է, որ. «Նույնպես և իրավունք է տրվում հոգևորականներին ազնիվ աշխատանքի միջոցով հայթայթել իրենց ապրուստը Առաքյալի օրինակին հետևելով» (Գործք Առաքելոց Ի 34): Հիշենք միայն, որ Պողոս Առաքյալը վրանագործ էր, իսկ Ղուկաս Ավետարանիչը բժիշկ էր, և հոգևոր քարոզչությանը զուգահեռ նրանք իրենց ապրուստը հոգում էին արդար քրտինքով: Տեր Մարտիրոսի պարագային հենց այդ ազնիվ աշխատանքն է եղել, ինչի թույլատրելիության մասին էլ խոսում է հայոց եկեղեցական իրավունքը: Մեջբերենք ֆեյսբուքյան մի քանի հրապա-րակումներ այդ առթիվ. Հայրապետ. «Սիրելի՛ ժողովուրդ, եկէք տրամա-բանօրէն մօտենանք այս հարցին։ Ինչպէս Տէր Մարտիրոս ինք նշած է հարցազրոյցին մէջ, Եզրաս Սրբազան ուզած է որ Տէր Մարտիրոսը լքէ իր աշխարհիկ գործը ու բոլորովին լծուի հովուական գործի։ Տէր Մարտիրոս նախընտրած է պահել իր գործը ու փոխադրուիլ այլ Թեմ։ Հետեւաբար, Եզրաս Սրբազան Քրիստոնէական ոգիով կրնար Տէր Մարտիրոսին թոյլատրել որ ան փոխադրուի այլ Թեմ։ Վե՛րջ։ Չեմ հասկնար
ի՞նչ է հոս դժուարութիւնը, երբ Տէր Հօր նման քահանայ մը որ տնտեսապէս բեռ չէր Ռուսիոյ Թեմին եւ ոչ ալ իր ծառայած եկեղեցւոյ հաւատացեալներուն, եւ երբ ջերմեռանդօրէն ու հաւատարմօրէն, քրիստոնէական կենցաղով ան կուզեր ծառայել Աստուծոյ ու մեր եկեղեցւոյ։ Ի՞նչ կարիքը կար զինք կարգալոյծ կարգելու։ Նման հեթանոսական արարքներ կը խախտեն հաւատացեալին հաւատքը ու զանոնք կը հեռացնեն մեր եկեղեցիէն։ Իմ համեստ կարծիքով, ես պիտի նախընտրէի ունենալ քահանայ մը որ իր հօտին նման կ’աշխատի, ու տեղեակ է անոնց առօրեայ ապրուստ ճարելու դժուարութիւններէն ու այլ հոգերէն։ Քահանայ մը երբ երբեք կեանքի մէջ չէ աշխատած, ի՞նչ կը հասկնայ ժողովուրդին ցաւերէն ու հոգերէն երբ անոր ապրուստը (ձեռավարքը) ապահովուած (երաշխաւորուած) է իր ծուխին կողմէ։ Սիրելինե՛ր, աղօթեցէ՛ք որ Աստուած կակուղցնէ քարացած սիրտերը մեր բարձրաստիճան հոգեւորականներուն»։
Սերգեյ Առուստամյան. «Ես չգիտեմդուք ճանաչո՞ւմ եք Տեր Մարտիրոսին, տեղյա՞կ եք իսկապես խնդիրն ինչումն է, և որտեղի՞ց ու ինքանո՞վ է ձեզ հայտնի «զգուշացումների» մասին: Իսկ մենք, ճանաչելով Տեր Հորը, շատ մեծ ցավ ենք ապրում այս որոշումի թե՛ էության, թե՛ ներկայացված ձևի համար («Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի թեմական խորհրդի խնդրանքին ընդառաջ»): Մենք այստեղ, Մոսկվայում, ո՛չ թեմական խորhուրդ ենք տեսել, ո՛չ իրենց ընտրել ենք, ո՛չ էլ իրենք Տեր Հորն են ճանաչում (18 տարի է ամեն կիրակի իմ ընտանիքի հետ Պատարագին եմ մասնակցում. և այդպես
դժգոհություն հայտնողների մեծամասնությունը): Կարծում եմայս այն դեպքը չէ, որ պարտադիր պետք է պաշտպանել «chest mundira» (կներեք, չկարողացա հայերեն թարգմանել)»: Րաֆֆի Ջանեսյան. «Իսկ ինչպե՞ս կարող եք բացատրել բազմաթիվ հոգևորականների բիզնեսով զբաղվելու փաստին, բենթլի ունենալուն, օֆշորային սկանդալներին, և այլն… Մեր եկեղեցին, ցավոք, շատ արատներով է ապրում, ու քանի որ դեմոկրատական չէ, ուրեմն այսպես քարշ տալով
պիտի գոյատևի ու մի օր էլ հաստատ կանգ առնի»:
Ար Լուս. «Ազնիվ աշխատանքը աշխարհային հոգս չէ: Բոլորս էլ շատ լավ գիտենք, որ այսօր եկեղեցում բազում հոգևորականներ կան, որոնք ստիպված են հոգևոր սպասավորությանը կից այլ արժանապատիվ գործունեությամբ զբաղվել. մեկըգյուղատնտեսությամբ, մյուսը
մասնաբաժին ունի առևտրում, երրորդըսեփական նկարներն է վաճառում, չորրորդն էլ
իր ձայնագրությունները: Առաքելական կանոնները չափազանց ընդհանուր են, ինչպես սահմանադրական օրենքները, հարկավոր են այս կանոններին ենթակա կարգեր, ակտեր»:
Մոսկվայի հայ համայնքի անդամներ