Հայագէտ եւ թրքագէտ Լուսինէ Սահակեանը ներկայացնելու է նոր հրատարակված «Համշենը հայկական ձեռագրերում» գիրքը Հինգշաբթի, 9 Յունուար, 2020ին, երեկոյեան ժամը 7:30ին, Ապրիլ Գրատան մեջ՝ 415 E. Broadway, Glendale, CA: օրուայ բանախօսներն են Հրաչ Մարտիրոսեանը եւ Յարութ Պարոնեանը։ Մուտքը ազատ է:
«Համշենը Հայկական Ձեռագրերում» գիրքը նվիրված է XIII-XVII դդ. Համշենի գ֊վառում և հոգևոր այլ կենտրոններում համշենի գրիչների ընդօրինակած քսանմէկ ձեռագրերի հիշատակարանների պատմալեզուական քննությանը։ Այս աղբյուրներում տեղ գտած բացառիկ փաստերն ու վկայությունները հնարավորություն են ընձեռում որոշակի պատկերացում կազմելու XIII-XVII դդ. Համշենի գավառի քաղաքական, հոգևոր-մշակութային կյանքի, հայ իշխանների գործունէութեան, բնակչության զբաղմունքի, լեզվական վիճակի, ժողովրդական հավատալիքների մասին։ Գրքում նաև առաջին անգամ ուսումնասիրուել են Համշենի գաւառին վերաբերող XVI դարի օսմանեան աշխարագիր մատեանների ժողովրդագրական և լեզուական փաստերը։ Ներկայացուած են նաև հայոց հոգևոր այլ կենտրոններում համշենցի գրիչների գործունութիւնը։ Որպէս յաւելուած՝ հրատարակուել են համշենցի գրիչների յիշատակարանների լուսապատճէնները (130 էջ) և առաջին անգամ կազմուել է Համշեն գաւառի XV-XVII դարերի քարտէզը։
Լուսինէ Սահակեանը 2008թ-ից ԵՊՀ հայագիտական հետազօտութիւնների ինստիտուտի հայ-օսմանական առնչութիւնների բաժնի ղեկավարն է։ Արևելագիտութեան ֆակուլտետում դասաւանդում է ժամանակակից թուրքերէն, թուրք գրականութիւն առարկաները, նոյն ամբիոնի մագիստրատուրայում վարում է “Թուրքական աղբյուրագիտության և պատմագրության հիմնահարցեր”, “Օսմանեան կայսրութեան էթնոքաղաքականությունը” յատուկ դասընթացները։ Ունի մի շարք գիտական հրապարակումներ: Հեղինակ է հինգ մենագրութեան: 2013թթ. պատրաստել է «Համշենը անցեալի և ներկայի խաչմերուկներում» գիտահանրամատչելի վաւերագրական ֆիլմը:

By Appo

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *