• Ժահրը («Վիրուսը») կենդանի օրգանիզմ չէ, այլ սպիտակուցային մոլեկուլ (ԴՆԹ)՝ պատված լիպիդային (ճարպի) շերտով, որը աչքի, քթի, բերանի լորձաթաղանթի կողմից ներծծվելով, փոխում է իր գենետիկ կոդը (մուտացիա) եւ դրանց վերածում ագրեսորի ու բազմապատկվող բջիջների։
  • Քանի որ վիրուսը կենդանի օրգանիզմ չէ, այլ սպիտակուցային մոլեկուլ, այն չի մեռնում, այլ ինքն իրեն քայքայվում է։ Քայքայման տևողությունը կախված է ջերմաստիճանից, խոնավությունից եւ այն նյութի տեսակից, որի վրա ընկած է վիրուսը։
  • Վիրուսը շատ փխրուն է. միակ բանը, որով այն պաշտպանված է, ճարպի բարակ արտաքին շերտն է։ Այդ է պատճառը, որ օճառն ու լվացող նյութերը լավագույն միջոցն են. որովհետեւ փրփուրը ՔԱՆԴՈՒՄ է ՃԱՐՊԸ (այդ պատճառով է, որ հարկավոր է 20 վայրկյանից ավելի տրորել, որպեսզի շատ փրփուր գոյանա)։ Ճարպային շերտը տարրալուծելուց հետո սպիտակուցային մոլեկուլը ցրվում եւ ինքն իրեն ոչնչանում է։
    By dissolving the fat layer, the protein molecule disperses and breaks down on its own.
  • Ջերմությունը հալեցնում է ճարպը, ուստի ցանկալի է 25 աստիճանից ավելի տաք ջուր գործածել ձեռքերը, հագուստները եւ որեւէ բան լվալու համար։ Բացի այդ, տաք ջուրը ավելի շատ փրփուր է գոյացնում եւ ավելի օգտակար դառնում վարակազերծելու տեսակետից։
  • Սպիրտը կամ սպիրտային որեւէ 65%-ից թանձր լուծույթը վարակազերծում է մակերեսները ժահրի ճարպային շերտը լուծելով արտաքին օգտագործման ժամանակ։
  • 1 մաս ժավելից (քլորաջուր) ու 5 մաս ջրից բաղկացած որեւէ լուծույթ ժահրը վարակազերծելու հատկություն ունի մակերեսներին քսելու եւ շփելու ժամանակ։
  • Թթվածնացրած ջուրն («օզոն») օճառից, սպիրտից ու քլորից ավելի է օգնում ։ Այն քանդումէ ժահրի սպիտակուցը, սակայն այն հարկավոր է գործածել զգուշօրեն որովհետեւ նա գռգռում է մաշկը եւ լորձաթաղանթները։
  • ՄԱՆՐԷԱՍՊԱՆ («ANTIBIOTIC») ԴԵՂԵՐԸ ՉԵՆ ՕԳՆՈՒՄ։ Ժահրը մանրէ («բակտերիայի») նման կենդանի օրգանիզմ չէ։
  • ԵՐԲԵՔ մի թափահարեք օգտագործած կամ չօգտագործած հագուստները, սավանները ։ Թեեւ Ժահրը կպած է ծակոտկեն մակերեսներին, այն շատ իներտ է եւ քայքայվում է միայն
  • 3 ժամում կտորների ու ծակոտիների դեպքում,
  • 4 ժամում պղնձի վրա, քանի որ այն բնականից հականեխիչ է, եւ փայտի վրա, քանի որ այն հեռացնում է ամբողջ խոնավությունը եւ թույլ չի տալիս, որ այն կեղեւազրկվի ու քայքայվի,
  • 24 ժամում ստվարաթղթի վրա,
  • 42 ժամում մետաղների վրա եւ
  • 72 ժամում պլաստիկի վրա։ Սակայն եթե այն թափահարեք կամ փետրե փոշեմաքրիչով մաքրեք, ժահրի մասնիկները մինչեւ 3 ժամ կարող են մնալ օդում եւ վտանգավոր են ներշնչողների համար։
  • ժահրի մասնիկները շատ կայուն են պահպանվում արտաքին ցրտի կամ տան, մեքենայի մեջ արհեստական օդափոխիչների պայմաններում։
    Կայուն մնալու համար նրանց հարկավոր է նաեւ խոնավություն եւ հատկապես մթություն։ Հետեւաբար, խոնավազուրկ, չոր, տաք ու լուսավոր միջավայրն ավելի արագ է քայքայում դրանց։
  • Գերմանուշակագույն («Ուլտրամանուշակագույն») լույսը ժահրը քայքայելու եւ վարակազերծելու հատկություն ունի։ Ուստի դիմակի ախտազերծումն ու վերագործածումը թոյլատրելի է։ Բայց զգույշ եղեք, որովհետեւ այդ լույսը քայքայում է նաեւ մաշկի կոլագենը (որը նույնպես սպիտակուց է)՝ հետագայում կնճիռներ ու մաշկի քաղցկեղ առաջացնելով։
  • ժահրը չի կարող անցնել առողջ մաշկի միջով։
  • Քացախը անօգուտ է։
  • Ոգելից («ալկոհոլային») խմիչքները ձեռքերի եւ մակերեսների վարակազերծման համար օգտակար են եթէ 65 աստիճանից խիտ են։ Արգելված է ոգելից խմիչք օգտագործել այս ժահրից պաշտպանվելու կամ բուժվելու համար։
  • Մակերեսների եւ կոկորդի վարակազերծման համար Լիստերինը օգնում է, քանի որ 65 աստիճան սպիրտ է պարունակում։
  • Որքան տարածությունը փոքր է եւ սահմանափակ, այնքան ժահրի խտությունը կարող է մեծ լինել։ Որքան ավելի բաց է ու օդափոխված՝ այնքան ավելի նոսր։
  • Բազմիցս ասվել է, բայց, [այնումանեյնիվ, ասենք, որ] հարկավոր է ձեռքերը լվանալ լորձաթաղանթներին, ուտելիքներին, դռների բռնակներին եւ փականներին, անջատիչներին, հեռակառավարման վահանակներին, բջջային հեռախոսներին, ժամացույցներին, համակարգիչներին, նստարաններին, հեռուստացույցներին եւ այլ առարկաների դիպչելուց եւ զուգարանից օգտվելուց հետո։
  • Շատ լվալու պատճառով չորացած ձեռքերը հարկավոր է քսուկներու միջոցով խոնավացնել, քանի որ ժահրը եւ մանրեները կարող են թաքնվել չորացած մաշկի պստիկ ճաքերի մեջ, եւ որքան ավելի հաստ շերտով քսեք քսուկը, այնքան լավ։
  • Եվ կարճ կտրեք եղունգները, որպեսզի ժահրը դրանց տակ չթաքնվի։

Ջոն Հոփկինս հիվանդանոց | JOHNS HOPKINS HOSPITAL

By Appo

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *