15 ապրիլի, 2020 թ.

Լրագրող Կարինե Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կաթողիկոսը մտել է աշխարհիկ իշխանության տիրույթ, մինչդեռ աշխարհիկ իշխանությունը մինչ օրս աշխատել է զերծ մնալ հոգևոր աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին այս կամ այն կերպ արձագանքելուց:
     Վեհափառ, Դուք բավականին երկար դիմադրեցիք Ձեր երբեմնի գործընկեր Ռոբերտ Քոչարյանին սատարելու  գայթակղությանը: Բայց, ի վերջո, տեղի տվեցիք՝ ոչ միայն համարձակվելով սատարել սեփական ժողովրդի վրա կրակած մարդուն, այլև դրա համար օգտագործում եք կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը:
     Դուք ասում եք՝ եկեղեցու դիրքորոշումը խարսխված է սիրո, խնամքի և գթասրտության աստվածային պատգամի վրա: Թույլ տվեք հարցնել՝ որտե՞ղ էր նույն այդ եկեղեցին 2008-ի Մարտի 1-ին: Եվ ինչո՞վ է պայմանավորված հոգևոր հովվի մտահոգությունը մեկ մարդու հանդեպ՝ այն պարագայում, երբ այդ նույն հոգևոր հովիվը անուշադրության մատնեց մի ողջ ժողովրդի»։

By Appo

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *