Հայաստանի մէջ պատահած է այնպիսի բաներ, որոնք անակնկալի բերած են Գարեգին Բ-ին: Ան չէր սպասեր: Վարչապետ Նիկոլ Փաշինեանի կառավարութիւնը թուլացնելու համար «Թագաժահրային» –«Կորոնավիրուսային»– համաճարակը շահագործելու անոր 14 Ապրիլի փորձերը բռնկեցուցին ուժեղ արձագանք և անոր հրաժարականի մասին լայնատարած կոչեր: Հայաստանի Խորհրդարանի Փոխ-Նախագահ Ալէն Սիմոնեան դուրս եկաւ վարկազրկուած Գարեգին Բ-ի դէմ: Հազարաւոր հայեր Հայաստանի մէջ և ամբողջ աշխարհքի տարախքին կը շարունակեն պահանջել Գարեգին Բ-ի հրաժարականը: Գարեգին Բ-ի քաղաաքական նենգախաղէն մէկ օր առաջ, Ապրիլի 13-ին Գարեգին Բ-ի և Յովնան Տէրտէրեանի զինակից՝ արք. Նաւասարդ Կճոյանին Հայաստանի ԱԱԾ-ի կողմէ մեղադրանք առաջադրուեցաւ փողերու լուացման, գողութեան, խարդախութեան և եկամտահարկերէ խուսափելու համար:

By Appo

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *