Հեռուստահաղորդավար Ալեքսանդր Սայադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ֆեյսբուքը լցվել է «ի պաշտպանություն» Գարեգին Բ-ի և հոգևորականների հանդես եկողներով։
Ըստ այդ «պաշտպանների», որոնք նույնքան «սուրբ» են, որքան իրենց պաշտպանյալները, իրենց կաթողիկոսին չընդունողները դեմ են գնում Հայ Առաքելական Եկեղեցուն։
Իսկը սրանց համար է Մայակովսկին գրել. «Մենք ասում ենք Լենին, հասկանում ենք պարտիա, ասում ենք պարտիա, հասկանում ենքԼենին»։ Թեև այստեղ, առանց սխալվելու, կարող ենք պնդել, որ երբ ասում ենք Նավասարդ Կճոյան, հասկանում ենք ՀՀԿ, ասում ենք ՀՀԿ, հասկանում ենք Նավասարդ Կճոյան։
«Պաշտպանները» իրենք էլ շատ լավ հասկանում են, որ Գարեգին Բ-ն ամենևին էլ ՀԱԵ չէ, որ այդ անձը կրոնավորի սքեմով սովորական մահկանացու է և կաթողիկոս է ՆՇԱՆԱԿՎԵԼ հայտնի հանգամանքներում։
Սակայն, քանի որ վարչապետը և նրա թիմը իրենց աչքի փուշն են, իրականությունը խեղաթյուրելով ու նենգափոխելով դիմում են ցանկացած ստորության, միայն թե վարկաբեկեն կառավարությանը։
Բոլորն էլ տեսնում են կառավարության բացթողումներն ու սխալները, բայց այս պահին, երբ երկրի առաջ համընդհանուր վտանգ է ծառացել, մեծամասնությունը թեև դժգոհում է, բայց կանգնած է վարչապետի թիկունքին, իսկ նախկինների լափամանից սնվողներն ու բալագանային սազանդարները իրենց մաղձն ու թույնն են լցնում միամիտների ականջները։
Իրենց` ժողովրդից խելացի համարող ծանծաղամիտները պիտի հասկանան, որ իզուր են գործադրվող ջանքերը, որ ժողովուրդը իր երկրի ու իր եկեղեցու թե տերն է և թե ծառան, և ինչպես երկիրը մաքրեց անբարոներից, այնպես էլ եկեղեցին կմաքրի։
Հայ Առաքելական Եկեղեցին Աստծո տունն է և սուրբ է հայ քրիստոնյաների համար։
Գարեգին Բ-ն իր վարքի համար պատասխան պիտի տա և’ Աստծո, և’ ժողովրդի առաջ»։

By Appo

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *