«Սասնա Ծռեր» համահայկական շարժումը ֆեյսբուքյան իր էջում հաղորդագրություն է տարածել՝ կցելով տեսանյութ։ «Օրեր առաջ 5-րդ ալիքով հեռարձակվել է վավերագրական ժանրի մի ֆիլմ, որը վերնագրված է Հաղթանակի ապրիլ:
Ֆիլմն Ապրիլյան պայմանավորված պատերազմի մասին է:
Ֆիլմի գլխավոր գործող անձինք են՝ ազգային դավաճան Սերժ Սարգսյանը և նրա մի քանի հանցակիցներ:
Ֆիլմի գլխավոր նպատակն այն է, որ Ապրիլյան պայմանավորված պատերազմը, որի հետևանքով մենք տվել ենք մարդկային և տարածքային կորուստներ, ներկայացվի որպես հաղթանակ և այդ հաղթանակի հերոս հռչակվի Սերժ Սարգսյանը։
Դիտեք այդ ֆիլմի վերաբերյալ մեր ռեպորտաժը, որը բացահայտում է դավաճանների նպատակները, թե ինչու և ինչպես են ուզում կոծկել պայմանավորված պատերազմի ապացույցները, նսեմացնել մեր կորուստները և հերոսանալ մեր ցավի ու ազգային արժանապատվության հաշվին»,- նշված է տեքստում։
