Եթե հանկարծ դու ինձ փնտրես,
Ու չգտնես այս անիրավ, դաժան կյանքում,
Անհոգ եղիր, Աստված կօգնի, որ ինձ գտնես:
Եթե հանկարծ օրդ մթնի,
Ինձ չտեսնես ճանապարհիդ,
Անհոգ եղիր, լույս կբացի Աստված ճամփիդ:
Թափառելով օլոր-մոլոր այդ ճամփեքին,
Թե մոլորվես,
Անհոգ եղիր, Աստված կօգնի ճամփադ գտնես,
Թե վատ մարդկանց, անխիղճ մարդկանց
Դու հանդիպես,
Անհոգ եղիր, Աստված սիրես…
Եվ վերջապես, լավ իմացիր,
Աստծո ճամփան պիտի բռնես:

Ասում են՝ բանաստեղծություններ ծնվում են նրանց սրտերում, որոնք արևի ջերմությունն են ամբարել իրենց հոգիներում, լուսնի չքնաղ լույսը, ծաղիկների թովիչ բուրմունքը և մանուկների անմեղ սրբությունը…
Եվ հենց դրանով էլ յուրահատուկ են նրանք, տարբեր ամենքից, ավելի շատ խղճով, անպատմելիգթասիրտ, անչաձելի մարդասեր…
Մենք այդպիսի շքեղ ու շռայլ հոգու տեր մարդ ենք կորցրել այսօր… Որդու, ամուսնու, հոր, եղբոր, բարեկամի ու ընկերոջ, որի էությունը ամբողջությամբ ամփոփված է նրա բանաստեղծական գեղեցիկ էջերում, որ երբեք չհրատարակվեց, այլ պահ տվեց, որպես գանձերը իր հոգու, ամեն մեքկը մի հրաշք, ամեն մեկը մի քաղցր պատառիկ իր էությունից…
Ու նաև ճակատագրից…
Սուրենի ճակատագիրը, որն այսքան անարդար վախճան ունեցավ:
Սուրենը, որ բոլորի կողքին էի, որպես ամուր պատվար, որ ահելների առաջ խոնարհ էր, իսկ ջահելներին՝ թև ու թիկունք, որ բոլոր ուրախությունների ոգին էր ու մարդկանց իրար միացնողը, այսօր միացրեց մեզ իր դժնդակ մահով…

1974 թվանական, ապրիլ 12, քաղաք Երևան. Մի հիասքանչ առավոտ էր բացվել Գրիշա և Զառա Սողոմոնյանների ընտանիքում, աշխարհ էր եկել երրորդ զավակը՝ Սուրենը՝ ցնծություն և երջանկություն պարգևելով իր սիրասուն ծնողներին:
Սուրենը հասակ առավ եղբոր՝ Հովիկի և քրոջ՝ Նունեի հետ այս պարզ ու առաքինի ընտանիքում: Նրա անհոգ ու երջանիկ մանկությունը անցավ Երևանի Չարբախ թաղամասում, որտեղ դպրոց գնաց և, հասակ առնելով դարձավ հնայիչ, խելացի, կազմակերպված երիտասարդ, և իր հետագա ամբողջ կյանքը զարդարեց գեղեցիկ և առաքինի գործերով, որպես իսկական մեծատառով ՄԱՐԴ ու քաղաքացի:
Սուրենը 18 տարեկանում սիրահարվեց իր դպրոցում սովորող, իրենից 2 տարի փոքր մի գեղեցկատես աղջկա՝ Լուսինեին և նա դարձավ իր անբաժան ու սրտակից զույգը ամբողջ կյանքում:
Նրանք ամուսնացան 1994 թվականին՝ ապրելով համերաշխ, սիրով, նեցուկ ու սատար կանգնելով միմյանց: եվ այդ սիրուց Սուրենի սրտում ծնվում էին հրաշք տողեր…

Կանգնած նայում եմ՝ թախիծն աչքերիս,
Սպասում եմ մթնի, որ տեսնեմ Լուսնիս,
Գիտեմ երազն է դա միայն մտքիս,
Ափսոս կողքիդ չեմ հենց այս րոպեիս:
Այնքան կուզեի կողքիդ լինեի,
Աչքերիդ տխուր երկար նայեի,
Թեկուզ մեկ վայրկյան վարսերդ շայեի
Ու նուրբ շուրթերդ ջերմ համբուրեի:
Սիրուց խելագար մեծ պոետ լինեի,
Չգրված մեր սերը թղթին ես հանձնեի,
Սիրո նկարիչ կամ էլ լինեի,
Սրտիս կտավին մեր սերը վրձնեի:

1997թվականին ծնվեց նրանց մեծ սիրո առաջին պտուղը, մի հրաշք աղջիկ, որին անվանեցին Դայանա և որը եղավ Սուրենի ամենամեծ ոււ թանկ գանձը այս մոլորակի վրա: Դայանան՝ քնքուշ մի ծաղիկ, որով հայրը միշտ հպարտ էր և շատ երջանիկ:
Սուրենը ուներ վեհ և մաքուր հոգի: Ծնողները հիշում են որ դեռ մանուկ հասակից հայտնի էր, որ Սուրենը իր տեսակով լիդեր էր, ստեղծող, կազմակերպող, բոլորին համախմբող: Նա կարծես աշխարհ էր եկել լավություն անելու համար և իր մեծ սրտով բարություն անելու համար: Նաև գործունյա էր և սեփական ուժերով կառուցում էի և ստեղծում իր ընտանիքի բարօրությունը:
Այդպես շարունակվեց և այստեղ՝ ԱՄՆ-ում, երբ 1999ին նրանք տեղափոխվեցին և նոր կյանք սկսեցին:
Այստեղ ճակատագիրը նրան կրկնակի երջանկություն պարգևեց: 2008ի սեպտեմբերի 15ին Աստված նրանց զույգ որդի ընծայեց՝ Դավիթն ու Մհերը, որոնք Սողոմոնյան գերդաստանի շարունակողները դարձան:
Իր 3 զավակներին նա պատգամեց մի սքանչելի բանաստեղծություն, որը հայ հոր պահանջն է օտարության մեջ ապրող իր երեխաներին:

Պատգամ հայրական

Պատգամ հայրական՝ ձեր ազգը սիրեք,
Բարի խորհրդին շատ լուրջ հետևեք,
Ձեր հորը տված խոստումը պահեք,
Նույնիսկ երբ արդեն մեծացած լինեք:
Իմ լավ զավակներ, այժմ ինձ լսեք,
Ձեր հայ լինելը վեհորեն պահեք,
Եվ հայրենիքին թե դուք պետք լինեք,
Առանց երկտեղ Ձեր կյանքը տվեք:
Թեկուզ և ապրեք օտար հողերում,
Դուք պարտավոր եք հիշել մայր լեզուն,
Անգամ թե հասնեք ամենայն փառքի,
Դուք հայ չեք կոչվի առանց մայր լեզվի:
Աստծո խոսքը թող ձեր մեջ մտնի,
Եվ ձեր սրտերում թող հավատք ծնվի,
Ինչ էլ որ լինի դժվար այս կյանքում,
Խաչ արեք, խնդրեք, փառք տվեք Աստծուն…

Սուրենը բացառիկ ընդունակություններով օժտված անձնա-վորություն էր, փայլուն հիշողություն ուներ և կարող էր անսխալ ասեր թվեր, պատմական փաստեր, պաշտում էր գիրն ու գրա-կանությունը և դեռ պատանի հասակից ապրում էր բանաստեղծու-թյամբ՝ ամենից շատ տարված լինելով Պարույր Սեւակի պոեզիայով:
Սուրենը հայրենապատ հայ էր, իր ազգի համար ոչինչ չխնայող:
Հայրենիքը, Արցախը և Մայր եկեղեցին նրա 3 սրբություններն էին, և նա ամեն օր կանգնած էր նրանց կողքին: Իր բազում ծատայությունների համար նրան Արցախի պաշտպանության նախարարության կողմից շնորհվեց պատվոգիր, որով շատ հպարտ էր:
Նա խոնարհ ծառան էր հայ եկեղեցու, որի լուռ բարերարն էր բոլոր առիթներով, թե՛ այստեղ, թե՛ Հայաստանում և Արցախում, որի հոգևոր առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը ազգային բարերար Սուրեն Սողոմոնյանին արժանացրեց «Խոսք երախ-տագիտության» բարձր պատվոգրի և որը իր խորին ցավակությունն է հայտնում այս ծանր կորստի պահին:
Երկար տարիներ Սուրենը չկարողացավ լինել իր պաշտելի հայրենիքում, սակայն ամեն օր ու վայրկյան ապրեց, այրվեց և ոգեշնչվեց հայրենիքով: Իսկ այստեղ ապրած 25 տարիների ընթացքում նա ստեղծեց մեծ շրջապատ, ձեռք բերեց մեծ պատիվ ու հարգանք՝ կարևորելով ամուր ընտանիքը, բարեկամությունն ու ընկերությունը:

Նամակ գրեմ Հայաստանիս,
Սեգ սարերիս ու լեռներիս,
Հավետ տանեն, նամակս տան
Մասիս սարիս կամ Սևանիս:
Կամ էլ թող տան քո վանքերին, խաչքարերին,
Գովքս գրված, թող որ կարդան տաճարներին,
Թող որ պատմեն Զանգեզուրին, Տաթև վանքին,
Չմոռանան Հաղպատ վանքին, Նորավանքին:
Չմոռանանք մենք, հիշեցնենք մեր գետերին,
Եփրատ գետին, Արածանին, մայր Արաքսին,
Թող որ փարվեն վեհաճակատ մեր լեռներին,
Սպիտակափառ Մասիս սարին, Արագածին ու Նեմրութին:
Մյուս նամակս պիտի գրեմ Արևմտյան Հայաստանին,
Պիտի գրեմ Վանա լճին, Մուշին, Վանին, Արդահանին…
Մասիս սարին պիտի խնդրեմ ճամփա բացի,
Որ խռոված երկու եղբոր նա միացնի:

Նրա վերջին ծննդյան օրը (ապրիլ 12ը) համընկավ Սուրբ Զատիկի օրվան: Ինչպես ամեն առավոտ, նա այդ օրն էլ աղոթքով սկսեց և փառք տվեց Աստծուն իր բախտի, իր ընտանիքի, իր ունեցվածքի համար:
Տոնական այդ օրը դեռ ոչ ոք չգիտեր, որ դա Սուրենի վերջին տարեդարձն էր երկրային կյանքում: Բայց օրեր անց, հիվանդանոց գնալուց ժամեր առաջ նա Լուինեին ասաց.- Մարդ չգիտի մի րոպե հետո իր հետ ինչ կլինի…
Արդյոք կանխազգացո՞ւմ էր դա…
Ո՞վ գիտի…
Իր նշանավոր կենացների շարքում Սուրենը մի կենաց ուներ, որ միշտ սրտի դողով էր ասում…

  • Երկու կարևոր համբույր կա այս կյանքում. Ծնողի համբույրը իր նորա-ծնին և զավակի համբույրը իր հեռացող ծնողին:
    Ինքը այդպես շարե~ց…
    Թողնելով վերջին դառը համբույրը իր որդեկորույս ծնողներին, որոնց այնպես էր սիրում:
    Ինքը հեռացավ կարոտ սրտով իր պաշտելի զավակներից, իր Լուսինեից, իր ընկերներից ու բոլոր մարդկանցից, որոնց սիրեց ու նվիրվեց ամբողջ էությամբ:

Թե ոտքդ հանկարծ դեմ առնի քարին,
Ու քեզ այդ պահին օգնության չգամ,
Թե լույս չդառնամ քո ճանապարհին,
Իմացիր, որ ես աշխարհում չկամ։

Թե ծարավ լինես դու ամռան շոգին,
Սրտիս համբույրը չհանեմ, չտամ
Թե ծով չդարձնեմ իմ սիրտն ու հոգին,
Գիտցի՛ր, որ ես աշխարհում չկամ։

Թե ձմռան ցրտին, սառնամանիքին,
Չգա՛մ, չհասնեմ, քեզ չջերմացնեմ,
Սրտիս գարունը թե քեզ չբերեմ,
Իմացիր վստահ, աշխարհում չկամ:

Թեկուզ աշխարհը անապատ լինի,
Ու թե կարոտես դու հոտը ծաղկի,
Սիրտս կսարքեմ ծաղկազարդ այգի,
Ես քոնն եմ, և կա՛մ, հաստատ իմացիր:

By Appo

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *