Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան հայտնել է, որ Տոկիոյի օլիմպիական խաղերի վարկանիշային մրցումները կվերսկսվեն 2020թ. հոկտեմբերի 1-ին և կավարտվեն 2021թ. ապրիլի 30-ին: 
 Տոկիոյի խաղերի հետաձգումից հետո IWF-ն առաջարկել էր պարտադիր ուսումնամարզական հավաք կազմակերպել բոլոր այն մարզիկների համար, ովքեր կնվա-ճեին մասնակցության ուղեգրեր։
 Ճամբարում նախատեսվում էր ստուգել բոլոր մարզիկներին,  համոզվելու համար,  որ խաղերում հանդես կգան միայն չվարակված ծանրորդները։
 ՄՕԿ-ը չի հաստատել նախագիծը,  փաստելով, որ դա կբարդացնի ազգային օլիմպիական կոմիտեների նախապատրաստությունը և կմեծացնի նրանց ծախսերը: Ճամբարը  կամավոր պետք է լինի, ոչ թե պարտադիր:
 
                    