– Ինչպե՞ս եք գնահատում համավարակի դեմ պայքարի այսօրվա վիճակը:
– Այդ մասին Հայաստանի մեր կազմակերպությունն արդեն տվել է իր գնահատականը հիմնված իրավիճակի բազմակողմանի վերլուծումների և մասնագիտական տեսակետների համադրման վրա: …Ցավոք, ճիշտ այս առումով ՀՀ կառավարությունը թույլ տվեց լուրջ սխալներ…։
– Բայց ամիսներ առաջ մասնագետները, քաղաքական ուժերը ահազանգում էին, կառավարությանը անհետաձգելի միջոցառումների առաջարկներ ու համապարփակ ծրագրեր էին ներկայացնում:
– Ճիշտ եք: …Հակառակ այս մթնոլորտին ՀՅԴ Բյուրոն համայն հայությանը մղեց հասնելու Հայաստանին օժանդակության. իր շարքերով, մարմիններով, ուղեկից կառոյցներով (ՀՕՄ, ՀՄԸՄ, Համազգային), երիտասարդական եւ ուսանողական միություններով առաջին օրերից իսկ անցավ աշխատանքի, կատարեց առաքումներ եւ հաստատեց ծրագրեր ու այսօր էլ հայտնում է իր պատրաստակամությունը հասնելու Հայաստանի ու Արցախի ժողովրդի կարիքներին: …: Սակայն ճգնաժամի այս օրերին իշխանութիւնը չմնաց իր առաքելության բարձրության վրա: իշխանությունը ոչ միայն այդ չնախաձեռնեց, այլ նույնիսկ այս իրավիճակում կատարեց պառակտիչ հայտարարություն-ներ ու այլընտրանքային տեսակետների հանդեպ անհանդուրժողականության դրսևորումներ: …Իսկ վերջին զարգացումները արդեն վկայում են ընդդիմությանը լռեցնելու նպատակով գործադրվող բռնաճնշումների մասին։
– Նկատի ունեք վարչապետի ելույթի որակո՞ւմները ՀՅԴ հասցեին
– Ոչ միայն: …Ըստ երևույթին, վարչապետը չի հասկացել կամ դիտմամբ թերագնահատում է Դաշնակցության էությունը, ուժը, կամքն ու ոգին։
– Ստեղծված իրավիճակում ինչպե՞ս եք պատկերացնում ելքը։
– Նկատի առնելով ստեղծված իրավիճակը, առաջնահերթ նպատակը պետք է լինի ներազգային համերաշխությամբ ճգնաժամի հաղթահարումը և ազգային ուղեգծին համապատասխան երկրի անվտանգ զարգացման ապահովումը։ Իսկ այս բոլորը ենթադրում է նոր որակի իշխանության ձևավորում։
(Յապաւումը իմս է)
Անկեղծ ըսած, մէկ շունչով կարդալէ ետք Yerkir.am-ի հարցազրոյցը ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր Խաչատուրեանի հետ, իրազեկ դարձայ Պսակաձեւ ժահրի կապակցութեամբ ՀՅԴ-ի լուրջ մտահոգութեանց։ Իմացան նաեւ մեր ազգի զաւակները, որ ի Հայաստան եւ ի Սփիւռս աշխարհի, որ, «Ցավոք, ճիշտ այս առումով ՀՀ կառավարությունը թույլ տվեց լուրջ սխալներ,…»։ Հակառակ այն իրողութեան, որ «Հայաստանի կազմակերպութիւնը արդէն տուած է իր գնահատականը հիմնուած իրավիճակի բազմակողմանի վերլուծումներու եւ մասնագիտական տեսակետների համադրման վրայ»։
Այս առիթով, պիտի խնդրէինք Հայաստանի կազմակերպութենէն, որ նկատի ունենար նաեւ սփիւռքը ու իր «մաս-նագիտական» փորձառութեամբ օգ-տակար ըլլար աշխարհով մէկ սփռուած հայորդիներուս։
Պատասխանելով այն հարցումին, թէ՝ «ամիսներ առաջ մասնագետները, քաղաքական ուժերը ահազանգում էին, կառավարությանը անհետաձգելի միջոցառումների առաջարկներ ու համապարփակ ծրագրեր էին ներ-կայացնում»։ ՀՅԴ Բիւրոյի ներ-կայացուցիչը կ՛ըսէ.-
«Ճիշտ եք: … Հակառակ այս մթնոլորտին ՀՅԴ Բյուրոն համայն հայությանը մղեց հասնելու Հայաս-տանին օժանդակության. իր շարքերով, մարմիններով, ուղեկից կառոյցներով (ՀՕՄ, ՀՄԸՄ, Համազգային), երիտասարդական եւ ուսանողական միություններով առաջին օրերից իսկ անցավ աշխատանքի, կատարեց առա-քումներ եւ հաստատեց ծրագրեր ու այսօր էլ հայտնում է իր պատ-րաստակամությունը հասնելու Հա-յաստանի ու Արցախի ժողովրդի կարիքներին: …»։
Իսկապէս երանի մեր ազգին, որ «ուղեկից կառոյցներ» ունինք, որոնք նախանձը կը շարժեն Ամերիկայի, Քանատայի, Անգլիոյ, Ֆրանսայի, այլ խօսքով համայն աշխարհի։
Այս բոլորով հանդերձ, «Սակայն ճգնաժամի այս օրերին իշխանութիւնը չմնաց իր առաքելության բարձրության վրա: իշխանությունը ոչ միայն այդ չնախաձեռնեց, այլ նույնիսկ այս իրավիճակում կատարեց պառակտիչ հայտարարություններ ու այլընտրան-քային տեսակետների հանդեպ անհանդուրժողականության դրսևորում-ներ: …Իսկ վերջին զարգացումները արդեն վկայում են ընդդիմությանը լռեցնելու նպատակով գործադրվող բռնաճնշումների մասին»։
– Նկատի ունեք վարչապետի ելույթի որակո՞ւմները ՀՅԴ հասցեին
– Ոչ միայն: …Ըստ երևույթին, վարչապետը չի հասկացել կամ դիտ-մամբ թերագնահատում է Դաշնակ-ցության էությունը, ուժը, կամքն ու ոգին։
Փաստ, վերջին ընտրութիւնները։
ՍՐՏՑԱՒ ՀԱՅՈՐԴԻ