Նարեկ Սարգսեանն ֆեյսբուքեան իր էջում գրել է.
«Նիկոլ Փաշինեանը իր քաղաքական թիմով պատերազմ է յայտարարել Ծառուկեանին, Քոչարեանին, Սերժ Սարգսեանին եւ նախկին իշխանական հանցագործների ողջ խաժամուժին, որոնց թալանած փողը միասին համեմատելի է Հայաստանի տարեկան բիւջեի հետ։
Գաղտնիք չէ, որ այդ երեքը միասին ունեն այնպիսի արտաքին կապեր, քարոզչամիջոցներ եւ կամակատարների բանակ, որ փաստօրէն պետութիւն են պետութեան մէջ։ Նրանք ուզած-չուզած միաւորուելու են կամ արդեն միաւորուել են, գործի են դնելու իրէնց ողջ հանցագործ ներուժը եւ կռուելու են մինչեւ վերջ։ Նահանջելու տեղ չունեն, քանի որ փողից բացի արեան պատասխանատու են։ Եթէ մենք գիտենք Մարտի 1-ն ու Հոկտեմբերի 27-ը, իրէնք գիտեն նաեւ այն, ինչը մենք չգիտենք։ Թէ՛ Քոչարեանը, թէ՛ Սարգսեանը, թե՛ Ծառուկեանը առ այսօր պահպանում են ողջ ֆինանսական կապիտալը եւ արտաքին ու ներքին կապերի մեծ մասը։
Ես կասկած չունեմ, որ իշխանական ողջ համակարգը լցուած է իրէնց կողմից կաշառուած մարդկանցով՝ այդ թւում ամէնավերեւի օղակներում: Վանեցեանի նման օրինակների մասին հաւանաբար դեռ կը լսենք)։ Նրանք առանց աչքը թարթելու կհամագործակցեն (ու հաւանաբար արդեն համագործակցում են) արտաքին ուժերի հետ՝ գիշեր ցերեկ մտածելով, թէ ինչպէս տապալել Փաշինեանի իշխանութիւնը, Հայաստանը նմանեցնել անդրսահարեան Աֆրիկայի երկրներին ու նոր թափով վերսկսել նախկին թալանը։
Նիկոլ Փաշինեանը հանցագործների դէմ հակադրելու համար բացի ժողովրդի վստահութիւնից, ոչինչ չունի եւ չի ունենալու, քանի որ դասական քաղաքական իշխանութիւն է։ Եթէ մաֆիոզ ուժերը թեկուզ մազաչափ զգան ժողովրդի վստահու-թեան պակասը՝ գազանի նման, որը արեան հոտն է առել, պատառ-պատառ կանեն Փաշինեանին էլ, իշխանութիւնն էլ, Հայաստանն էլ, Ղարաբաղն էլ… 2018-ին ժողո-վուրդը հաղթել է, բայց հանցագործներին կապիտուլացիայի ենթարկելու ոչ պակաս կարեւոր գործը դեռ նոր է սկսւում։ Իսկ առանց դրա Հայաստանը չի ունենայ այն ապագան, որը բոլորս երազում ենք։
Ուստի քանի դեռ վերը նշուած հանցագործ ուժերը՝ ահռելի ֆինասական-տնտեսական-մաֆիոզ կապեր ունեցող այդ երեք անձանց գլխաւորութեամբ լիովին ջախջախուած չեն, քանի դեռ Հայաստանի բանտերը լցուած չեն տասնեակ ու հարիւրաւոր նախկին կոռումպացուած պաշտոնեաներով, քանի դեռ հարիւրաւոր մարդկանց ապօրինի ունեցուածքը մինչեւ վերջին դրամը վերադարձուած չէ, քանի դեռ նրանք այնքան փող ունեն, որ շարունակում են կերակրել հարիւրաւոր թափթփուկներին, կարճ ասած՝ քանի դեռ կազմակերպուած հանցաւոր խմբերը կենդանութեան նշաններ են ցոյց տալիս, մեզնից ամէն մէկը, ամէն պատասխանատու քաղաքացի ամէն ինչով պիտի աջակցի ներկայ իշխանութիւններին՝ ո՛չ պակաս, քան 2018-ի ապրիլ-մայիսին էր»։
Հայաստանի Ազգային Ժողովի Նախագահ Արարատ Միրզոյեանի
էջում կարդում ենք.
«Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրէնքի 108-րդ յօդուածի 1-ին մասի՝ տեղեկացնում եմ, ՀՀ գլխաւոր դատախազի կողմից ստացել եմ ՀՀ Ազգային ժողովի պատգամաւոր Գագիկ Կոլյայի Ծառուկեանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնութիւն տալու վերաբերեալ եւ ՀՀ Ազգային ժողովի պատգամաւոր Գագիկ Կոլյայի Ծառուկեանին ազատութիւնից զրկելուն համաձայնութիւն տալու վերաբերեալ միջնորդագրեր։
Հարցերն ընդգրկվել են հունիսի 16-ին մէկնարկող հերթական նիստերի օրակարգում»։
Ձեզ ենք ներկայացնում «Բարգաւաճ Հայաստան»
կուսակցութեան պատգամաւորների երդումները.
Նաիրա Զոհրաբեանի երդումը.
«Ես՝ Նաիրա Զոհրաբեանս, որպէս «Բարգաւաճ Հայաստան» կուսակցութեան հիմնադիր անդամներից մէկը, ով իր ողջ քաղաքական ուղին անցել է Գագիկ Ծառուկեանի հետ, Ծառուկեանին խօստանում եւ վստահեցնում եմ, որ երբեւէ չեմ անելու հայտարարութիւններ, որոնք նախապէս չեն քննարկուել եւ համապատաս-խանեցուել Ծառուկեանի հետ: Ես երաշխաւորում եւ երդւում եմ իմ միակ ամէնամեծ սրբութեամբ՝ իմ աղջկանով, որ այլեւս էմոցիոնալ, առճակատման տանող եւ լարուածութիւն առաջացնող հայտարարութիւններ չեմ անելու: Սա իմ պատուի հարցն է, որը ես՝ որպէս քաղաքական գործիչ, կին եւ մայր խօստանում եմ Գագիկ Ծառուկեանին եւ կրում պատասխանատւութիւն իմ իւրաքանչիւր խօսքի եւ գործի համար»:
Տիգրան Ուլիխանեանի երդումը.
«Ես՝ Տիգրան Ուլիխանեանս, առաջադրւում եմ Երեւանի թիւ 2 ընտրատարածքում ռեյտինգային ընտրակարգով «Բարգաւաճ Հայաստան» կուսակցութեան ցուցակով: Հանձ եմ առել ապահովել 1000 քուէ: Լիարժեք գիտակցում եմ, որ հետագայ ամբողջ գործունեութիւնս կախուած է բացառապէս կուսակցութեան ղեկաւար պրն. Գագիկ Ծառուկաեանի որոշումից: Ստանձնած արդիւնքը չապահովելու դէպքում, հրաժարւում եմ որեւէ հաւակնու-թիւնից նախընտրական ցուցակում լինելու վերաբերեալ: Պատրաստակամ եմ թիմի, կուսակցութեան եւ հայրէնիքի համար անմնացորդ ձեւով: Տիգրան Ուլիխանեան»
Նապոլեոն Ազիզեանի երդումը.
«Պարո՛ն Ծառուկեան, ես քեզ հաւատարիմ, նվիրուած եմ եւ այդպիսի կմնամ, մինչեւ վերջ: Կեանքում թող ոչ ոք չկասկածի, որ ձեր ցանկացած խօսք եւ ցանկութիւն բոլոր պարագաներում ինձ համար ընդունելի է եւ այդպէս էլ կլինի, քանի դեռ ես կամ, անկախ նրանից՝ դուք ճի՞շտ եք, թե՞ սխալ: Եթէ գոնե մէկ անգամ կնկատեք, որ իմ ասածը, իմ պահուածքը, իմ ասածներին չի համապատասխանում, ուրեմն ես աշխարհի ամէնաանբարոյական մարդն եմ»:
Սերգեյ Բագրատեանի երդումը.
«Ես՝ Սերգեյ Բագրատեանս, առաջադրուելով ԲՀԿ ռեյտինգային ցուցակով, պատրաստւում եմ ապահովել 7000 ձայն իմ անունով, եթէ չապահովեմ, ապա Գագիկ Ծառուկեանի պահանջի դէպքում, պէտք է հրաժարուեմ պատգամաւորական մանդատը վերցնելուց: Այն պայմանաւորուածութիւնից հրաժարվողը անբարոյականի զաւակ է»:
Գրիգոր Քեթցեանն իր ֆեյսբուքեան էջում գրել է.
«Գագիկ Ծառուկեանը սկզբից իւրացրել Է մարդկանց ինքնութիւնը …
Իշխանութեան իւրացումը որեւէ կազմակերպութեան կամ անհատի կողմից հանցագործութիւն է։
Վերը նշուածը, սահմանադրութեան առաջին գլխի երկրորդ յօդուածի եզրափակիչ տողն է։ Յօդուածը ունի եւս երկու դրոյթ, որոնցից երկուսն էլ մշտապէս խախտվել են ԲՀԿ ի կողմից։
Կարդացի բախտագիր, ձեռագիր երդմնակալութեան հաւատարմագրերը եւ հիշեցի թէ ինչու ԲՀԿ ն չեր ուզում ԱԺ ում քուէարկել Քրեական ենթամշակոյթի դէմ մշակուած օրէնքին։
Պատասխանը ակնյայտ է, նրանք իրէնց փոխհարաբերութիւնները իրէնց առաջնորդի հետ, սկսել են հենց որպէս քրեական հեղինակութեան հետ։
(ՈՎ չկատարի խօստումը , Նա անբարոյականի ծնունդ է)։ Սա է չգրուած օրէնք-ների կախարդական ուժը, որը իսկզբանէ կոտրում է մարդու մէջ մարդը, սեփական կարծիքը եւ թողնելով նրանց մէջ միայն շան պէս հաւատարիմ ծառայելու պատրաս-տակամութիւնը , պարտադրվել է հաւաքել ձայներ, սահմանուած գնով եւ սահման-ւած քանակի ,եթէ ոչ կդառնաս անբարոյականի Վաստակ։
Արդէօք Գագիկ Ծառուկեանը հասկանո՞ւմ է իր արածի բնոյթը եւ գրուածի երդման իմաստը, որը կորզելով իւրաքանչիւրից, իրէն պաշտպանուած ու ապահով է զգացել մեր գերհզոր առիւծասեր սեփականատէրը։
Չմանրանամ, ԲՀԿ ի նման. ակունքները եւ պատճառահետեւանքային կապը տանում է այդ կուսակցութեան լուծարմանը, ինչքան էլ բազմա-հազար աշխատատեղերով կսպառնայ ու չձեւանայ հայոց փրկիչ…
Չեմ ուզում մանրազնին բացատրեմ, որ Նաիրա Զոհրաբեանը շտապ պէտք է ցած դնի մարդու իրաւունքների պաշտպանի լիազորութիւնները, քանզի նա ինքը իր իրաւունքներով գրաւի տակ է եւ նրա օրէնսդիր եւ ստեղծարար հմտութիւնները գերութեան մէջ են …
Գագոն մնացել է դեռ 90ականներում, իր ռասպիսկաներով եւ ուզում է ժողովրդին ծառայող ու պատկանող իշխանութիւ՞ն փոխի…
Հեղափոխութեան մէջ ամբողջ հայ ազգի. Հոյսերն են ….ՍԹԱՓՎԵՔ ….»
Հայկ Ստեփանեանը գրում է իր ֆեյսբուքեան էջում.
«Դիտեցի ԱԱԾ֊ի տեսանիւթը ու փորձում եմ հասկանալ՝ եթէ սրանք չլինէին, եթէ ժամանակին երկիրը չդարձնէին լափաման, եթէ լինէին բարեխիղճ մարդիկ, ովքեր սրտացաւ կլինէին Հայաստանի համար, արդէօ՞ք մենք հիմայ կունենայինք ծայրահեղ աղքատներ, անտուն, առանց աշխատանք քաղաքացինե՞ր… Էս ինչքա՞ն եք կերել, էս ինչքա՞ն եք տարել,էս ինչե՞ր եք արել, ԱՅ Անխիղճներ…
Ո՞նց է ստացվել, որ մի երկրում իրարից մի քանի մետր հեռաւորութեամբ կարող են ապրել միլիարդատերն ու հացի գումար չունեցողը…
Իսկ ամէնազաւեշտալին այն է, որ հենց այդ ապօրինի միլիարդներ կեղեքողը, մի քանի դրամով կարողանում է խափել նրան, ում թալանել է։ Ու խափելով 1կգ ալիւրով ստիպում է այդ մարդկանց իրէն պաշտպանելու համար դուրս գալ փողոց, այդ մարդկանց վախեցնելով, թէ կհանեմ աշխատանքից, ստիպում է հակառակուել սեփական խղճին, սեփական Ժողովրդին, սեփական երկրին…
Մեր ժողովուրդը պիտի հստակ ճանաչի իրէն տասնամեակներ շարունակ թալանողներին, իրէն հիմարի տեղ դնողներին, իրէն նուաստացնողին։
Դուք կերել, կերել չեք կշտացել, հիմայ էլ «քֆուր եք ուտում», թէ բայ «անբարոյականի վաստակ լինեմ՝ մինչեւ վերջ գնալու եմ»: Գիտենք, որ գնալու ես, ասեմ աւելին՝ դու արդեն մինչեւ վերջ գնացել ես, հասել ես արդեն, վրեդ խաբար չկա, իջի…
Մեր Հայրէնիքը ձեր համար կերակրատաշտ չէ։ Հատ առ հատ պիտի վերադարձնեք գողացուածը, հատ Հատ, մինչեւ վերջին ԼՈՒՄԱՆ։ Դայ ե՛ս եմ ասում ու ինձ պէս հարիւր հազարաւոր Հայաստանի Հանրապետութեան Հպարտ Քաղաքացիներն են ասում…»
