Իմ երկարամեայ կեանքը երկու հիմնական գաղափարի շուրջ է եղել. Դա մեր ազգային անկախութիւնն է եւ մեր ազգային հաւատքը:
Հայ եկեղեցի՝ դա նշանակում է Հայ Ազգ, որ կապ ունի Աստծոյ հետ, այսինքն երկնային ուժերի, որոնց կարիքը մենք միշտ զգում ենք:
Ես անչափ բարձր եմ գնահատում մեր ազգային եկեղեցին, որը առաջին հերթին մեր հաւատացեալ ազգն է, այնուհետեւ հոգեւորականութիւնը: Եկեղեցին դա բուժարան է, եւ մինչեւ կեանքի վերջը դպրոց է մարդկութեան համար:
Մենք պէտք է մեր կեանքում աստիճանաբար, կամաց-կամաց, ապաշխարութեան միջոցով հասնենք Անկախութեան
Մենք հիմայ, էս վիճակով դեռ չենք կարող հասնել Անակախութեան, քանի դեռ մեր հոգեւոր հաստատութիւնը՝ Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցին դեռեւս չունի այնպիսի ղեկավարութիւն, որը մեր ազգին առաջնորդի: Առանց եկեղեցու, առանց աղոթքների, առանց այդպիսի ջանադրութեան, մենք ոչնչի չենք հասնի: Դրա համար ես հորդորել եմ մեր ներկայիս կաթողիկոսին՝ Գարեգին Բին, որպէսզի ինքը իր կամաւոր ձեւով, կամ հերքի հրապարակայնօրէն, ճշմարտօրէն իրեն ուղղուած մեղադրանքները, կամ էլ պէտք է թողնի աթոռը եւ բոլորիս հետ ապաշխարութեան ճանապարհ անցնի:
Ես կոչ եմ անում իմ բոլոր հաւատացեալ քույր-եղբայրներին, որպէսզի իրենք աղոթեն մեր եկեղեցու համար, սրբազման համար, եւ որպէսզի մեր հոգեւորական առաջնորդութիւնը իր արժանավայել բարձրութեան վրայ լինի:
