Հայաստանի հունահռոմեական ոճի պատանի ըմբիշները դեռ չեն կարողանում գորգային մարզումներ անցկացնել ու պարապում են միայն բացօթյա տարածքներում:
Mediamax Sport-ի թղթակցի հետ զրույցում հավաքականի գլխավոր մարզիչ Գագիկ Խաչատրյանն ասել է, քանի որ Հայաստանի առաջնություն չեն անցկացրել, թիմի կազմն էլ դեռ ձեւավորված չէ:
«Երեւանի ըմբիշների հետ մարզումներ անցկացնում ենք բացօթյա վայրերում՝ պահելով բոլոր պահանջվող պայմանները: Անընդհատ կապի մեջ եմ նաեւ մարզերում պարապող ըմբիշների ու նրանց անձնական մարզիչների հետ: Օգոստոսին միջազգային ֆեդերացիան հայտնելու է մրցաշարերի անցկացման մասին, կդիմենք մեր ԿԳՄՍ-ին ու կտեսնենք, թե ինչպես ենք պատրաստվելու դրանց»,-ասել է Խաչատրյանը:
Նա ընդգծել է, որ կազմ ձեւավորելու համար պետք է անպայման անցկացնեն Հայաստանի առաջնություն: Ըստ նրա՝ մոտ 1,5 ամիս հարկավոր կլինի գորգային մարզումներ ունենալ, որպեսզի քիչ թե շատ վերականգնված մասնակցեն առաջնությանը:

By Appo

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *