Ռիո-2016 Օլիմպիական խաղերի հունահռոմեական ըմբշամարտի փոխչեմպիոն, MMA-ի մարտիկ Միհրան Հարությունյանը Instagram-ի էջում կատարած գրառմամբ իր ցավակցությունն է հայտնել խառը մենամարտերի թեթև քաշային կարգում UFC չեմպիոն, ռուսաստանցի Խաբիբ Նուրմագոմեդովին՝ հոր անժամանակ մահվան կապակցությամբ:
Անվանի մարզիչ Աբդուլմանապ Նուրմագոմեդովը կյանքից հեռացել է երեկ՝ հուլիսի 3-ին, 57 տարեկան հասակում: Մայիսի 13-ին Աբդուլմանապ Նուրմագոմեդովը գլխուղեղի կաթված էր ստացել և տեղափոխվել հիվանդանոց: Նուրմագոմեդովն ուներ նաև թոքաբորբ, որն առաջացել էր կորոնավիրուսից։ Բժիշկները նրան միացրել էին թոքերի օդափոխության սարքին:
«Աբդուլմանապ Մագոմեդովիչը մեծ հայրենասեր էր, մեծ սիրտ ունեցող հայր և իմաստուն, որը միշտ հստակ և կարևոր խորհուրդներ էր տալիս ոչ միայն սպորտում, այլև՝ կյանքում:
Շատ եմ ցավում, որ նման լավ մարդը շատ շուտ հեռացավ մեզնից: Վստահ եմ՝ նա դեռ շատ օգտակար բան կարող էր տալ մեզ բոլորիս: Ցավակցում եմ Խաբիբ Նուրմագոմեդովին և ամբողջ մեծ ընտանիքին»,- գրել է Միհրան Հարությունյանը:

By Appo

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *