Նիցցա, 5 օգոստոսի, 2020 թ.

Գերաշնորհ Տեր Վահան Եպիսկոպոս Հովհաննիսյան,
Առաջնորդ Ֆրանսահայոց Թեմի
Պարոն Ռոբերտ Ազիլազյան, Թեմական խորհրդի նախագահ,

Խնդրում ենք ստորև կարդալ Ֆրանսիայի Հայ Առաքելական եկեղեցու 2018 թվականի հունիսի 9-ի թեմական N 10 Տեղեկագրից քաղվածքը, որում վերնագրի ներքո նշված է.

«ԱՌԱՋՆՈՐԴԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՆՍՕՏՏ ԳԱՐԵԳԻՆ Բ-ին»

Նորին Գերազանցություն Գերաշնորհ Տեր Վահան Եպիսկոպոս Հովհաննիսյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Արևմտյան Եվրոպայի առաջնորդը և Վեհափառ հայրապետի հայրապետական պատվիրակը հանդիպեց Նորին Սրբություն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին Սուրբ Էջմիածին կատարած այցի ընթացքում՝ մասնակցելու Գերագույն հոգևոր խորհրդի նիստերին: Այս հանդիպմանը Նորին Սրբությունը ներկայացրեց գրավոր զեկույց Ֆրանսիայում և Արևմտյան Եվրոպայում հայկական եկեղեցու վիճակի վերաբերյալ և քննարկեց տարբեր ծրագրեր և մարտահրավերներ: «Նորին Սրբությունը բարձր գնահատեց Վահան եպիսկոպոսի և Թեմական խորհրդի ջանքերը Նիցցայի հարցի լուծման; երիտասարդության համար ծրագրերի ստեղծման; ինտերնետի միջոցով հավատացյալների հետ կապերի ստեղծման և տարբեր հրապարակումների; ինչպես նաև ծխականների և թեմերի կանոնա-դրություններին հետամուտ լինելու համար:

Նորին Սրբությունը պնդեց, որ կարևոր է թեմի բոլոր ծխականների կանոնադրությունները համահունչ դարձնել Հայ եկեղեցու կանոններին, նա ավելացրեց, որ «ի վերջո» կանոնա-դրությունները յուրաքանչյուր ծխական համայնքի սեփականությունն են, և նրանք հնարավորություն ունեն քննարկելու և փոփոխելու դրանք իրենց տարեկան հավաքների ընթացքում, այնքանով որքանով այդ փոփոխությունները համապատասխանում են մեր Եկեղեցու կանոններին»:
Ի հավելումն, 2019-ի փետրվարի 11-ի Թեմական խորհրդի Հաղորդագրությունում դուք նշում եք, որ «դուք ուրախ եք տեղեկացնել Նիցցայի Սբ. Մարիամ Աստվածածին Հայկական Եկեղեցու Կրոնական Ասոցիացիայի կողմից Հայ Առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի ուժի մեջ մտած կանոնադրության փետրվարի 5-ին տեղի ունեցած ստորագրության վերաբերյալ: Նույն օրը թեմական խորհրդին ուղղված նամակում Նիցցայի Սբ Մարիամ Աստվածածին հայկական եկեղեցու կրոնական ասոցիացիան ճշգրտում է, որ այն մարտի 1-ին նախատեսված արտահերթ ընդհանուր ժողովի հաստատմանը կներկայացնի ծխական կանոնադրությունը, որը նրան 2006 թ. հնարավորություն էր տվել ինտեգրվելու Թեմական միությանը, միաժամանակ սպասելով թեմական և ծխական նոր կանոնադրություններին, որոնք կառաջարկվեն թեմական խորհրդի կողմից Ֆրանսիայի մեր եկեղեցու բոլոր ծխական համայնքներին: Թեմական խորհուրդը գոհունակությամբ ողջունում է այս քայլերը, որոնք նշանակալի առաջընթաց են Նիցցայի Հայ Առաքելական եկեղեցու իրավիճակի բարելավման ուղղությամբ:» Փարիզ, 11 փետրվարի, 2020 թ.

2020 թվականի օգոստոսի 1-ի ձեր նամակում, այնուամենայնիվ, դուք անհասկանալի կերպով նշում եք այն պարտավորությունների խախտումների մասին, որոնք ենթադրաբար չեն պահպանվել մեր ծխական համայնքի կողմից, ինչը միանգամայն կեղծ է, և որ, այդ իսկ պատճառով, Սրբազան Վահան Հովհաննիսյանը հետ է կանչում Հարգարժան Հայր Կոմիտաս Վարդապետ Հովնանյանին:

Հաշվի առնելով 2019-ի ապրիլի 14-ին ստորագրված հուշագրի պայմանները; Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի ուղերձը «կանոնադրությունները յուրաքանչյուր ծխական համայնքի սեփականությունն են, և նրանք ունեն իրենց տարեկան հավաքների ընթացքում քննարկելու և փոփոխելու հնարավորություն, քանի դեռ այդ փոփոխությունները համահունչ են մեր Եկեղեցու կանոններին»; Վեհափառի պարտավորությունն իր ստորագրությամբ; կից ներկայացվող Թեմի տարբեր հաղորդագրությունները, ձեր պահանջը Հայր Կոմիտաս Վարդապետ Հովնանյանին հետ կանչելու վերաբերյալ այս պայմաններում անտեղի, անօրինական և անհիմն է:

Համոզված լինելով Ձեր խորը մարդկայնության, տրված բառի հանդեպ Ձեր հարգանքի, Ձեր ազնվության, Ձեր պատասխանատվության զգացումի և հավատքի նկատմամբ Ձեր անձնուրացության մեջ, Դուք, հարգելի Գերաշնորհ Տ. Վահան Հովհաննիսյան, անշուշտ այնպիսի մարդ չեք, ով պատրաստ է հրաժարվել իր ստորագրությունից: Ավելին, նկատեցինք, որ, հետաքրքրականորեն, 2020 թվականի օգոստոսի 1-ի կից մամլո հաղորդագրության մեջ նշված «Վահան եպիսկոպոս» ստորագրությունը կարծես թե Ձերը չէ, եթե համեմատենք այն կից Հուշագրի հետ:

Այսքան փոխադարձ շփումներից և փոխադարձ պայմանավորվածություններից հետո, որոնք հանգեցրեցին մեր «վերաօծմանը», ոչ ոք իրավունք չունի միակողմանիորեն պատժամիջոցներ կիրառել մի ամբողջ համայնքի նկատմամբ առանց որևէ հիմնավորված պատճառի, և ընդդիմանալ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի ցուցումներին մասնավորապես, որոնք ժամանակին հրապարակվել են ձեզ կից ներկայացվող 2018 թվականի հունիսի 9-ի թիվ 10 ԹԵմական Տեղեկագրում, որին հրավիրում ենք ձեր ուշադրությունը:

Դուք տեղյակ պիտի լինեք եք այն սպառնալիքներից, շանտաժից, ահաբեկումից, որոնք կրել է մեր համայնքը 15 տարի առաջ Նիցցայում Կաթողիկոս Գարեգին Բ-ի կողմից Վաչե քահանայի նշանակվելուց հետո, ով սարսափ էր սերմանել մեր համայնքում, և ում հետագայում արգելվեց ապրել Ալպ-Մարիթիմում: Նրան միշտ պաշտպանել է Կաթողիկոս Գարեգին Բ-ն, ընդդեմ ժամանակին Թեմական առաջնորդ, հանրայնորեն նվաստացված Գերաշնորհ Նորվան Զաքարյանի, ով փրկություն գտավ՝ հրաժարական տալով (տե՛ս կից բացատրական գրությունը): Այսօր հաջորդում են նույն սպառնալիքները, շանտաժը և ահաբեկումը, ծխական կանոնադրության ստորագրությանն առնչվող, որը մեր համայնքն արդեն իսկ գերակշիռ մեծամասնությամբ մերժել է 2006 թվականի փետրվարի 26-ի իր տարեկան ժողովի որոշմամբ, մինչև որպես պատժամիջոց մեր ծխական համայնքին՝ այդ կանոնադրության ստորագրությունը մերժելու դեպքում մեր շատ սիրված Հայր Սուրբ Կոմիտաս Վարդապետ Հովնանյանին մեր համայնքում ծառայելն արգելելը:

Այո: Ավելի քան 10 տարի տևած գողգթա, որի ընթացքում Գարեգին Բ Կաթողիկոսը իրականացրեց հերթականությամբ. մեր համայնքը ահաբեկած Վաչե քահանան; ժամանակին Թեմական Առաջնորդ Նորվան Սրբազանը; Թեմական Խորհրդի նախագահ Ջոլոլյանը, ապա Ազիլազյանը; Սբ. Ֆիլիպ եկեղեցին, և այսօր կարծես թե Առաջնորդ Գերաշնորհ Տ. Վահան Սրբազանի կեղծ ստորագրությունը՝ ստիպելով պարտադրել մեզ իր օրենքը, չմոռանալով իրականացված ինտրիգային «վերաօծման» հնարքը:

Քանի դեռ ամբողջ աշխարհը գտնվում է խորը ճգնաժամի մեջ «Կովիդ 19» վիրուսի պատճառով, երբ տնտեսությունները փլուզվում են, գործազրկությունը բարձրանում է, քաղաքացիական խաղաղությունը վտանգի տակ է, պատերազմ է զարգանում Հայաստանում, երբ Ալիևը սպառնում է պայթեցնել Մեծամորի ատոմակայանը; այս պահին, երբ թուրք-ադրբեջանական սփյուռքը վտանգավորորեն ամրապնդում է և հրահրում է հայկական սփյուռքին, որը չի դադարում քայքայվել, Գարեգին Բ կաթողիկոսի պատասխանատվությունն ամբողջովին զբաղված է նրանով, որ նա հավաքելու և ամրապնդելու փոխարեն բաժանում և թուլացնում է մեր Սփյուռքը, և մասնավորապես 2012-ի հունվարի 27-ի իր կից ներկայացվող Հայրապետական Կոնդակով, որով, առանց խորհրդակցելու Ֆրանսիայի Հայ Առաքելական եկեղեցու թեմի հետ, նա պատժամիջոցներ է կիրառել մի ամբողջ համայնքի հանդեպ՝ ցեխ շպրտելով վրան, հրամայելով հեռացնել Նիցցայի մեր Սուրբ Մարիամ Աստվածածին Հայ Առաքելական եկեղեցուց «Առաքելական» անունը, ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՄԵՐ ՍՈՒՐԲ
ԵԿԵՂԵՑՈԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ 301թ. ի վեր՝ սպառնալով մեր Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հիմքերին, որը քարը քարին դրվելով շինվել է մեր համայնքի առաջին անդամների կողմից, և օծվել է Սրբազան Բալաքյանի կողմից 1927 թ.:

Կաթողիկոսը ինչպես Նիցցայի հետ, վարվեց նաև Ժնևի Հայ Առաքելական եկեղեցու հետ (տե՛ս կից), հեռացնելով իրենց հարգված քահանա Հայր Աբելին, ում բոլորն էին գնահատում, փակելով իրենց եկեղեցինմիաժամանակ ստեղծելով նոր մրցակցային միություն, լրիվ ինչպես Նիցցայում, բայց նաև այլուր. Բուլղարիայի Սոֆիայում, Բալթյան երկրների Վիլնյուսում և Ռիգայում, մեր եկեղեցիների դեմ ապակայունացման այլ փորձեր Բելգիայում, Նիդերլանդներում, ինչպես նաև Ռուսաստանում 12 ծխական համայնքների դեմ, ինչպես նշվեց անցյալ տարի BBCն ռուսերեն հաղորդմամբ, և կրկին մանյովրներ Կանադայում և ԱՄՆ-ում: Ընդհանուր առմամբ, բոլորն էլ հասկանում են, որ Գարեգին Բ կաթողիկոսի ռազմավարությունը բաղկացած է ամբողջ Սփյուռքի այնպիսի կրոնական համայնքների ստեղծումից, որտեղ քահանան գերիշխելու է քաղաքացիական անձանց՝ մեր եկեղեցիներում մարդկանց գործառույթները փոխարինելով միայն կրոնական իրավունքներով վերապահված նախապատվություններով, մասնավորապես, բայց ոչ միայն ֆինանսների կառավարմամբ և իշխանությունների մոտ որպես հավատացյալների ներկայացուցիչ հանդես գալով յուրաքանչյուր երկրում: Դուք կարո՞ղ եք պատկերացնել, որ Ֆրանսիայում սա ամբողջովին անօրինական է; հակառակ 1901 և 1905 թվականների օրենքներին; եկեղեցու և պետության տարանջատմանը; և սպառնում է Հանրապետության հիմունքներին: Նույնիսկ այսօր վնասը, բաժանումը և շահարկումները շարունակում են զարգանալ: Գարեգին Բ կաթողիկոսի աջակցությամբ մեզանից երեքը՝ Զարեհ Մարտիրոսյանը, ով երիտասարդ տարիքից անխոնջ ծառայել է մեր եկեղեցուն, մասնավորապես Նիցցայում, վախենալով իր կյանքի համար, 2010-ին հրաժարական տվեց մեր եկեղեցու Նախագահությունից՝ սպառնալիքներ, շանտաժ և ահաբեկչություն սերմանող Վաչե քահանայի պատճառով; ինչպես նաև Արամ Քարթունը և Նուրան Բալյոզյանը, դարձան մեր համայնքում Գարեգին Բ Կաթողիկոսի Տրոյական ձին, այն բանից հետո, հարկ է հիշել, երբ այս երեքին էլ չհաջողվեց որևէ հարցում համաձայնության գալ Թեմի հետ որպես մեր Ծխական Հաշտեցման հանձնաժողովի անդամներ, պատգամված Ծխական խորհրդի կողմից երեք տարի ժամկետով 2016 թվականին: Նրանք չկարողացան անտեսել, որ հենց նա, Գարեգին Բ Կաթողիկոսն է ղեկավարում է այս ամենը, և ուրիշ ոչ ոք; և ոչ էլ այն, որ Ֆրանսիայում առկա 25 ծխերից 20-ը, որոնք չեն ընդունում կաթողիկոս Գարեգին Բ-ի կողմից պարտադրվող կանոնադրությունը, չեն պատժվել և չեն զրկվել «Առաքելական» որակավորվորումի, ինչպես Նիցցայի մեր Ծուխը, հավանաբար այն պատճառով, որ նրանք չունեն անշարժ գույքի մեր նման ժառանգություն՝ինչպես մեր Բարսամյան դպրոցական համալիրը, որի վերաբերյալ քահանա Վաչեն բարձրաձայն հայտարարում էր ամենուր, որ իր հովանավոր Գարեգին Բ Կաթողիկոսը ցանկանում է այն ձեռք գցել:

Այնուամենայնիվ, չնայած պարտություն կրելով Ծխական խորհրդի 2018 թվականի հունիսի 10-ի ընտրություններում, այսօր, մեր երեք ընկերները՝ Զարեհը, Նուրանը և Արամը, սպառնական ուղերձներ են հղում մեր համայնքի դեմ, մեղադրելով ներկայիս Ծխական խորհրդին դավաճանության մեջ; պահանջում են Խորհրդի հրաժարականը; սերմանում կասկած և տարաձայնություն Խորհրդի ճանապարհին; փորձում մանիպուլյացիայի ենթարկել պարկեշտ մարդկանց մտքերը՝ հրավիրելով նրանց ընդդիմանալ Ծխական խորհրդին; և երազում են կազմակերպել արտահերթ ընդհանուր ժողով, վերցնել իշխանությունը՝ այն իրենց ծնկների վրա նվիրաբերելու զորեղ ու ամենակարող մի քահանայի: Այս պայմաններում Ծխական խորհուրդը, որին աջակցում է մեր համայնքի ճնշող մեծամասնությունը, ավելի քան երբևէ հաստատակամ է իր դիրքում: Հաշվի առնելով ավելի քան 10 տարի տևած իր ցավալի փորձը և անցյալից քաղած դասերը, Խորհուրդը ամբողջովին մերժում է այն պատժամիջոցը, որը Գարեգին Բ կաթողիկոսը հերթական անգամ որոշել է, այն է՝ հեռացնել մեր Սուրբ Եկեղեցու Մեծ Ծառային, մեր հիանալի Հայր Սուրբ Կոմիտաս Վարդապետ Հովնանյանին: Եթե չեք ցանկանում լուծել այս խնդիրը դատարաններում Թեմի դեմ դատական հայցերով, ձեր խոսքերին, գրություններին, համաձայնագրերին և պարտավորություններին չհամապատասխանելու համար, որոնք հանգեցրել են մեր «վերաօծմանը», մենք ձեզ մի վերջին անգամ կոչ ենք անում՝ առաջնորդվել քրիստոնեական հավատքով, որը միավորում է մեզ: Մեր համայնքներում տարիներ տառապելուց, փորձանքներից, մղձավանջներից հետո եկել է ժամանակը հրավիրելու մեր մտավորականներին, ազգային մասշտաբով մեր ասոցիացիաների ղեկավարներին՝ «բացակա բաժանորդներով», մեր սփյուռքի կարող ուժերին դատապարտելու այս ապակառուցողական գործողությունները ուղղված Սփյուռքի և Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող շահերի դեմ:

Այս հույսով ենք, որ մենք խնդրում ենք ձեզ, Սրբազան և Թեմական Խորհրդի Պարոն Նախագահ, ընդունել մեր հարգալից ողջույնները:

Նիցցայի Սբ Մարիամ Աստվածածին
Հայ առաքելական եկեղեցու ծխական խորհուրդ
Ռիչարդ Թակվորյան
Նախագահ
Նիցցայի Սբ Մարիամ Աստվածածին Հայ առաքելական եկեղեցի

By Appo

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *