ԳՐԵՑ՝Ռաֆայէլ Համբարձումեան
2020թ. սեպտեմբերի 27-ին, Ադրբեջանի կողմից, Թուրքիայի բացայատ աջակցությամբ և խրախուսմամբ սանձազերծած պատերազմը մեկ անգամ ևս շեշտեց Հայաստանի և Արցախի Հանրապետությունների միջև ռազմավարական դաշինք կնքելու անհրաժեշտությունը։
Հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին 1990 թ. օգոստոսի 23-ի, ԼՂՀ հռչակման մասին 1991թ. սեպտեմբերի 2-ի հռչակագրերը եւ արձանագրելով Արցախի ինքնիշխա-նության հռչակման ու դրան հաջորդած գործընթացի օրինականությունն ու համապատասխանությունը միջազ-գային և ներպետական իրավական կառուցակարգերին,
Նկատի ունենալով՝
– Հայաստանի հանձնառությունը՝ երաշխավորելու Արցախի ժողովրդի անվտանգությունն ու ինքնորոշման իրավունքի իրացումը եւ անվտան-գության ապահովման հետ կապված հարցերում համաձայնեցված գործողու-թյունների անհրաժեշտությունը,
– բանակցային գործընթացի լիար-ժեքության եւ արդյունավետության ապահովման առումով Արցախի Հանրա-պետության լիիրավ մասնակցության անխուսափելիությունը,
– բանակցային գործընթացում Արցախի Հանրապետության անկախ կարգավիճակի, նրա տարածքային ամբողջականության վերականգնման եւ անվտանգության հետ կապված հարցերի լուծման առաջնահերթությունը,
– մարդու հիմնարար իրավունքների իրացման, անվտանգության, ռազմական համագործակցության, արտաքին քաղաքական գործունեության եւ բազմաթիվ այլ բնագավառների հետ կապված Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների իրավահարաբերությունների՝ մինչ օրս լիարժեք կարգավորված չլինելու հանգամանքը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության իրավապայմանագրային հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու անհրաժեշտությունը.
Մենք՝ ներքոստորագրյալ կուսակցություններս, կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության իշխանություններին՝ անհապաղ քայլեր ձեռնարկել երկու հանրապետությունների միջև ռազմավարական համապարփակ համագործակցության պայմանագիր կնքելու ուղղությամբ։
«Ազատություն» կուսակցություն
«Ազգային օրակարգ» կուսակցություն
«Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցություն
«Բարգավաճ Հայաստան կուսակցություն»
«Երկիր Ծիրանի» կուսակցություն
«Ժառանգություն» կուսակցություն
«Լուսավոր Հայաստան կուսակցություն»
«Հայ Յեղափոխական Դաշնակցություն»
«Հայաստանի դեմոկրատական կուսակցություն»
«Հայաստանի Հանրապետական կուսակցություն»
«Հայաստանի Քրիստոնեա-Դեմոկրատական Միություն»
«Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն
«Մեկ Հայաստան» կուսակցություն
29.09.2020թ.
Հ.Գ. Հայտարարությունը բաց է միանալու համար:
13 կուսակցութիւնները եւ ապազգային ու ապապետական սռիկայութիւնը

Շնորհակալութիւն Պր. Համբարձումեան յօդուածի համար։
Պահ մը պատկերացնենք որ ԱՍՏՈՒԱԾ ՄԻ ԱՐԱՐՍՑԷ այս 14-ը իրենց «մաքիավելական» դաւադրութեամբ ինչոր մի կերպ իշխանութեան հասան։
Հարցում. Արդէօ՞ք 1991-2018-ի իրենց գողապետութեան վարչաշրջանին կատարածէն տարբեր բան ի՜նչ պիտի իրագործեն։
Չի բաւե՞ր երկիրը թալանեցին եւ օտարէն աւելի վատը ըրին, իրենց սեփական՝ հայրենի ժողովուրդին արիւնաքամ ընելով։
Վերջերս Վարչապետ Փաշինեանի նշումներէն եւ այլ աղբիւրներէ հետսհետէ յստակ կը դառնայ մէկ կարեւոր հարցում.
Արդէօ՞ք ճշգրիտ են այն տեղեկիւթունները որոնց համաձայն իրերայաջորդ երեք նախկին նախագահները դաւադրաբար գաղտնի ստորագրած են հաւանութիւն տալով դաւաճանաբար թուրքերուն «նուիրելու» Արցախի ազատագրուած 7 շրջանները։
Արդէօ՞ք ինչպէս կարելի է ստուգել այս վարկածի ճշմարտացիութիւնը։
Եթէ իրոք դաւաճանաբար ստորագրած են հիմա յստակօրէն կարելի է հասկնալ թէ ինչու բարբարոս թուրքերը այսքան հնադգնօրէն եւ գերինքնավստահութեամբ նախայարձակ եղան ներխուժման եւ երկրորդ ցեղասպանութեան ախորժակ ցուցաբերելով։
Ես չեմ հաւատար որ մեր ժողովուրդը այս օրհատական պահին ապապետական յանձնաժողովներ կազմելու կարիք ունի։
Աշխարհով մէկ, ողջ հայութիւնը արդեն de facto կազմած է ԱԶԳԱՅԻՆ ՓՐԿՈՒԹԵԱՆ ԿՈՄԻՏԷ եւ այդ կոմիտէի դռները բաց են բոլորին առաջ առանց կուսակցական կամ խմբակցական խտրականութեան։
Հայաստանի, Արցախի եւ Աշխարհի Հայութեան անվտանգութիւնն ու ապահովութիւնը ոչ մէկ հատուածի, կուսակցութեան կամ խմբաւորումի առանձնաշնորհումը ՉԷ։ Անիկա կը պատկանի ամբողջ հայ ժողովուրդին: ԱԶԳԱՅԻՆ ՓՐԿՈՒԹԵԱՆ ԿՈՄԻՏԷ ԱՐԴԵՆ ՈՒՆԻ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ որ նովին գործով այսօրուան ազընտիր եռկու կառավարութիւններն են յանձինս՝ Հայաստանի Հանրապետութեան Վարչապետ Նիկոլ Փաշինեանի կառավարութեան եւ Արցախի Հանրապետութեան Նախագահ Արայիկ Յարութիւնեանի կառավարութեան:
Հետեւաբար, Մեր ժողովուրդին պէտք չէ արտապետական որեւէ մարմին:
Աբօ Չափարեան
Լոս անճելոս