Ցաւ եմ զգում, որ նման գրառում եմ արձանագրում` ի հակազդեցութիւն մի հոգեւորականի, երբ մի քանի օրեր առաջ իրեն բարի ապաքինում էի մաղթում։
Գարեգին Կտրիճ Ներսիսեանի ստրուկ հոգեւորականներ, ո՞ւր էիք ամբողջ երեսուն տարի, երբ Լեւոն Տէր-Պետրոսեան վաճառքի էր հանել Հայաստանի արդիւնաբերական հաստատութիւնները, որոնց առիւծի բաժինը ընկաւ իր հարազատ եղբօր, որ կազմակերպուած «աճուրդ»ից յետոյ հարիւրապատիկ արժեքով վաճառեց։
Ո՞ւր էիք, սեւազգեստ անփառունակներ, երբ Ռոպերթ Քոչարեան միլիոնաւոր տոլլարներ գրպանելով ու իր զավակի ու Սիրուշոյի հարսանիքին Հոլանտայէն մի քանի թոննա ճերմակ վարդ նուիրաբերեց։
Ո՞ւր էր Ձեր կաթողիկոս կոչեցեալը, երբ Ամերիկայի Գոհաբանութեան օրուան առիթով ԱՄՆ գտնուող Ռոպերթ Քոչարեան Salt Lake, Utah այցելում էր ու փոխան մի քանի միլլիոն տոլարի՝ իր օրհնութիւնն էր տալիս Մորմոններին ու զիրենք հրավիրում էր Հայաստան, հաւատափոխ դարձնելու առաջին Քրիստոնեայ ժողովրդին։
Ո՞ւր էիք, պնակալեզ հոգեւորականներ, երբ Սպարապետ Վազգէն Սարգսեանի սպառնալիքի տակ կաթողիկոս էիք ընտրում անարժանին՝ Գարեգին Կտրիճ Ներսիսեանին։
Ո՞ւր էիք, երբ Սերժ Սարգսեանը թոյլ էր տալիս իր եղբօրը, որպէսզի դառնայ Հայաստանի ամբողջ տարածքում միսթր 50%։
Ո՞ւր էիք, երբ Հայաստանի ժողովրդի ութսուն տոկոսը, Երեւանի ու այլ քաղաքների հրապարակումներում, «Թաւշեայ Յեղափոխութեան» ճամբան էին հարթում։
Երեկ լռում էիք ու այսօր մեկական ճարտասաններ եք դարձել, ոչ թէ նրան համար, որ դու՛ք սեւազգեստներդ ուզում եք մեր ժողովրդի ցաւը բաժանեք, այլ՝ յառաջիկային ձեր կաթողիկոսի գլխին գալիքը չեզոքացնելու նպատակաւ, մօտիկ անցեալի իր գործընկեր՝ թալանչիներին էք ուզում վերադարձնել։
Գրեց՝
ԱՆԹՕ ՍԱՀԱԿ
