1-Օտարի օգնությունից մեզ շահ չկա: Դժբախտ է այն ազգը և դժբախտ կմնա, որն օտարի օգնության կարոտ կլինի: Ոչ ոք իր հոգու համար մեզ չի օգնի. նա պիտի տասը բան առնի մեզնից, որ մեկը տա: Րաֆֆի
2-«Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկութիւնը քո հաւաքական ուժի մէջ է». Եղիշէ Չարենց
3-«Ով հայ ժողովուրդ, քո գոյության, միակ երաշխիքը արդիական և …… զենքերն են։ Պետքէ Զինվել, Զինվել և նորեն Զինվել». Այս է Հայ Ժողովուրդի Պատգամը մեր Ղեկավարներին։
Դժվար չէ ըմբռնել, եթէ մենք մեզ չօգնենք ոչ Ռուսն է մեզ օգնելու և ոչ էլ Արևմուտքը: Արդեն բոլորս Ռուսներին գիտենք։ Իսկ ինչ մնում է Արևմուտքի մասին։ Մի քանի օր առաջ տեսանք թէ Ալիևը Բաքվում իր տիրոջ Էրդգանի օրինակով ինչպես անարգեց և վիրավորեց Արևմուտքի Ներկայացուցիչներին և նրանք էլ գլուխները կախ ոչ մի ծպտուն չhանեցին: Նրանից առաջ էլ Էրդոգանը Կիպրոսին, Հունաստանին և Եվրոպային սպառնացել էր և Ֆրանսայի նախագահին էլ հոգեկան հիվանդանոց էր ուղարկում։ Նույն Էրդոգանը ԱՄՆ-ին և Նաթօ-ին էլ արհամարեց, շարունակելով Ռուսներից զենք գնել։ Եվրոպան իր դատարկ խոսքերով և ԱՄՆ իր առերևույթ և անարդյունք պատժամիջեցներով, իրենք իրենց մխիթարում են, արնաց որևէ մի գործնական ազդեցիկ քայլ անելու։ Սանձարձակ էրդոգանը և իր խամաճիկ Ալիևը երբեք չեն բավարարվում? Արևմուտքին և վերջերս Ռուսաստանին Թղթէ Վագր են համարում) ։ Մենք Արևմուտքին հույս կապողներին հարցնում ենք, Եթէ Արևմունքը իրեն չի պաշտպանում կամ չի կարողանում իրեն պաշտպանել Ինչպես կարող է մեզ (հայերիս) պաշտպանել։ Շատ զարմանում ենք մեր շատ Սիրելի բարեկամներ Ազգային֊ժողովրդավարական բևեռը փորձում է հույսը կապել Արևմուտքին, նրանցից գործնական (դրական) քայլերի սպասելով։ Մեր կարծիքով անցյալի և ներկայի պատմությունը մեզ ցույց է տալիս որ նրանք էլ Ռուսաստանի նման իրենց շահերի հետևից են և մեզ երբեք չեն օգնելու։ Մենք հայերս չնայած այսքան Վիդրո Վիլսոնի ծրագրերի և գաղափարների մասին չափազանցնում ենք, ընդանրապես Ամերիկացիք ցավոք սրտի այդ մասին շատ հետաքրքրված չեն։ Մենք ամեն մի խնդրի շուրջ որ մեր օգտին է չափազանցնում ենք և մեզ գովում ենք. Տեսանք թէ ինչպես Օբաման ցեղասպանության ճանաչման համար իր խոսքը դրժեց հիմա էլ սպասենք Բայդնին. Մենք ավելի քան 45 տարի է որ Արևմուտքումն ենք ապրում նրանց քաղաքականությունը (policy) ավելի լավ ենք տիրապետում և գիտենք որ նրանք էլ Ռուսների նման իրենց դաշնակիցներին երբ իրենց պետքէ ծախում են։ Նրանք էին որ Գեներալ Անդրանիկին Զանգեզուրում / Արցախում խաբեցին։ Այդ նույն Քրիստոնյա ազգերն էին որ ասում էին “մեր նավերը Արարատ չեն բարձրանա” Հիմա էլ նրանք նույն է չեն փոխվել։ նրանք էլ Ռուսների նման մեզ թուրքի դեմ ինչպես նախկինում նորից մենակ են թողնելու (իհարկէ մեր որբերին կօգնեն և սննունդ կտան) Հայտնի է որ նրանք երբեք Բաքվի Նավթի/Գազի եկամուտները չեն թողնոլու որ մեզ աջակցեն։ Մեր բոլոր թշնամիները և չարեկաբարեկամները դա լավ գիտեն: Իսկ եթէ մեր Ազգային֊ժողովրդավարական բևեռի բարեկամների քաղաքականությունը (policy) Արևմուտքի հանդեպ լոկ Tactical (մարտավարական է ) Մենք ոչ մի արարկություն չունենք և դեմ չենք։ Դա լավ դիվանագիտություն է, բայց միայն պետքէ զգուշ լինել որ թշնամիները և այսպես կոչված բարեկամները դա (Բևեռի) դեմ չօգտագործեն…
Համենայն դեպս
1-Ձեր խոնարհ ծառայի ըմբռնումով, մեր ժողովուրդի ազգասեր լուռ մեծամասնությունը երկու կողմերին էլ մերժում են
2-Պետքէ փողոցային բողոքի ցույցերը վերջ տալ և նստել խորհրդակցության ու քննարկման սեղանին։
3-Մեր ազգի և հենց պրն Փաշինյանի շահն է, որ հանգստյան կոչվի, պայմանով որ նախկիներն գործի չգան
4-Պետքէ ընտրել մի առողջ և ոչ կոռուպացված զինվորական թեկումով մի ժամանակաոր կառավարություն մի Չեզոք խիզակ, կուշտ և նվիրյալ հայրենասեր (Բացառոթյամբ Պարոն Փաշինյանի թիմից և 16 նախկին կուսակցակաների Թեկնածուներից)
Հարգանոք,
Բժ. Իշխան Բաբաջանյան
Սգավոր Սփյուռքից
Ծանօթ. Խմբ. –
Ողջոյն Բժ. Բաբաջանեան
Շնորհակալութիւն այս յօդուածի համար, որ այսօր կարդացի «ֆէյսպուքեան» իմ էջի վրայ։
Լաւագոյնս՝
Աբօ Չափարեան Գրիգորի