(Առաջին լրատվական, 6-12-2020)
ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է «Հետք» լրատվականի՝ «Ռոբերտ Քոչարյանի տասնամյա կառա-վարման ընթացքում կուտակած ունեցվածքը…» հրապարակումով, որը ներկայացնում ենք ստորև.
Հղումը՝ ներքևում
- «Արցախբանկ»
- ՄԱՊ (50%)
- «Յունիբանկ» (համասեփականատեր)
- ABB բանկ (համասեփականատեր)
- Renko Construction
- Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ (90 տոկոսից ավել)
- Արդշինբանկ (50 տոկոսից բարձր)
- Կոնվերս Բանկ (տարբեր տվյալներով` 30-50 տոկոս)
- «Կապուտակ Սևան» համալիր (100 տոկոս)
- «Նաիրի» բժշկական կենտրոն
- Emporio Armani, Stefano Ricci և այլ բրենդներ
- Հ2 հեռուստաընկերություն (համասեփականատեր)
- SAS խանութների ցանց (50 տոկոս)
- «Նոյ» կոնյակ-գինիների գործարան (50 տոկոս` համասեփականատեր Գագիկ Ծառուկյանի հետ)
- Մեծ առևտրի կենտրոն՝ Մոսկվայում
- Խաղատուն՝ Մոսկվայում
- Բջջային հեռախոսների ներկրում. այս շուկայի 80 տոկոսը պատկանում է Քոչարյաններին
- «Ղ-տելեկոմ», «ՄՏՍ-Հայաստան,
- «Արարատցեմենտ» գործարան. այս ընկերությունում Քոչարյանները 33 տոկոս չափաբաժին ունեն: Համասեփականատերը Գագիկ Ծառուկյանն է:
- Հայաստանում «TOYOTA» ընկերության ներկայացուցչություն
- «Զվարթնոց» միջազգային օդանավակայան
- «Հայփոստ» ընկերություն
- «Գոլդեն փելըս» հյուրանոց
- Նիգերիայում ադամանդի բազմաթիվ հանքեր
- «Էրեբունի պլազա» հյուրանոց
- Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ
- «Ռոբերտո» կոշիկների ցանց
28. «Հյուսիսային պողոտայի» շենքերը
Hetq.am https://hetq.am/hy/article/92273
Հեղինակ՝ Արամ Ամատունի
Կասկած չկա, որ Հայաստանի, որպես պետություն պարտությունը, սկիզբ է դրվել 1994թ. մայիսի 13-ին՝ Ղարա-բաղյան պատերազմի հրադադարի հաջորդ օրից սկսած։ Այդ օրը սկիզբ դրեց հայկական հանցավոր արխա-յինությունը, որը պետք է դառնար մեր դիվանագիտական և պաշտ-պանական քաղաքականության մոտիվատորը, ներշչման առարկան։ Այդ պարտությունը մի քանի տարի անց ամրագրվեց 99թ. հոկտեմբերի 27-ին՝ Ազգային ժողովում տեղի ունեցած սահմռկեցուցիչ ահաբեկ-չությամբ, որի արդյունքում գլխատ-վեց մեր պետության ողնաշարը, պետության օրինակարգ իշխանու-թյան խորհրդանիշները՝ սպարապետ Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը։
1998-ին ղարաբաղյան հարցը հաղ-թական լուծելու պատրվակով իշխանությունն, ըստ էության, զավթած Ռոբերտ Քոչարյանը մեկ տարվա ընթացքում շատ հեռու էր գնացելՀայաստանը կանգնեցնելով տարածքային ամբող-ջականության կորստի իրական վտանգի առջև: Այն օրերի Անվտանգության խորհրդի մի քանի մասնակիցներ քանիցս պատմել են, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանը Վազգեն Սարգսյանին ու Կարեն Դեմիրճյանին ոգևորված առաջարկել համաձայնել այսպես կոչված, Մեղրիի փոխանակման տարբերակին, որի համաձայն
փոխանակվում էին Մեղրին և Ղարաբաղը ու նաև Հայաստանը միջանցք էր ստանում դեպի Մասիս լեռվերջինիս նկատմամբ մասնակի վերահսկողությամբ:
Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը կտրականապես ընդդիմացել են այս տարբերակին, ինչը շատերի կարծիքով Հոկտեմբերի 27-ի հիմնական մոտիվն է եղել: Մյուս կողմից
այնքան էլ ակնհայտ չէՄեղրիի տարբերակը եղել է Հոկտեմբերի 27-ի հիմնական մոտի՞վը, թե՞, այսպես կոչված, քողածածկույթ, որի շղարշի տակ իրականացվել է 1999-ի ոճրագործությունը: Համենայն դեպս, փաստ է, որ Նաիրի Հունանյանի հանցախմբի կրակոցները եղել են Հայաստանում ռուսական գաղութացման հաստատման ազդանշանը: Մյուս կողմից
Հոկտեմբերի 27-ի ազդեցությունը ԼՂ կարգավորման գործընթացի վրա շատ ավելի ընդգրկուն և տարողունակ է, քանառանձին վերցրած, Մեղրիի հարցը և խնդիրը պետք չէ արհեստականորեն սահմանափակել կարգավորման միայն այդ դրվագով:
Վազգեն Սարգսյանի սպանությամբ, ըստ էության, փակվեց Ղարաբաղյան հարցն արժանապատիվ խաղաղության օրակարգով, փոխզիջումների հիման վրա լուծելու հնարավորությունը, որովհետև հաղթանակի խորհրդանիշ Վազգեն Սարգսյանը Հայաստանի իշխանության էլիտայում միակն էր, ում պարագայում փոխզիջումները կարող էին լեգիտիմացված լինել հանրային ընկալման տեսանկյունից:
Մյուս կողմից
Վազգեն Սարգսյան-Կարեն Դեմիրճյան տանդեմը ուժեղ, վստահության ռեսուրս ունեցող իշխա-նության բանաձևն էր Հայաստանում, ինչը բանակցային գործընթացում անխուսափելիորեն ուժեղացնելու էր Երևանի դիրքերը:
Գլոբալ իմաստով՝ չկա աշխարհում երկրորդ մարդ, որն ավելի շատ վնաս տված լինի Արցախին, քան՝ Ռոբերտ Քոչարյանը։ Նա 1997-ին դասալքել է ԼՂՀ նախագահի պաշտոնից՝ Հայաստանում վարչապետ դառնալու նպատակով։ Սա աններելի ծանր հարված էր Արցախի սուբեկտությանը, ինքնիշխանության գաղափարին։ Ռոբերտ Քոչարյանն կեղծ տեղեկանքով, կեղծված ընտրությունների արդյունքում ընտրվել է Հայաստանի նախագահ ու իր իշխանության լեգիտիմության ճանաչման դիմաց համաձայնել է ԼՂՀ-ն դուրս թողնել բանակցային գործընթացից։ Շրդարձային, մասշտաբային հանցագործություն, ինչի հետևանքները հայկական դիվա-նագիտությունը չի կարողանում չեզոքացնել առայսօր։
Ռոբերտ Քոչարյանը 1999-ին համաձայնել է քննարկել, այսպես կոչված, Մեղրիի փոխանակման տխրահռչակ ծրագիրն, որն արմատապես ձևախեղել է ԼՂ խնդրի էությունն՝ Արցախը նույնպես դարձնելով հայ-ադրբեջանական տարածքային սակարկության թեմա, ընդ որում՝ միջազգային խաղացողների մասնակցությամբ։ Քոչարյանն ակտիվորեն մասնակցել է ու շատ դրական է վերաբերել, այսպես կոչված, «Ընդհանուր պետության» սկզբունքով վարվող բանակցություններին, որոնք, բարեբախտաբար, չավարտվեցին փաստաթղթի ստորա- գրմամբ՝ միան այն պատճառով, որ Բաքուն ուներ մաքսի-մալիստական մոտեցումներ։
Եվ վերջապես՝ Քոչարյանի իշխանությունն է 2007-ին Մադրիդյան սկզբունքները պաշտոնապես ընդունել հիմք՝ կարգավորման գործընթացը դրանց շրջանակում առաջ տանելու նպատակով։ Ավելորդ է նշել, որ այդ սկզբունքները Հայաստանի ու Արցախի համար շատ ավելի մեծ ռիսկեր են պարունակում, քան՝ կարգավորման այն տարբերակը, որը 1997-ին պաշտպանվում էր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից ու արժանանում էր ԼՂՀ իշխանության ու հատկապես՝ Ռոբերտ Քոչարյանի քննադատությանը։
Ստացվում է՝ Արցախի խնդիրը Քոչարյանի կողմից շահարկվել է՝ Հայաստանում իշխանությունը զավթելու նպատակով, իսկ Հայաստանի երկրորդ նախագահի արտաքին քաղաքականությունն որևէ աղերս չի ունեցել Արցախի ու նրա ժողովրդի շահերի հետ։
Հայաստան, պատկերավոր ասած, երկու շապիկով եկած Ռոբերտ Քոչարյանը նախագահության ավարտին, ըստ միջազգային ֆինանսական հեղինակավոր պարբերականների, կուտակել է ավելի քան չորս միլիրադ դոլարի կարողություն։ Սա է Հայաստանի անխնա թալանի էպիկրիզն, որն ոչ այլ ինչ է, եթե՝ ոչ, դավադիր, թշնամական հարված Արցախի թիկունքին, նրա անվտանգությանը։
Ռոբերտ Քոչարյանի ամբողջ քաղաքականությունը Հայաստանի նախագահի պաշտոնում ուղղված է եղել Հայաստանի ու Արցախի շահերի դեմ՝ արհեստական սեպ խրելով հայության երկու հատվածների միջև։