«alikonline.ir» – Եթէ մենք փորձենք գնահատել հայ-իրանական յարաբերութիւնները, այս նոր զարգացումների ֆոնին, ապա վստահ կարող ենք ասել, որ այդ զարգացումները յօգուտ մեր պետութեան չեն։ Այս մասին Tert.am-ի հետ զրոյցում ասաց իրանագէտ Վարդան Ոսկանեանը։
«Մենք ունենք երկու հիմնական խնդիրգ առաջին խնդիրը Մեղրիի տարածաշրջանով, Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ կապի ապահովման հարցն է, որն արձանագրւել է տխրահռչակ արձանագրութեան մէջ եւ որի շուրջ թէ՛ Ադրբեջանը, թէ՛ Թուրքիան ունեն հեռուն գնացող ծրագրերգ խօսքը պանթիւրքական ծրագրերի մասին է, ըստ էութեան՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի ցամաքային միացմանը եւ Թուրքիայի՝ մերձկասպեան տարածաշրջանում յայտնւելուն եւ նաեւ Կենտրոնական Ասիա հասնելուն։
Երկրորդ չափազանց կարեւոր անվտանգային մարտահրաւէրը Հայաստան-Իրան սահմանի Սիւնիքի հատւածի անվտանգութեան խնդիրներն են, որոնք առաջացել են անմիտ գործողութիւններով, ինչի արդիւնքում վտանգւել է ոչ միայն Սիւնիքի կապը ՀՀ մնացեալ հատւածների հետ, այլ նաեւ վտանգւել են կարեւորագոյն, կենսական նշանակութեան ցամաքային հաղորդակցութիւնը ՀՀ-ի եւ Իրանի Իսլամական Հանրապետութեան միջեւ»,- ասաց իրանագէտը։
Վարդան Ոսկանեանի խօսքով՝ այս հիմնական երկու մարտահրաւէրներն են, որոնց վերաբերեալ, ցաւօք սրտի, բացատրութիւններ, մեկնաբանութիւններ, լրջամիտ մօտեցումներ առայժմ մենք չենք տեսել։
«Հայաստանին Իրանից կտրելու ծրագիրը բնականաբար պանթիւրքական գաղափարախօսութեան համատեքստում կայ եւ այդ գաղափարախօսութիւնը արդիական է։ Թուրքիայի նախագահ Էրդողանի խորհրդականը յայտարարեց, որ Մեղրիի տարածաշրջանը, Նախիջեւանի եւ մնացեալ Ադրբեջանի միջեւ կապի ապահովումը նոյնքան կարեւոր է, որքան, իրենց եզրաբանութեամբ՝ Արցախի «ազատագրումը», ինչը մեր եզրաբանութեամբ օկուպացիա է։ Այսինքն՝ առնւազն թուրքական կողմից այդ միջանցք կոչեցեալի խնդիրը նոյնքան կարե-ւորւում է, որքան Արցախի օկուպացիան Ադրբեջանի կողմից»,- ասաց իրանա-գէտը։
Նրա խօսքով, այս խնդիրը չի կարող եւ չպէտք է դուրս մնայ մեր ուշա-դրութիւնից, այսստեղ կան տարածա-շրջանային եւ համաշխարհային գեր-տէրութիւնների շահերի բախումներ։
«Խօսքը, նախ եւ առաջ, Ռուսաս-տանի մասին, որը, բնականաբար, ամենեւին խանդավառւած չէ այն հանգամանքով, որ Թուրքիան ցամա-քային կապի միջոցով կարող է յայտնւել Կասպեան տարածա-շրջանում եւ ունենալ աւելի հեռուն գնացող ծրագրեր՝ Կենտրոնական Ասիայի հետ կապւած։ Էրդողանի «ճառը» Բաքւում դրա խօսուն վկայութիւններից մէկն էր, երբ Էնւերի անւան յիշատակումով նա ոչ միայն վիրաւորում էր մեր արժանապատ-ւութիւնը, այլեւ ուղղակի ուղերձ էր յղում Ռուսաստանին, առ այն, որ Թուրքիան յայտնւելու է Կենտրոնական Ասիայում, որովհետեւ Էնւերը Կենտրոնական Ասիայում կռւում էր հէնց Ռուսաստանի դէմ»,- ասաց իրանագէտը։
Ոսկանեանի խօսքով՝ միւս կողմից բնական է, որ Իրանում շատ լուրջ ան-հանգստութիւններ կան կապւած այս խնդիրների հետ, եւ այդ անհանգստութիւններն արտայայտւում են յատկապէս վերլուծական շրջանակներում ընթացող քննարկումներում։
«Այդ քննարկումների արդիւնքում իրանցիները դիւանագիտական նրբանկատութեամբ փորձում են տապալել Մեղրիի միջանցք կոչւող ծրագիրը՝ առաջարկելով մէկ այլ միջանցք, որն Իրանը կը կապի Հայաստանին մօտաւորապէս Ագարակի հատւածով, այսինքն այն հատւածում, որտեղ խաչւում են Իրանի, Նախիջեւանի եւ Թուրքիայի սահմանները, հետեւաբար այս խնդիրն անհանգստացնում է ոչ միայն Հայաստանի հանրութեանը, ես չեմ խօսում պետութեան մասին, որովհետեւ ցաւօք սրտի, մեր պետական ինստիտուտները Հայաստանում պոպուլիզմի արդիւնքում դադարել են լրջմիտ մօտեցումներ ի ցոյց դնել, ես խօսում եմ տարածաշրջանի այլ երկրների, մեր դաշնակիցների եւ բարեկամների՝ Ռուսաստանի եւ Իրանի մասին»,- ասաց իրանագէտը։
Նա նաեւ նշեց, որ Իրանն այժմ գտնւում է չափազանց վատ իրավիճակում, իրանա-ամերիկեան յարաբերութիւնների պարբերաբար լարման պայաններում եւ պատժամիջոցների խստագոյն ռեժիմի տակ, որը բերում է Իրանական տնտեսութեան վրայ բացասական լուրջ ազդեդութիւններ։
«Իրանական կողմը փորձում է իր շահերն առաջ տանել տարբեր շահեր հաւասարակշռելով։ Ակնյայտ է, որ իրանական կողմը լաւագոյն պայմաններում գտնւելու դէպքում կունենայ շատ աւելի հակաթուրքական դիրքորոշում, շատ աւելի հակաադրբեջանական դիրքորոշում, բայց առկայ պայմանները ստիպում են իրանցիներին որոշ դէպքերում խուսանաւել՝ հաշւի առնելով Թուրքիայի նշանակութիւնը Իրանի համար՝ պատժամիջոցային ռեժիմը որոշակի շրջանցելու առումով, կամ հաշւի առնելով այն հանգամանքը, որ Իրանը ներգաււած է Մերձաւոր Արեւելքի տարբեր տարածաշրջաններում՝ զանազան գործընթացների մէջ»,- ասաց Վարդան Ոսկանեանը։
Իրանագէտն ասաց, որ Իրանի ցանկութիւնն է իր սահմանների երկայնքով ունենալ հնարաւորին կայուն իրավիճակ, բայց միւս կողմից էլ նոր մարտահրաւէրներ են ի յայտ եկել Իրանի համար։
«Որեւէ մէկը չգիտի՝ արդեօք այն ահաբեկիչները,
որոնք որ բերւել էին Ադրբեջան Արցախեան պատերազմին մասնակցելու համար, այժմ գտնւո՞ւմ են Ադրբեջանում, թէ՞ դուրս են բերւել։ Եթէ նրանք գտնւում են Ադրբեջանում, ապա Իրանի հիւսիսային սահմանները լրջագոյն ռիսկային իրավիճակում են, եւ դա վերաբերում է ոչ միայն Իրանին, այլեւ Ռուսաստանին, որովետեւ թուրքական ահաբեկիչները վտանգ են ներկայացնում տարածաշրջանում թէ՛ Հայաստանի, թէ՛ Ռուսաստանի, թէ՛ Իրանի համար։ Այսինքն՝ նոր մարտահրաւէրները ստեղծւել են թէ՛ ահաբեկիչների տեսքով, թէ՛ այդ հաղորդակցութեան ուղիներ կոչւող անհասկանալի եւ հեղեղուկ բնորոշումների տեսքով»,- ասաց Ոսկանեանը։
Նրա խօսքով, իրանական կողմը փորձում է պահպանել հաւասարակշռւած յարաբերութիւնները խաղացողների հետ, իսկ այդ խաղացողներից որոշների՝ օրինակ ՌԴ-ի դիրքերը տարածաշրջանում ամրապնդրւել են, չնայած խնդիրներն ամբողջութեամբ չեն լուծւել։

By Appo

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *