Հայաստանի շախմատի ակադեմիայում մեկնարկել է ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարը, որտեղ հանգստյան օրերին անցկացվել են առաջին և երկրորդ տուրերը։
Շվեյցարական մրցակարգով անցկացվող միազգային մրցաշարի մրցաշարային աղյուսակը 2 միավորով միանձնյա գլխավորում Արցախը ներկայացնող Հովիկ Հայրապետյանը։ Արման Միքայելյանը և Ռուսաստանի ներկայացուցիչներ Ռուդիկ Մակարյանն ու Սերգեյ Լոբանովը 1,5-ական միավորով կիսում են 2-4-րդ տեղերը։ Հունվարի 11-ին տեղի կունենա երրորդ տուրը։
Մրցաշարին մասնակցում են 10 երիտասարդ շախմատիստներ Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից և Իրանից:
Մեկնարկել են նաև մինչև 8, 10, 12, 14 և 18 տարիքային խմբերում անցկացվող մրցաշարերը։ Համավարակով պայմանավորված՝ այդ տարիքային խմբերի մրցաշարերը ևս անցկացվում են շրջանային մրցակարգով, hաղորդում է ՀՇՖ-ի մամուլի ծառայությունը:
