Թող ներուի ինձ, որ Kami Laի շահեկան գրառումը սեփականութիւն եմ դարձնում մեր հասարակութեան, ինչ վերաբերում է Ֆրանսիայում գտնուող Նիցցայի եկեղեցում, Կոմիտաս վարդապետի Ս. Ծննդեան տօնին արտասանած «քարոզին»։
ԱՆԹՕ ՍԱՀԱԿ
Դու տէրհա՞յր ես, թէ ստախօս-խառնակիչ…

Սուրբ Ծննդեան տօնը կաթողիկոսը Գրիգոր Լուավորիչ Եկեղեցում, պատարագը վերածեց ցույցի Վարչապետի դեմ, ու դու այդտեղ, Սուրբ Ծննդեան պատարագը վերածել ես Վարչապետի դէմ հակաքարոզի: Ի՞նչ վիճակում է գտնվում մեր եկեղեցին, որ կրօնի ներկայացուցիչը իրեն թոյլ կտայ նման կեղտոտ ստեր տարածի։
Սերժ Սարգսեանը լավ շախմատ խաղացող է, եւ ազգի մէջ մի ծիծաղելի սարքած ձայնագրութիւն քցեց, որ կասկածի սերմեր քցի ազգի մէջ, իբր թէ Ալիեւը 5 միլիարդ տոլար է տալիս հողերը հանձնելու համար, ու իբր Սերժն էլ հրաժարվել է… ծիծաղելի է, եփած հավի ծիծաղն է գալիս նման էժան ստերով մարդկանց մոտ կասկած մտցնելը։
Նախ նման կարգի խօսակցութիւնները չեն լինում միջնորդով, տվեալ դէպքում Բելոռուսի նախագահի միջնորդութեամբ: Գումարը կարող էր տալ ոչ թէ Սերժ Սարգսեանին, այլ փեսային, որը գտնվում էր Իտալիայում:
Տէրտէր Կոմիտաս, ինչո՞ւ ես ստում, Սուրբ Ծննդեան պատարագը վերածելով հակաքարոզի, ամոթ է: Ալիեւը հիմար չէր, որ Սերժին կամ վարչապետին կամ որեւէ մեկին գումար տար, երբ տասնեակ տարիներով պատրաստվում էր պատերազմի գերժամանակակից զենքերով, Թուրքիայի աջակցութեամբ, միջազգային տեռորիստներով։ Մեծ խայտառակութիւն է. եկեղեցու սպասավորները պատերազմ են յայտարարել Հայաստանի վարչապետին, որին ընտրել է հայ ազգը
Դուք եկեղեցու սպասաւոր չէք, կաթողիկոսի հրամանները կատարող կատարացու էք… Հայաստանից ինչո՞ւ պախար…
Նաը-Ղոսի փողոցի վրա հիւրանոցիդ համար հարկայինը պահանջեց, որ օրենքի սահմաններում, գրանցվէք եւ հարկեր մուծեք, դրա համա՞ր ես չարախոսում վարչապետի դեմ. իսկ եթէ հարկ չմուծէք, ինչո՞վ պէտք է զինվի բանակը։
Ես դեռ 10 տարեկանից եղել եմ Հայ Առաքելական եկեղեցու հետեւորդ, արդեն կասկածում եմ արժէ՞ նման ստախօս ու խառնակիչ սպասավորներով լցված քրիստոնեական եկեղեցու հետեւորդ լինել…
Հայ ազգ, արթնացիր, մեր քրիստոնեական հաւատքի դէմ պատերազմ է հայտարարել Գարեգին բ-ն, իր նշանակած սպասաւորներով, որը ավելի ահավոր պատերազմ է մեր հաւատքի հանդէպ, քան Ատրպեյճանի ու Թուրքիայի սահմռկեցուցիչ պատերազմն էր Հայ ազգի դէմ:
Պէտք է մաքրել մեր քրիստոնեական հաւատքի տները ստախօս, ազգը պառակտող այս սատանաներից, հակառակ դէպքում փոխենք մեր կրօնը, միայն թէ ազատվենք այս սրիկաներից։
Kami La