Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը հայ համայնքի ներկայացուցիչների հետ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը հայ համայնքի ներկայացուցիչների հետ
Սփյուռքի հայկական կառույցների վրա շարունակվող հարձակումները անպատժելիության հետեւանք են, ծայրահեղ խմբավորումների գործողությունները անպատասխան թողնելու հետևանք, ասում է քաղաքական վերլուծաբան, Լիոնի «Կովկաս» ինստիտուտի ղեկավար Հիլդա Չոբոյանը։
Հունվարի 24- ին Մարսելի «Սուրբ Սահակ և Սուրբ Մեսրոպ» մշակույթի կենտրոնի ուղղությամբ անհայտ անձինք կրակոցներ էին արձակել։ Մշակույթի կենտրոնը հայկական կազմակերպությունների համակարգման կենտրոնակայանն է։
Արցախյան պատերազմի ժամանակ այն համակարգում էր Մարսելից և Ֆրանսիայի հարավից Հայաստան ուղարկվող մարդասիրական օգնությունը:
Հիլդա Չոբոյանը համոզված է, որ Ֆրանսիայում հակահայ կազմակերպու-թյուններն, որոնց անմիջական մասնակցու-թյամբ են տեղի ունենում նման հանցագոր-ծությունները, օգտվում են երկրում կորո-նավիրուսի համաճարակով պայմանավոր-ված մի շարք ուժային կառույցների թերի աշխատանքից, ինչպես նաև արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով առա-ջացած իրավիճակից:
Ովքե՞ր են կանգնած այս հանցագործու-թյունների հետևում, ինչպե՞ս է պետք պայքարել հայկական կառույցների վրա հարձակումների դեմ. ըստ Հիլդա Չոբոյանի՝ պետք է համագործակցությունների շրջա-նակը մեծացնել երկրի մի շարք կառույցների հետ:
Բայց մի բան պարզ է. Ֆրանսիայում թուրքերն ուզում են հայ համայնքին զրկել քաղաքական ներկայությունից ու ազդեցությունից, ավելացնում է Հիլդա Չոբոյանը:

By Appo

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *