Գրեց՝ Հայկ Թորոյան


Յարգելի Իշխանաւորներ, պարոն Նիկոլ Փաշինեան, լաւ դուք ի՞նչ էք մտածում, հլը մի հատ սրա ռոժին նայէք, հլը մի պահ պատկերացրէք, որ այս Ալբանացին, ինչ որ մի «ֆոկուզով» յայտնւի ՀՀ-ի վարչապետի պաշտօնին, դուք պատկերացնու՞մ էք, թէ Ձեզ ինչ կþանի, դուք պատկերացնու՞մ էք, թէ սա Հայ ժողովրդից ինչ վրէժ կլուծի, սա այն տեսակից չէ, որ նստելու է եւ թաւիշ «տԸռԸցնի» ու օրէնք խաղացնի, ժամերի ընթացքում, դատախազից բռնած կþաքսորի Բաքու, կադրային ջարդ կ’անի եւ Ձեզ ու մեզ կուղարկի “գրողի ծոցը”, հիմա դուք ինադու՞ էք անում, թէ՝ «դուխներդ չի հերիքում» որ էս Ալբանացուն ուղարկէք Վարդաշէնի քրէակատարողական հիմնարկ, մի հատ դրա ունեցւածքը նայէք, մի՞թէ դա բաւարար չէ, որ այդ Ալբանացին աշխատաւարձով չէր կարող այդ ամենը ունենալ:

Արդէն 2.5 տարի է գոռում-գոչում ենք, որ ՀՀ-ի Դատախազին տուն ուղարկէք, կադրային ջարդ արէք եւ էդ Ձեր յորինած թաւիշը աշոծեան արէք, արդէն տպաւորութիւն է, որ դուք «դուխ չունէք», ուստի յորինել էք թաւիշ ասւածը, որպէսզի անպատժելիութիւնը վերանուանէք որպէս թաւիշ..

Յարգելի Պարոն Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինեան,
այս Ալբանացին արդէն այնքան է մեծամտել, որ կարծում է թէ նա դեռ մինչ նոր ընտրութիւններ պէտք է գտնւի ազատութեան մէջ եւ նոյնիսկ մասնակցի, ինչպէս նաեւ իր լեզւով ասած “կըրի”: Ես կարծում եմ, որ նա ընտրութիւնների ժամանակ պէտք է գտնւի Վարդաշենի քրէակատարողական հիմնարկում եւ ցեմենտի պարկեր կըրի… Հ.Գ. Յարգարժան իշխանաւորներ, մինչ դուք մտածում էք ներքին տականքները գործում են, բաւական է մտածէք, գործի՛ անցէք… Հ.Գ.Գ. Արտաքին թշնամուն պարտւեցինք, որովհետեւ ներքին տականքը երկիրը լափել էր, այժմ իրաւունք չունենք ներքին թշնամուն եւս պարտւենք, Հայաստանը վերջնական յանձնենք օտար թշնամուն եւ ընտրենք արտագաղթի ճանապարհը:


ԹաւիշինաշոԾԾյանարեքեւդուխովքայլերկատարեքբաւականէ:


Լեւոնը Արոնեանը դեռ Հայաստանը լքելու ցանկանկութիւն է ունեցել 2000 ականների սկզբից

Գրեց՝ Հայկ Թորոյան

Ներքին տականքների եւ իրենց գրպանի լրատւամիջոցների նոր սաբոտաժներից:

Անկեղծ ասած լսել էի, որ առաջիկայ օրերին Լեւոն Արոնեանը յայտնելու է այլ երկրի «ԱՄՆ-ի» քաղաքացիութիւն ստանալու եւ այլ երկրի դրօշի տակ հանդէս գալու մասին: Որոշ տեղեկութիւններով՝ այս արշաւը տաքացնում են Միշիկի ու Լեւոն Արոնեանի քաւոր Սերժ Սարգսեանի լրատւամիջոցները: Իսկ հրաժարւելու պատճառն էլ նշելու են այն, որ իբր պետութիւնը չի ֆինանսաւորում Լեւոնին:


Նախ ես գիտեմ, որ 2019 թ-ին պետութիւնը կլորիկ գումար է տւել Լեւոնին հաւակնորդների մրցաշարին պատրաստվելու համար՝ աւելի քան 130 հազար դոլար: Բայց Լեւոնը շատ անյաջող է հանդէս եկել ու նոյնիսկ հաւակնորդների մրցաշարին չի մասնակցել, էլ չեմ ասում չեմպիոն դառնալու մասին: Ու պետութիւնը Լեւոնին «պրետենզիա» չներկայացրեց, չասեց՝ ախպեր ջան, մեր Սերժի սանիկ ջան, բա այդքան գումար էինք տւել, բա նւազագոյն արդիւնք էլ չլի՞նի, չեմպիոնութեան մասին էլ չենք ասում: Հիմա Լեւոն ախպերը, ըստ «ընդդիմութեան գրպանի» լուրերի, հեռանալու է՝ մեղադրելով իշխանութիւններին: «Անոնսն» արդեն արել է նարեկմալեանական Mediaport-ը: Ու ոչ մէկը չի գրում՝ լաւ պետութիւնը փողը չտւեց, բա ի՞նչու Արոնեանի միլիարդատէր քաւոր Սերժ Սարգսեանը էն 130 հազար դոլարը չի տալիս կամ համոզում իր օրոք միլիարդատէրներ դարձածներին՝ տալ այդ գումարը եւ թոյլ չտալ Լեւոնին հրաժարւել ՀՀ քաղաքացիութիւնից: Պետութեանը կարե՞լի է ինադ անել՝ ասել՝ վատն ես, որովհետեւ քո իշանութեանը չեմ սիրում, ու թողնում եմ քեզ հեռանում՝ հրաժարւելով քաղաքացիութիւնից: Իհարկէ, կարող են տալ այդ գումարը: Սակայն շոու է պէտք հերթական անգամ իշխանութիւններին սեւացնելու, թէ նայէք՝ լաւագոյններին չեն պահում: Չնշելով, որ այս ընթացքում պետութիւնը զգալի աւելացրել է մարզիկների պարգեւատրումների գումարները, հիմա գուցէ չի կարողանում Լեւոնին տալ, քանի որ հետպատերազմեան ճգնաժամ է ու ոչ միայն Հայաստանում: Շոու է պէտք, որի հետեւանքով հա՛մ իշխանութիւններին կը սեւացնեն, հա՛մ էլ կը կատարւի Լեւոնի այն ցանկութիւնը, որ իմ ունեցած տեղեկութիւններով, Լեւոնը դեռ Հայաստանը լքելու ցանկանկութիւն է ունեցել 2000 ականների սկզբից, իսկ այսօր Լեւոնի ցանկութիւնը կը կատարւի ու արդիւնքում ընդդիմութեան մամուլը կը գրի, որ մեղաւորը յստակ ՀՀ իշխաւթիւններն են, ուրիշ բա ո՞վ, հո՞ Սերժն ու քոչարեանը մեղաւոր չեն, որ 20 տարի այնպիսի հզօր երկիր են կառուցել, որ Հայաստանը տարածաշրջանում ամենահարուստ բիւջէն ունի, իսկ Նիկոլը քձիպա եւ չի ցանկանում էն տրիլիոնաւոր դոլարանոց բիւջէից Լեւոն ախպորը մի 10-միլիոն դոլար փող տալ:


Սերժի դրածոյ նախագահ կոչուած արմէն սարգսեանը կարծում է

Գրեց՝ Հայկ Թորոյան

Սերժի դրածոյ նախագահ կոչւած արմէն սարգսեանը կարծում է, Հայաստանը իր համար հանգստեան գօտի է եւ պապու «դաչեն», քէֆը երբ տայ, կգայ կը հանգստանայ, կը գնայ Լոնդոն՝ իր հայրենիք… Հիմա էլ յայտարարելա, թէ բա ես մամուլով հետեւում եմ Հայաստանի զարգացումներին: Չէ իրոք խելագարւել կարելի է՝ կամ սերժի դրածոն ցնորւել է, կամ էլ մեզ ձեռ է առնում: Չեմ հասկանում, միթէ ՀՀ Ազգային Ժողովի «Իմ Քայլական» Ժողովրդավար պատգամաւորները այնքան խիստ զբաղւած են ժողովրդի հոգսերով, որ ժամանակ չեն գտնում, սերժի դրածոյ արմէնի այս անյարգալից բացակաների առումով մի նիստ հրաւիրեն եւ անյապաղ ազատւեն այդ «մառոժնի» (պաղպաղակ) «գզողից» ու մեզ էլ ազատեն այդ չարիքից..

Յ.Գ. Սիրելի հայրենակիցներ, ՀՀ ԱԺ-ն ունի բոլոր հիմքերը, որպէսզի օգտագործի նախագահի կողմից այս անյարգալից վերաբերմունքը եւ անյապաղ հեռացնի սերժի դրածոյին, իսկ ես այդ կարեւոր պաշտօնին ի սրտէ կը ցանկանայի տեսնել Ստեփան Դեմիրճեանին՝ Կարէն Դեմիրճեանի որդուն, որը նաեւ կը կարողանար մի շարք հարցերում ադրբէջանի նախագահի հետ բանակցութիւններ վարեր եւ իր անմիջական մասնակցութեամբ մեծ օգուտ բերէր ի շահ Հայաստանի Հանրապետութեան:


Ես ինքս չեմ ցանկանում մտածել, որ ներկայ իշխանութիւնը գործարքի մէջ է նախկինների հետ

Գրեց՝ Հայկ Թորոեան

Ներկայ իշխանութիւնը ընդունում է իր մէղքի այն բաժինը, որ մերժւած թալանչիներին 2.5 տարում չեն կարողացել կուլակաթափ անել, չեն կարողացել բաւարար չափով պատասխանատւութեան ենթարկել, չեն կարողացել դղեակները բռնագրաւել եւ մասնաւորապէս չեն կարողացել Յեղափոխութեան գախափարախօսութեան հիմնական դրոյքները կեանքի կոչել եւ որոշակի առումներով գոհացնել ժողովրդին: Ես ինքս չեմ ցանկանում մտածել, որ ներկայ իշխանութիւնը գործարքի մէջ է նախկինների հետ, չեմ ցանկանում հակւել այդ տեսակէտին եւ ամէն անգամ գտնում եմ օբյեկտիւ եւ սուբյեկտիւ մի շարք պատճառներ, որ պարզապէս չեն կարողացել, բայց Ժողովուրդը տւել էր այն ամենը ինչ պէտք էր այդ ամբողջ գործողութիւնը իրականացնել, բայց նորից եւ նորից եմ ասում, իշխանութեան այս թերացման միակ պատճառը, Վարչապետ Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինեանի վարած կադրային խայտառակ քաղաքականութիւնն է, որը պէտք է ժամ շուտ կարգի բերել: Կադրերի հարցում ես կողմ եմ, երբ մարդը չունի բաւարար կրթութիւն տւեալ ոլորտում ղեկավար նշանակւելու համար, փոխարէնը ունի սկզբունք եւ կարող է որպէս ղեկավար աշխատել իր կողքը պահելով մասնագէտ խորհրդականներ եւ տեղակալներ, կարեւորը, երբ տւեալ կառոյցի ղեկավարը «Յեղափոխական արժեքների կողմնակից է եւ ունի մեծ կամք, խօսքը գործ դարձնելու»:

Յ.Գ. Ես մի օր կը պարզաբանեմ, որ Վրաստանի Վարդերի յեղափոխութիւնից Հայաստանը պէտք է օրինակ վերցնէր եւ արմատախիլ անէր նախկին թալանչիներին, առանց պրոռուսական, առանց պրոեւրոպական եւ պրոամերիկեան աջակցութեան: Սահակաշվիլին նստում էր «Բուլդուզեռի» ղեկին եւ թալանչիների ապօրինի կառոյցները վարելով առաջ էր գնում, քանի որ նա խօստացել էր իր ժողովրդին, որ դա անելու է եւ անում էր, իսկ ժողովուրդը թիկունքին կանգնած էր:
Ես հաւատում եմ, որ Հայաստանի յեղափոխական իշխանութիւնը կը կատարի ժողովրդի կամքն ու պահանջը: #Այլեւսթաւիշչի_լինելու:


Բա լաւ, էն Նախագահն ի՞նչ եղաւ
Գրեց՝ Հայկ Թորոեան


Եթէ մարդ մի փոքր Հայաստանի ներքաղաքական իրավիճակից անտեղեակ լինի եւ ինչ-որ խնդրով առնչւի դատարանների հետ, անմիջապէս տպաւորութիւն կը ստանայ, որ Հայաստանում «բոլորը» յանցագործներ են եւ «խեղճ դատարանը» չի հասցնում աշխատի: Սիրելի ընկերներ, ուրեմն ձեզ ասեմ, մտերիմներիցս մէկը ֆինանսական գործարքի արդիւնքում այսօր հանդիսանալով որպէս տուժող կողմ, գործը հասնելով դատարան, բայց «խեղճ դատարանը» նիստի ժամկէտ է նշանակել Ապրիլի 26-ին, «՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞»…

Նոր այս մասին մէկ այլ ընկերոջս հետ քննարկելով ասում եմ, ա՛յ ախպեր, փաստօրէն, հիմա որ դուրսը մէկին տաս սպանես, երեւի չկալանաւորեն եւ դատի նիստի օրն էլ կնշանակեն 2025 թ-ի Օգոստոսին, դէ մինչեւ 2025 թ-ն էլ, «յա էշը կսատկի» «յա էշա-տէրը» կամ էլ մի հատ ԱՄՆ-ի Գրին քարդ կը շահես կը գնաս ու ոչ էլ կը դատւես…. Մի խօսքով, ժողովուրդ ջան, դատարաններում ոչ միայն բարդակա, այլ նաեւ համակարգը աշխատում է ուղիղ Նախագահ Արմեն Սարգսեանի նման, երբ ինչ ուզում անում ա, ուր ուզում գնում ա, օրինակ, ես կարծում եմ, որ դատաւորներն էլ կարան մի օր արթնանան, պարզւի, որ իրենք Լոնդոնում են, ու երբ հանրութիւնն ասի, բա ո՞ւրա մեր դատաւորը, ապա դատաւորի Ֆեյսբուքեան էջում մի գրառում կը յայտնւի, որ COVID 19 Pro Max-ով վարակւել է եւ Լոնդոնում մեկուսացած է…
Յ.Գ. Բա լաւ, էն Նախագահն ի՞նչ եղաւ:


Կառավարութիւնը ինչ ահռելի աշխատանքներ է կատարում…
Գրեց՝ Հայկ Թորոեան

Սիրելի հայրենակիցներ, բոլորդ նկատել էիք, որ երկու օր առաջ գրառում էի կատարել, որ Կառավարութիւնը ինչ ահռելի աշխատանքներ է կատարում եւ անվասալեակներից բացի նաեւ պատերազմի բոլոր մասնակիցներին «իր յորղանի գյորա» գումար է տրամադրում բոլոր անհետ կորածներին, զոհւածների ընտանիքներին եւ ուսման մի շարք խնդիրներ է լուծում, թէ զինւորականների երեխաների, թէ ուսանող մասնակիցների: Այդ գրառմանս պահից մինչ այս պահը, բացի այն, որ մեկնաբանութիւններում հարիւրաւոր մարդիկ հաստատեցին եւ ողջունեցին կառավարութեան քայլերը, միաժամանակ մօտ 300 ից աւելի անձնական նամակներ էի ստացել եւ մինչ այս պահը ես դեռ պատասխանում էի բոլոր նամակներին: Սիրելի հայրենակիցներ ասեմ այն, որ հիմնականում հիացած եմ բոլոր հերոսներով, հերոս տղաների հարազատ ազգականներով, նրանցից ոչ ոք հետին մտքով չի գնացել պատերազմի դաշտ, որպէսզի վերադառնայ եւ ինչոր բան ստանայ, ոչ ոք չի գնացել պատերազմի դաշտ, որ զոհւի նրա համար, որ իր ընտանիքին ինչոր աջակցութիւն լինի, բոլորը գնացել են մարտի դաշտ, որ թշնամին տուն չմտնի, որ Հայ ազգը ապրի եւ հզօրանայ, որ իր երեխան Հայ մեծանայ: Սիրելի Ժողովուրդ, նախ առաջին հայացքից երբ նայում ես, որ ինչոր մի մասնակցի կառավարութիւնը տրամադրել է 50 հազար դրամ, 100-հազար դրամ, ինչ-որ մի կարգի մասնակցի, 200 հազար դրամ, անհետ կորած եւ գերեվարւածներին էլ նոր որոշմամբ 6 ամիս շարունակ կը տրամադրւի 300 հազար դրամ, ուսանողներին վարձերի վճարում, մահացածների հարազատներին 10-միլիոն դրամ, ապա այս ամէնին նայելով, մի պահ մտածում էի, լաւ Աստւած ջան, բա որ վերջի 2.5 տարին էլ թալանչիներ լինէին, բեսպրեդել իշխանութիւն լինէին եւ բիւջէն մսխած լինէին, քիթները ամպերի մէջ մտցրած պաշտօնեաներ լինէին, այսօր Հայ Ազգը չամադանները կապած ոտքով արտագաղթելուց կը լինէին, ու էլ Աստւած գիտի ինչ կը լինէին:

Սիրելի Հայրենակիցներ, նաեւ այս երկու երեք օրը ինձ ուղղւած մի շարք ձեր խնդրանքներին եւ հարցերի այն պատասխաններին, որոնց ես կարողացայ օգտակար լինել եւ պատասխանել ու որոշ առումներով աջակցել, այդ հարցում ինձ օգնեցին Վարչապետի օգնական Նաիրի Սարգսեանը եւ Վարչապետի գլխաւոր խորհրդական Արայիկ Հարութիւնեանը: Ամենայն անկեղծութեամբ եմ ասում, շատ-շատ շնորհակալ եմ այս երկու անձնաւորութիւններին, որոնք իմ բոլոր այն հարցերը, որ Ձեզանից էի ստանում եւ պատասխանը չէի իմանում, ապա դիմում էի իրենց եւ բոլոր նամակներիս եւ խնդրանքներիս մէկ վայրկեան անգամ անպատասխան չթողեցին:

Յ.Գ. Սիրելի Հայրենակիցներ, հարկ եմ համարում նաեւ ձեզ տեղեկացնել, որ պատերազմի փոխհատուցման հետ կապւած եթէ ինչ որ խնդիրներ են առաջացել, ապա դիմէք ձեր մարզպետարան կամ տարածքային սոցապ բաժին. վստահ եմ, որ ձեր խնդիրները այնտեղ կը լուծւեն, իսկ եթէ կան անհետ կորածների ազգականներ, որոնք դեռ իրենց ազգականների անունները փոխհատուցման ցուցակներում չեն գտնում, ապա մի փոքր պէտք է սպասէք, բայց ամպայման կը լինեն… Սիրելի ընկերներ շնորհակալ եմ ձեր վստահութեան համար եւ բոլորիս մաղթում եմ համբերութիւն, Տէրը Օրհնի բոլորիդ:

Բայց խնդրում եմ ձեզ՝ անձնական նամակով գրէք միայն ծայրահեղ դէպքում, այլապէս Նաիրի Սարգսեանը եւ Արայիկ Հարութիւնեանը ինձ բլոկ կþանեն։
Իրոք անկեղծ եմ ասում, ինչքան դուք ինձանից էք շնորհակալ, երկու այդքան էլ ես ձեզանից եւ իրենցից եմ շնորհակալ:

By Appo

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *