Փաստաբան Նորայր Նորիկյանն իր ֆեսբուքյան էջում գրել է. Սերժ Սարգսյանի հարցազրույցի անոնսի առաջին տպավորությունն այն է, որ գործ ունենք մեղքի զգացողության մեջ ապրող մարդու հետ:
Այո՚, այսօրվա ողբերգական ու գորշ իրականությունը Ձեր անփառունակ գործունեության հետևանքն է:
Եթե Ձեր քաղաքական իշխանությունն այդ աստիճան դժգույն չլիներ, այսօրվա իշխանությունն երբեք իշխանության չէր գա:
Մեղքի այդ զգացողությունը մինչև վերջ ուղեկցելու է ոչ միայն Ձեզ, այլև բոլոր նրանց, որոնք կարող էին առավել հաղթող դիրքերից լուծել Արցախի խնդիրն ու չլուծեցին, որոնք տարիներ շարունակ խաբեցին հայ ժողովրդին…
