Աժ պատգամավոր Արման Բաբաջանյանն իր ֆեսբուքյան էջում գրել է.
Հոկտեմբերի 27-ը հակաղարաբաղյան ահաբեկչական ակտ չէր,
Քաղաքական սպանությունները, հետապնդումները, բանտարկություն-ները հակաղարաբաղյան չէին,
Հայ ժողովրդին պարտադրված ձեր երկուսի իշխանությունը հակաղարա-բաղյան չէր,
Մարտի 1-ը հակաղարաբաղյան սպանդ չէր,
Հայ-թուրքական արձանագրություն-ները հակաղարաբաղյան չէին,
2011թ. Կազանում Լավրովի պլանին տված համաձայնությունը հակաղա-րաբաղյան չէր,
Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրից հրաժարումը հակա-ղարաբաղյան չէր,
Գազային խայտառակ պայմանա-գրով Հայաստանն ընդմիշտ ու անդառ-նալի էներգետիկ կախվածության տակ դնելը հակաղարաբաղյան քայլ չէր,
Երևանում գողերի հավաքներ կազմակերպելը հակաղարաբաղյան չէր,
Գողական հակումները, գողական ռազբորկաներին մասնակցելը, գողական բազառներ լուծելը հակաղարաբաղյան չէր,
Քրեաօլիգարխիկ համակարգի արմատավորումը հակաղարաբաղյան չէր,
Ընտրություններում ցանկացած տոկոս խփելու մասին հայտարարությունը հակաղարաբաղյան չէր,
Երկրում Սասնա ծռերի ապստամբության պատճառ դարձած իշխանություն ձևավորելը հակաղարաբաղյան չէր,
Ձեր հանցագործ իշխանությունից ազատվելու միակ միջոց դարձած հեղափոխությունը հակաղարաբաղյա՞ն էր։
