Քոչարյանի միլիարդները գտնվեցին. սկանդալային մանրամասներ է հրապարակվել
ՀՀ ազգային հերոս, բազմամիլիարդատեր Քըրք Քըրքորյանը իր գիտակից կյանքում իշտ նպատակ է ունեցել օգնել իր հայրենիքի՝ իր ուժերի ներածին չափով։ Նա ծնվել է ԱՄՆ Ֆրեզնո քաղաքում, ապրել և աշխատել ԱՄՆ-ում, սակայն իր կյանքում կուտակած կարողության մի հսկայական բաժին նվիրաբերել է Հայաստանի Հանրապետության բարգավաճմանը։

Սակայն, այդ նույն տարիների ՀՀ իշխանության պարագլուխները նույն բարգավաճումը տեսնում էին այլ կերպգ այն է՝ պետք է բարգավաճի միայն իրենց գրպանը, իսկ Հայ ժողովուրդը և Հայաստանը բաժին ստացավ միայն այդ կարողության մի չնչին մասը։

Խոսքը Քըրք Քըրքորյանի Լինսի հիմնադրամի մասին է, որը հիմնադրվել ՀՀ-ում հսկայածավալ շինարարական աշխատանքներ իրականացնելու նպատակով։ Ամերիկահայ բարերարի ներդրումները համընկան ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի իշխա-նության տարիների հետ։

Քոչարյանը, օգտվելով իր պաշտոնական դիրքից և այն հանգամանքից, որ Քըրքորյանը անձամբ չէր վերահսկում իր հիմնադրամի գործունեությունը, ներդրումներից մի զգալի մասնաբաժին պարզապես վերցրեց և դրեց իր գրպանը։
Բարերարը, կասկածելով իր մի-ջոցների նպատակային օգտագործմանը, ցանկացավ անձամբ տեսնել այն հաշվետվությունները և արդյունքը, որը ներկայացնում էր Քոչարյանը։

Նա ժամանեց Հայաստան, հանդիպեց Քոչարյանին, բացահայտեց այն ամբողջ սոսկալի թալանը, որով զբաղված էր ՀՀ երկրորդ նախագահը։
Նույնիսկ լուրեր են պտտվում, որ նա թքել է Քոչարյանի ոտքերի առաջ և ասել.
«Ես իմ ամբողջ կյանքն եմ ներդրել հայրենիքիս շենացման համար աշխատելուն, իսկ դու առանց ջանք գործադրելու մի քանի տարում փոշիացրիր այդ ամենը».։

Նա ԱՄՆ վերադառնալուց անմիջապես հետո փակում է Լինսի հիմնադրամը, հետ կանչում հիմնադրամում առկա դրամական միջոցները, փակում բոլոր կիսատ մնացած նախագծերը։

Իսկ այսօր ԱՄՆ պետդեպարտա-մենտը հրապարակել է Քըրք Քըրքոր-յանի նամակը՝ ուղղված Ռ. Քոչար-յանին։ Ըստ նրա կտակի, այդ նամակը պետք է հրապարկվեր իր մահից 5 տարի հետո։

Աղբիւրը՝ mediaroom.am

By Appo

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *