ԳՐԵՑ՝ Ռաֆայէլ Համբարձումեան

ՄԱՄԻԿՈՆԷԻՑ-ՏԱՐՕՆԱԿԱՆՆԵՐԻ ՈՒԽՏ ՀԱՆՐԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԱՏԵՆԱՎԱՐ


Ռուսաստանը 2020 թ. նոյեմբերի 9-ի լոյս 10-ի գիշերը ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ու Հայաստանի նախկին երեք նախագահների, նաեւ 15-16 կուսակ-ցութիւնների ջոջանց ԴԱՒԱԴՐՈՒԹԵԱՄԲ հայ-ազէրի պատերազմում պարտութութեան մատնեց ՀՀ-ին եւ Արցախը բաժանեց իր եւ Թուրքիայի մէջ: ՀՀ Վարչապետի ստորագրած այդ ԿԱԼԱՆԱԳԻՐԸ ԿՐԿՆՈՒԹԻՒՆՆ Է 1921թ. մարտի 16-ին Մոսկուայում Հայաստանը Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ բաժանած հողակողոպուտի: Հայ ժողովրդը 1921թ. մարտի 16- ից ի վեր իր տարածքների այս չափերի ու ծաւալների հողակողոպուտ չէր տեսել: Այդ ՀԱՅԱՈՃՐԻ մէջ Ռուսաստանի ամենաերկարամեայ ԴԱՒԱԿԻՑԸ Հ.Յ.Դաշնակցութիւնն է: ՇԱՏ ԼԱՒ ԻՄԱՆԱԼՈՎ, ՈՐ ԱՐՑԱԽԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՌՈՒՍԱՍՏԱ՛ՆՆ Է ԲՌՆԱԶԱՒԹԵԼ ,այդ կուսակցութիւնը ԳԵՐԱԳՈՅՆ ԼԿՏԻՈՒԹԵԱՄԲ հայ ժողովրդին ԳՐԱՍՏԻ ՏԵՂ ԴՐԱԾ` դա ԲԱՑԱՌԱՊԷՍ ՎԵՐԱԳՐՈՒՄ Է ԹՈՒՐՔԻԱՅԻՆ: Աւելին՝ հանրահաւաքների ներկաներին Նիկոլի դէմ լարելու համար ՆԱ՛ԵՒ նրանց անընդհատ վանկարկել տալ է ՓՈՐՁՈՒՄ հետեւեալ անհեթեթութիւնը՝ ԱՌԱՆՑ ԹՈՒՐՔԻ ՀԱՅԱՍՏԱՆ: Ի՞նչ նպատակով է ՀՅԴ-ն դա անում: Ռուսախտի բացիլ ՀՀ վարչապետին ԹՈՒՐՔԻԱՅԻ ԼՐՏԵՍ անուանող այդ սուտազգային  կուսակցութեան նպատակը իր գրեթէ ԱՆԳՈՅ հեղինակութեան ամենօրեայ անկումը կասեցնելն է: ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ մէկուկէս դարից աւելի ՃՈՐՏԱԳՐՈՒԱԾ Դաշնակցութիւնը ամէն անգամ, երբ իր ապազգային գործողութիւններով հեղինակազրկւում է բնակչութեան մէջ, դա կասեցնելու սնամէջ յոյսերով օգնութեան է կանչում ԹՐՔԱՀԱՅՀՈՅԱՆՔԸ, ինչը արել է ԲԱԶՄԻՑՍ…


Եզրակացութիւն. Ռուսաստանն իր ձեռնասուն Դաշնակցութեան ու իր միւս ռուսաճարակ դաւակիցներով սարքած «ՓՐԿՈՒԹԵԱՆ ԿՈՄԻՏԷԻՆ» լծել է Հայաստանում քաղաքացիական կռիւ սադրելու ոճրադաւին: Նպատակը  հայոց պետականութիւնը վերացնելով, իրեն ճորտագրուած կուսակցութիւններից մէկին կամ մի քանիսին ՀՀ-ում իշխանութեան բերելն է: Այդ պատճառով են նիկոլականներն ու «ՓՐԿՈՒԹԵԱՆ ԿՈՄԻՏԷ»-ականները Մոսկուայի առաջ իրար հայհոյելով ՄՐՑՈՒՄ, թէ իրենցից ո՞րն է Կրեմլին առաւե՛լ ստրկագրուածը…


Քանի դեռ ԺՈՂՈՎՐԴԻ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹԻՒՆԸ  ՏԵՂԵԱԿ ՉԷ  հայ-ռուս յարաբերութիւնների պատմութեան առնուազն 170  տարի փակի տակ պահուող ճշմարտութիւններին, ՌՈՒՍԱԽՏԻՑ  բուժում չունենք: Բերում եմ այն կարեւորագոյն իրողութիւնները, որնք իմանալով, ԱՄԷՆ  գիտակից  հայ կազատուի մեր հոգին յօշոտող ռուսաճարակից:


Ա. Հիմնականում 1720-ական թուերից սկսուող Հայ-ռուս յարաբերութիւնների անկողմնակալ պատմութիւնը վկայում է, որ1724  թ. մինչեւ այսօր հայ ԺՈՂՈՎՐԴԻ  ԲՈԼՈ՛Ր  ԻՆՔՆԻՇԽԱՆ ՊԵՏՈՒԹԻՒՆՆԵՐԸ  ԿՈՐԾԱՆԵԼ  Է  ՌՈՒՍԱՍՏԱՆԸ : Առաջինը Սիւնիքում Դաւիթ Բէկի վերականգնած հայոց պետականութեան ոչնչացումն էր, որ Պետրոս կայսր եւ Թուրքիայի միջեւ կնքուած 1724  թ.գաղտնի ռազմադաշինքով 1728 թ. Դաւիթ Բէկի մահուանից  յետոյ 1728-1731 թթ. ԻՐԱԳՈՐԾԵՑ  ՌՈՒՍԱՍՏԱՆԸ:       


Բ. Հայութեանը ԳԼԽՈՎԻՆ  ԲՆԱՋՆՋԵԼՈՒ  ՀԱՐԿԱՒՈՐՈՒԹԻՒՆԸ  1890-ականների վերջերին ԱՌԱՋԻՆԸ  Ռուսաստա՛նը հռչակեց(«Ես կը հանգստանամ այն ժամանակ միայն, երբ Թի?ֆլիսի թանգարանում ցուցադրեն հայի խրտւիլակը՝ ի հաւաստումն այն փաստի, որ Կովկասում ինչ-որ ժամանակ ապրելիս են եղել նաեւ հայեր». Կովկասի« կառավարչապետ» Գոլիցին)։

Գ. 1896թ. կազմուած հայ եկեղեցու հողերը, շարժական ու անշարժ գոյքը բռնագրաւելու հրամանը իրագործելու համար աշխարհակալ վիթխարի կայսրութիւնը 1903թ. յունիսի 12-ից  մինչեւ 1905 թ. օգոստոսի 1-ը  յարձակուեց  ռուսահայերի վրայ։ Ոստիկանութիւնն ու բանակը ժողովրդի դիակների վրայով խուժում էին եկեղեցիները, ջարդում գանձանակներն ու պահարաները, յափշտակում բովանդակ հայ ժողովրդին պատկանող արժէքները, ոսկեայ, արծաթեայ խաչերն ու սպասքը, սրբապատկերները: Ամենայն Հայոց Կաթողիկոս Խրիմեան Հայրիկի գլխաւորութեամբ համազգային պայքարի ելած հայութիւնը կայսրին  պարտադրեց 1905 թ. օգոստոսի 1-ին  չեղեալ յայտարարել  իր հրամանը: Աննախադէպ իրողութիւն կայսրութեան բովանդակ պատմութեան մէջ:


Դ. ՀԱՅՈՒԹԻՒՆԸ  20-րդ դարի  ԻՐ  ԱՆԿԱԽ  ՊԵՏԱԿԱՆՈՒԹԻՒՆՆԵՐԻՑ    ԱՌԱՋԻՆԸ  ռամկավար ԱՐՄԵՆԱԿ  ԵԿԱՐԵԱՆԻ գլխաւորութեամբ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ  Է ՎԱՆՈՒՄ, 1915 թ.ԱՊՐԻԼԻ 7-Ին, որը  շարունակուել է մինչեւ  նոյն թուի մայիսի 6-ը:  Արեւմտահայերի հիմնած պետութիւնը  մայիսի 7-ի ց  մինչեւ  յուլիսի 18-ը Ռուսաստանից  ստացած  «Վանի ժամանակաւոր նահանգապետ» պաշտօնով գլխաւորեց  ԱՐԱՄ  ՄԱՆՈՒԿԵԱՆԸ:


ՀԱՅՈՑ  ԵՐԿՐՈՐԴ   պետականութիւնը 1917 Թ. ՅՈՒՆՈՒԱՐԻ 6-ԻՆ, Սբ  ծննդեան տօնի օրը,  հիմնադրուել է դարձեալ Վանում՝ Կոստի  շուշեցի Համբարձումեանի գլխաւորութեամբ: Վանում հիմնուած  այդ երկրորդ պետութիւնը, որը ունէր նաեւ  ՓՈԽԳԻՐ կոչուող  թղթադրամ, գոյատեւել է մինչեւ 1918թ. մարտ ամիսը:  20-րդ դարասկզբին հիմնուած ՀԱՅՈՑ ԵՐՐՈՐԴ ՊԵՏՈՒԹԻՒՆԸ «Բաքուի Ժողովրդական կոմիսարների սովետ» («Բաքուի կոմունա») անունով գործել է 1918թ.ապրիլի 25-ից  յուլիլի 25- ը, մինչեւ բոլշեւիկների փախուստը Բաքուից: Հայոց Ազգային խորհրդի ռազմաքաղաքական օժանդակութեամբ ու ՀՅԴ  հիմնադիրներից Ռոստոմի տնօրինութեամբ (վարչապետը  բոլշեւիկ  Ստ. Շահումեանն էր)  այդ պետութիւնը հայերը պահպանեցին մինչեւ 1918 թ. սեպտեմբերի 15-ը: Բաքուի նահանգի հայերին իսպառ  բնաջնջելու թրքոբոլշեւիկ ծրագրի իրականացումը սկսուեց 1918 թ. սեպտեմբեր 15-ի վաղ առաւօտից եւ շարունակուեց մինչեւ սեպտեմբերի 17-ը: Յաջորդ օրուանից հայերը լքեցին Բաքուն: ԱՅՍՊԻՍՈՎ, Հայոց անկախ պետականութիւնը վերականգնող մայիսեան հրաշամարտերից մէկը Բաքուի1918 թ.ապրիլ-յուլիսեան ինքնապաշտպանութիւնն էր , որը ՀՅԴ երեք հիմնադիրներից Ռոստոմի գլխաւորութեամբ վարում էին Սեբաստացի Մուրադը, Համազասպը, Խանասորի Վարդանը եւ ուրիշներ: Այսինքն՝ հայ ժողովուրդը Սարդարապատի,Ղարաքիլիսայի, Ապարանի ու Բաքուի պետականակերտ համայնամարտերը տալիս էր ոչ թէ ՄԻԱ՛ՅՆ թուրքերի դէմ,այլ Բրեստ-Լիտովսկում բոլշեւիկների եւ Թուրքիայի 1918թ. մարտի 3-ի ռազմադաշինքի առկայութեամբ՝ ՌՈՒՍԵՒԹՈՒՐՔ  ԶԻՆԱԿՑՈՒԹԵԱՆ, այսինքն՝ ՆԱ՛ԵՒ  ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԷՄ: Գերմանիայի վճռական աջակցութեամբ եւ գումարներով Ռուսաստանում սուտ յեղափոխութեամբ իշխանութիւնը զաւթած Լենինը Ռուսաստանը դուրս բերեց «Անտանտ» ռազմադաշինքից, միաւորեց գերմանականին:


20-րդ դարի առաջին տասնամեակներին հիմնադրուած ՀԱՅՈՑ  ՉՈՐՈՐԴ   պետութիւնը Հայաստանի ներկայ  Հանրապետութիւնն է, որը 1918 թ.  մայիսիեան հրաշամարտերով հիմնադրուեց  1918 թ.մայիսի 30-ին(իրականում Հայոց Ազգային Խորհուրդը  յատուկ Յայտարարութեամբ Հայաստանի առաջին Հանրապետութիւնը հռչակել է 1918 թ. մայիսի 30-ին Թիֆլիսում: «Հայկական համագումար»-ը 1917 թ հոկտեմբերի 13-ին Թիֆլիսում հիմնադրեց «Հայոց Ազգային խորհուրդ»-ը, որը 1918 թ.  մայիսի 28-ին Բաթումիում ընթացող բանակցութիւններին  ուղարկեց մի պատուիրակութիւն, որին տուեց անկախ Հայաստանի անունից բանակցելու եւ հաշտութիւն կնքելու բացարձակ լիազօրութիւններ: Այդ փասի վրայ հիմնուելո՛վ է որ Հայաստանի Հանրապետութեան ծնունդը յայտարարուեց մայիսի 28-ը:) : ՀԱՅՈՑ  ՉՈՐՈՐԴ   պետականութիւնը Հայաստանի ներկայ  Հանրապետութիւնն է, որը հայ ժողովուրդը 1918 թ.  մայիսիեան հրաշամարտերով հիմնադրեց  1918 թ.մայիսի 30-ին: Այսպիսով, հայութիւնը 1905 թ. ապրիլից մինչեւ 1920 թ.դեկտեմբեր 25-ը, այն է՝  ՏԱՍՆՎԵՑ  ՏԱՐՈՒԱՅ  ԸՆԹԱՑՔՈՒՄ, գոյաւորել է ՉՈՐՍ  ՊԵՏԱԿԱՆՈՒԹԻՒՆ, որոնք ԲՈԼՈ՛ՐՆ  ԷԼ կործանել է Ռուսաստանը:


Ե. Հայոց մեծ եղեռնի 1915-1918 թթ. ՓՈՒԼԸ  սադրել, կազմակերպել եւ Թուրքիայի հետ իրագործել է Ռուսաստանը, իսկ ԵՐԿՐՈՐԴ փուլը1920 թ. դեկտեմբերի 3-ից մինչեւ 1949 թ պատժագաղթը Ալթայ եւ 1988 թ. դեկտեմբերի 7-ի Սպիտակի  ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԵՐԿՐԱՇԱՐԺԸ,  ՄԷՆ-ՄԵՆԱԿ  շարունակել է Ռուսաստանը: 


Է. ԵՐԿՐՈՐԴ  ԱՇԽԱՐԱՄԱՐՏԸ  1939 թ. օգոստոսի 23-ին Մոսկուայում կնքուած «Չյարձակման մասին» Ռիբենտրոպ-Մոլոտով պայմանագրով սեպտեմբարի 1-ին եւ 17-ին Լեհաստան ներխուժումով սկսեցին Հիտլերն ու Ստալինը:  Սովետները 1941թ. յունիսի 22-ից մինչեւ 1942 թ. մայիս ամիսը Գերմանիայից կրեցին պատերազմների համաշխարհային պատմութեան ամենաահարկու պարտու-թիւնները: 1941-1945թթ. ռուսեւգերման  պատերազմում Ռուսաստանը ՄԻԱՅՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ  ԶՕՐԱԿՈՉՈՒԱԾ   կէս միլիոնից  աւելի հայերից  զանազան ռազմա-ճակատներում  կոտորեց   մօտ 300 հազարին:  


Ը. 2020 թ. նոյեմբերի 10-ին Ռուսաստանը Արցախի վերաբռնակցեց իրեն: 1921թ. մարտի 16- ից  ի վեր հայ ժողովրդն իր տարածքների  այս չափերի ու ծաւալների  հողակողոպուտ չէր տեսել: Այս մրմռալի փաստաթուղթը ստորագրելու համար  ՀՀ վարչապետից  հրաժարական  պահանջելը ՅԱՆՑԱՒՈ՛Ր  ներողամտութիւն է: ՀՀ  թիւ մէկ պաշտօնեան երկրի տարածքները  թշնամուն յանձնելու, թող եւ  տգիտութեա՛ն պատճառով, հայրենադաւութեան եւ հայոց բանակը կազմալուծելու մեղադրանքով  իրեն խորհուրդ տուողների հետ միասին անմիջապէս պէտք է ձեարբակալուի ու դատի՛ տրուի: Այս ամէնը իմանալով հանդերձ, նշուած 17  կուսակցութիւնների պետերը հայոց հողերի կողոպուտը ՄԻՄԻԱ՛ՅՆ Թուրքիայի վրայ գցելով  Նիկոլի ամենամեծ մեղքը համարում են  Հայաստանը «մեր դաշնակից Ռուսաստանից» կտրելը… ՀՀ նախկին երեք նախագահներն ու նրանցից ծուղակուած հայկական կոչուող 17 կուսակցութիւնները ՌՈՒՍԱՍՏԱՆԻ  հրահանգով  ստորագրած 2020 թ. նոյեմբերի 10-ի թղթով ՄԻԱՑԵԼ ԵՆ  ռուսեւթուրք նո՛ր հողակողոպուտին, որը իրագործելու համար իրենց ճորտատիրոջ հրամանով ու նրա հետ միասին «Նիկոլը Արցախն արդէն տուել է թուրքին» ճակատը լքելու կոչերով եւ գործողութիւններով  կազմալուծեցին հայոց բանակը: Ո՛չ միայն դա : «Շուշիի պաշտպանութեանը օգնելու» խաբէութեամբ Գիւմրիի ռուս կալանազօրի  յատուկ ջոկատի՝ Շուշի ՏԵՂԱԿԱՅՈՒԱԾ  դաւադրախումբը  ԳԱՂՏՆԻ ՅԱՐՁԱԿՈՒՄՈՎ  ՆԵՐՍԻ՛Ց  ՀԱՐՈՒԱԾԵԼՈՎ  ՄԵՐՈՆՑ, ապահովեց անառիկ Շուշին յանձնուի  ազէրիթրքերին: Հայ ժողովրդին վարկաբեկող այս անբաղդատելի  դաւաճանութեան համար 1991-20220 թթ ՀՀ  բոլոր ՉՈՐՍ ԹԻՒ ՄԷԿ ղեակավարները՝ ԼՏՊ-ից մինչեւ Նիկոլ Փաշինեան, նշուած 17 կուսակցութեանց  ջուերի հետ միասին պէտք է անյապաղ ձերբակալուեն ու դատի տրուեն:                                                                                                                                       


ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՒԵՌԸ  ԶՕՐԱՑՆԵԼՈՒ ՄԻ ՔԱՆԻ ՅՈՅԺ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ


Ա. ՌՈՒՍԱՏԵԱՑՈՒԹԻՒՆ  ՅՕՐԻՆՈՒԱԾՔԸ  ԿԱՅՍՐՈՒԹԻՒՆԸ  ԱՄՐԱԿԱՅՈՂ  ՌՈՒՍ  ԲՌՆԱՊԵՏՈՒԹԵԱՆ  ՍԱՐՔԱԾ  ԹԱԿԱՐԴ:


Բ. ԱՄՆ-ԻՆ ՈՒ ԵՒՐՈՊԱՅԻՆ ՌՈՒՍ  ԴԻՒԱՊԵՏՈՒԹԵԱՆԸ ԿՈՂՔԸ ԴՆԵԼՈՒ  ՊԱՐՏԱԴՐՈՒԱԾ ՍՈՒՏ  «ՉԷԶՈՔ  ՀԱՅԱՍՏԱՆ» ՔԱՐՈԶԱԾՈՒՂԱԿԻ:                                                                                                                                       


Գ.ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ  ԳՈՐԾԱԿՑԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԽՄԲԱԳՐՈՒՄԸ՝ ԲԵՒԵՌԻ ԱԶԳԱՅԻՆ ԷՈՒԹԻՒՆԸ ԲԱԶՄԱՊԱՏԿԵԼՈՒ Ա՛ՆՊԱՅՄԱՆՈՒԹԻՒՆ.


1. Հայաստանի սահմանների պահպանութւիւնը յանձնել հայոց բանակին:


2. Հայաստանը կալանաշ ռուսական զօրքերը դուրս բերել Հայաստանից:


3. Չեղեալ յայտարարել 1921 թ. մարտի 16-ի ռուսեւթուրք ռազմադաշնութեան եղբայրութեան պայմանագիրըիրը:                                                                                                                                                 


4. Արցախի բռնազաւթումով Հայաստանի ինքնիշխանութիւնը ոչնչացնելու համար խաղաղապահ կոչուող կալանազօրի անյապաղ հեռացումը Արցախից   ԱՌԱՋՐԿՆԵՐԻՑ ԱՌԱՆՑՔԱՅԻ՛ՆՆԵՐԸ Մարտի 16-ի հանրահաւաքին ԱՆՊԱՅՄԱՆ  պէտք է հրապարակուի ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՒԵՌԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ եւ ԱՐԴԻ ԻՐԱՎԻՃԱԿԻՑ ԲԽՈՂ  ԾՐԱԳԻՐԸ:


ՀԱՆՐԱՀԱՒԱՔԸ ՊԷՏՔ Է ԸՆՏՐԻ


1. ԲԵՒԵՌԻ  ԽՈՐՀՈՒՐԴ;


2. ՅԵՏԱԳԱՅՈՒՄ ՀԱՄԱԼՐԵԼԻ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՂԵԿԱՎԱՐՈՂ ԺԱՄԱՆԱԿԱՒՈՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ ԵՒ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹԻՒՆ:

 
ՄԱՄԻԿՈՆԷԻՑ-ՏԱՐՕՆԱԿԱՆՆԵՐԻ ՈՒԽՏ ՀԱՆՐԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԱՏԵՆԱՎԱՐ՝ Ռաֆայէլ Համբարձումեան  

28  փետրուարի 2021թ., Երեւան

By Appo

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *