Շատ հարցեր են տրվել այս կերպարին, բայց, մինչ դրանց անդրադառնալը, ես իմ հարցը տամ: Այդ ինչո՞ւ դու այդպես սրերով դիմավորեցիր ԲԴԽ նոր անդամ Ջհանգիրյանին, վախեցա՞ր, թե պատուհանը բացող կլինի, որ թարմ օդ մտնի քո սեփականաշնորհած այդ նեխած բուդկայի մեջ: Դու այն նույն վարդազարյանը չե՞ս, որ պնդում էիր, թե Ջհանգիրյանն իրավունք չունի ԲԴԽ անդամ դառնալ, որովհետեւ տարիքը թույլ չի տալիս: Այդքան շո՞ւտ մոռացար, երկերեսանի վարդազարյան ռուբեն, որ այդ քո ներկա բուդկան, որ սարքվել էր սեռժիկի կողմից հանուն գագիկ հարությունյանի մատուցած ծառայությունների, ղեկավար ունեցավ հանձին արդեն 70 տարին լրացած խուճուճ գագիկի:

Շատ անհասկանալի է, անշուշտ, թե ռոբիկի ու սեռժիկի ժամանակներին դու նրանց կամակատար դատավորն էիր, որ բաղրամյան 26-ից եկած թելադրանքով անօրեն վճիռներ էիր կայացնում, հանկարծ նոր իշխանության կողմից առաջադրվում ես ԲԴԽ-ի նախագահ: Թավիշի՞ արդյունք էր, կամ էլ վանեցյան կոչված այն ժամանակվա թաքնված ականի՞ն հավատացին, որ այդ դավաճանի առաջադրումով քեզ ընտրեցին ԲԴԽ նախագահ, թե՝ դու խորամանկորեն թաքցրել էիր քո հակաիրավական բազում գործողություններն ու անօրինականությունները: Ինձ հայտնի չեն այս հարցերի պատասխանները, բայց համոզված եմ, որ ԲԴԽի նախագահ քեզ նշանակելը աբսուրդների աբսուրդն է:

Հիշեցնեմ մի բան՝ դու, վարդազարյան ռուբիկ, նոյեմբերի 15-ին հայտա-րարություն տարածեցիր, որը, շա՜տ մեղմ ասած, վարչապետի հասցեին դավա-ճանների հնչեցրած սպառնալիքների թաքնված խրախուսանքն էր ու դատական համակարգը քաղաքականացնելու փորձ էր:

Լրագրողը քեզ հարցնում է, թե. «Ինչպե՞ս հասկանանք, որ վարչապետի դեմ մահափորձի բացահայտ հայտարարություն տարածողին բանտարկելու առաջարկը մերժում են դատավորները»: Դու այդ ինչ խորամանկ եւ դավադիր պատասխան ունեցար լրագրողին. «Դուք վերաքննիչ դատարան չեք, որ այս հարցը տալիս եք ինձ»: Դա դեռ բավական չի, դու, ռուբիկ վարդազարյան, դատավորին համարում ես անձեռնմխելի մի անձ, որի կայացրած վճիռներին, ըստ քեզ, ոչ ոք իրավասու չէ գնահատական տալու՝ «Ո՛չ դուք»-ասում ես լրագրողին,-ո՛չ Ազգային ժողովի պատգամավորները, ո՛չ քաղաքական գործիչները, ո՛չ էլ քաղհասարակությունը»: Պա հոոոո, դուք այդ ի՞նչ է, պետություն եք պետության մե՞ջ:

Այ դու մանիպուլյատոր ռուբո, մենք լավ ենք հիշում, թե դու ինչպես էիր եթերով բացահայտ վիրավորում ՀՀ քննչական կոմիտեի եւ ՀՀ ՊԵԿ քննչական վարչության բարեխիղճ աշխատողներին: Վիրավորում էիր՝ խախտելով էթիկայի բոլոր նորմերը, վեր թռչելով քո լիազորություններից, պաշտպանության տակ առնելով այն 240 դատավորներին, որոնց մոտ 80 տոկոսի կենսագրության մեջ դպրոցականն անգամ հեշտությամբ կգտնի կոռուպցիայի ու կաշառակերության տարրեր: Եվ քո՛ կենսագրության մեջ լիքն են այդ տարրերից: Դու քնելուց առաջ երբեմն քեզ նեղություն տալի՞ս ես՝ հիշելու, թե 2008-ի մարտի 1-ից անմիջապես հետո ինչպես էիր ռոբիկի ու սեռժիկի թելադրանքով եւ ոստիկանների սուտ մատնություններով օրը մի քանի գործ քննում ու բանտ ուղարկում անմեղ ցուցարարների՝ խաղալով նրանց ճակատագրերի հետ: Քո պետքն էլ չի, որ քո եւ քեզ նման ազգադավ դատավորների ձեռամբ կարկատած դատական գործերի կեղծիքները մեկ առ մեկ բացահայտվում են Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում: Իսկ տուգանքները փոխանակ կաշառա-կերներիդ գրպանից վճարվեն, վճարվում են պետական բյուջեից:

Չէ՛, վարդազարյան, դու սրանք չես հիշում, բայց ժողովուրդը շատ լավ է հիշում: Հիշում է ու առայժմ դեռ ընդամենը զարմանում է, թե այդ ինչո՞ւ է ուշանում դատական համակարգի նեխած ճահիճը մաքրելու գործընթացը: Ուշանում է, որովհե-տեւ դեմ է առնում քեզ նման գոմեշի կաշվից երես ունեցողների, որոնք ոչ մի կերպ չեն ուզում դուրս գալ ռոբիկի ու սեռժիկի ճորտը լինողի կարգավիճակից: Քեզ նմանների համար, վարդազարյան, երկրի շահը արժեք չունի, ձեր արժեքը կաշառքով կուտակված հարստությունն է, որի կորստի վախից դու էլ նրանց նման դարձել ես մեր պետության հիմքում դրված դանդաղ գործող ական:

Վերհիշեմ քո մի ֆրազը. «Մենք պատերի տակ վնգստացող դատավորնե՞ր ենք, թե՝ հայրենիքին նվիրված ազնիվ պրոֆեսիոնալներ»: Դու սա ասացիր այն օրը, երբ կաշառակերներով լցված դատական համակարգի հանդեպ արդարացի ատելությամբ մինչեւ կոկորդը լցված ժողովուրդը շրջափակել էր դատարանները: Քո այդ կոչը, իրապես վնգստացող վարդազարյան, կոչ էր դատավորներին, որ ավելի լարվեն կառավարության եւ ժողովրդի դեմ: Սա՛ է ԲԴԽ ղեկավարիդ պահվածքը, դավաճա՛ն պահվածքը: Եվ դու դեռ անամոթաբար էլ օգտագործում ես «հայրենիքին նվիրված ազնիվ պրոֆեսիոնալներ» բառերը: Աննամուսի մեկը:
Կասկածից վեր է, որ մեր երկրի անարգել թալանչիության ու հանցագործությունների առաջին հովանավորը դատաիրավական ներկա համակարգն է՝ խարդախների, փողով կրթություն ու պաշտոն ստացածների մի մաֆիա, որի գլխին էլ կանգնած է անօրեն դատավորներին հովանավորող ԲԴԽ-ն՝ ռուբո վարդազարյան կոչվող տխրահռչակ, կաշառակեր եւ հանցագործ ղեկավարով: Նախորդ իշխանության մնացուկ ու էսօր գառան մորթի հագած այդ նախկին (գուցե նաեւ ներկա) կաշառակերը վարչապետի դեմ այս օրերին անօրեն միտինգներ անողների համակիրն է ստվերից: Այլ կերպ ինչպե՞ս հասկանանք, որ այդ ազգադավ միտինգավորներից հնչող բացահայտ սպառնալիքների հեղինակներին կալանավորելու միջնորդությունները մերժվում են դատավորների կողմից, իսկ ԲԴԽ-ն չի էլ փորձում իր միջամտությունը դրսեւորել:

Զարմանք բան է, թե ինչո՞ւ երկրում կատարվող վերափոխումների ալիքն այդպես էլ չի տարածվում ԲԴԽ-ի նախագահի ու այնտեղ բույն դրած կամազուրկ դատավորների վրա:

Հանրային վերահսկողությունից դուրս մնացած այս ԲԴԽ որջը, որ, կրկնեմ, արհեստածին է, դեռ ինչքա՜ն է շարունակելու իր անօրեն, խեղկատակ գործունեությունը:

Ակնհայտ է, որ 2008 թվականին ռոբերտ քոչարյանի կնքահայր-ությամբ դատավոր նշանակված ռուբեն վարդազարյանն ամեն ինչ անելու է, որ զրոյականի հասցնի նախկիններին իրավացիորեն առաջադրվող մեղադրանքները դատարաններում մերժվեն:

…Հիմա ի՞նչ, հաշտվե՞նք այս իրավիճակի հետ, ա՞չք փակենք, որ երկրի ժողովրդավարության հիմքում դրված է դանդաղ գործող մի ական, որի անունն է ԲԴԽ:

Չէ, այդպես չի՛ լինելու: Անհայրենիք ազգադավները, որոնք բացահայտ խանգարում են երկրում արդարադատության հաստատմանը, պիտի, ի վերջո, ստանան իրենց արժանի պատիժը: Սա՛ է ժամանակի հրամայականը: Սա՛ է պահանջում մեր երկրի շահը:

ԱԼԻՍ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

By Appo

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *