Սա ուղղակի անուն չունի, սա սրիկայություն է: Պարզվում է Իլհամ Ալիևի ամենա նախընտրելի բանակցած փաստաթուղթը Ռոբերտ Քոչարյանի բանակցած փաստաթուղթն է: Ռ.Ք.-ը միակ նախագան է եղել, ով ՀՀ-ի անունից համարել է ընդունելի, որ Տավուշի սահմանային հարցերը դառնան քննարկման առարկա: Նոյեմբերի 9-ին անգամ Հայաստանի թուլացած իշխանությունները կարողացել են մերժել և սեղանից հեռացնել Տավուշի գյուղերի խնդիրը, այսօր այս ընդիմությունը էդ խնդիրը նորից բերումա սեղան, այսինքն օգնում են Ալիևին:
Ստյոպա Սաֆարյան …
ՈՒ ՍԱ ԿՈՉՈՒՄ ԵՆ “ՀԱՅՐԵՆԻՔԻ ՓՐԿՈՒԹՅՈՒՆ” Պատերազմից հետո, երբ Սյունիքում նոր սահմաններն էին որոշվում, մի խմբի միջոցով չթողեցին վարչապետը իր սյունյաց այցելությունը ավարտի ու գնա այնտեղ: Իսկ ես ուզում էի, որ ժողովուրդը դեմ առ դեմ հանդիպի վարչապետին, իր անվտանգային սրված խնդիրների մասին խոսի, վարչապետը պատասխանի, ավելի լավ լուծումներ գտնվեն: Ու վարչապետը պետք է չխորշեր այդ մի խմբի հետ “դիմակայելուց” ու գնար… Ընդդիմությունը մի քանի յուրային համայնքապետի “հերոսացման” մոլուցքով տարված ծափ ու հրճվանքի մեջ էր, գիտեին թե համայնքապետերն ու եկեղեցում վարչա-պետին “բոյկոտած” հոգեւորականը Սյունիքում բոլոր խնդիրները լուծելու էին: Հետո սկսեցին շահարկել, թե ինչու է Սյունիքի խնդիրների լուծումը թողնվել տեղի իշխանու-թյունների վրա, այն դեպքում երբ այդ վիճակի պատաս-խանատուն արդեն նաեւ իրենք էին: Բայց դա խոստովանելու փոխարեն անցան նոր խուճապներ տարածելուն, իսկ իշխանությունն էլ հլու հնազանդ հերքում էր դրանք…
Ասել կուզեմ՚ երբ պետք էր, որ ժողովուրդն իշխանություններին աշխատացնեին, խնդիրներ դնեին դեմները, դա չթողեցին, հետո սկսեցին շահարկել չլուծված կամ վատ լուծված խնդիրները: Հիմա էլ նույն ձեւով ԱԺ աշխատանքներն են պարալիզացնում: Այս շրջանում, երբ տարածաշրջանում հաղորդուղիների ապաշրջափակման բարդ պրոցես է, ու Հայաստանը կարող է որոշակիորեն բարելավել իր դիրքերը որոշ ուղիների դեպքում, միաժամանակ թույլ չտալով Ալիեւն անել այն, ինչ ուզում է: Գերիների մասին չասեմ: Անցել են Տավուշում կյանքը թունավորելուն, որ մարդիկ հող չփորեն, չվարեն, չցանեն, ֆերմա չդնեն, Սյունիքում ու Տավուշում մարդիկ պարալիզացված ու անորոշությունների մեջ մնան:
Մի խոսքով, կոնկրետ ամեն ինչ անում են, որ իշխանություններն էլ պարալիզացված մնան, եւ Ալիեւն իր խնդիրները անարգել լուծի: Ծանր հարված ստացած հայոց բանակին իրենց հասցրած մի նոր հարվածի մասին չասեմ: Բանակն էլ Օնիկ Գասպարյանի միջոցով դրել են պարալիզացիայի մեջ, անցել են Ազգային ժողովին: Ու սա կոչում են “հայրենիքի փրկություն” Ու որքան ենք թույլ տալու այս ամենը. սա ժողովրդավարական գործընթաց չէ: Սա պետությունը պատալիզացնելու բացահայտ ծրագիր է: 1000-2000 մարդը չեն կարող կամք թելադրել մի ամբողջ երկրի ու ժողովրդի: Ասվածը չի ակնարկում ուժի կիրառում: Բայց այս վիճակին վերջ պետք է տրվի:
Ստյոպա Սաֆարյան
