ԳՐԵՑ՝ Ռաֆայէլ Համբարձումեան
ՄԱՄԻԿՈՆԷԻՑ-ՏԱՐՕՆԱԿԱՆՆԵՐԻ ՈՒԽՏ ՀԱՆՐԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԱՏԵՆԱՎԱՐ

Մեր հասարակական-քաղաքական ուժերը, առանձին անհատներ ու նաեւ ժողովուրդը, բոլո՛րս, 1921թ. ՄԻՆՉԵՒ ԱՅՍՕՐ ՀՀ իշխանութիւն-ներից ու միջազգային մարմիններից պահանջում ենք ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ԵՒ Թուրքիային ՀԱՐԿԱԴՐԵՆ չեղեալ յայտարարել նրանց կնքած ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՒՈՒՆՔԸ ՄԵՐԺՈՂ Մոսկուայի մարտի 16-ի ԱՊՕՐԻՆԻ ՌԱԶՄԱԳՈՐԾԱՐՔԸ:

Սակայն գործարքը չեղեալ յայտարարել պահանջող մեր հարիւրամեայ քարոզչութիւնն ու գործողութիւնները ըստ էութեան ապարդիւն են եղել, քանի որ այդ թուղթը անիրաւազօր ապօրինութիւն է, որովհետեւ 1921 թ. մարտին ո՛չ ՌՍՖՍՀ անունո՛վ միջազգայնօրէն ճանաչուած պետութիւն կար, ոչ էլ «Թուրքիայի Ազգային մեծ ժողով» կոչուած կառավարութիւն: Մենք մեր հարիւրամեայ քարոզչութեն մէջ դա անուանելով ՊԱՅՄԱՆԱԳԻՐ, ըստ էութեան անիրաւազօր ու ապօրինի ռազմագործարքը օժտել ենք իրաւազօրութեամբ…

Վաղուց ի վեր ՀԱՐԿ էր ձերբազատուէինք հարիւրամեայ այս մոլորանքից՝ Ռուսաստանից եւ պատկան այլ երկրներից, հարկա՛ւ նաեւ մեր իշխանութիւններից պահանջելով 1921թ. մարտի 16-ի գործարքը ՈՉ ԹԷ ՉԵՂԵԱ՛Լ ՅԱՅՏԱՐԱՐՈՒԻ, այլ՝ ԱՆԻՐԱՒԱԶՕՐ ՈՒ ԱՊՕՐԻՆԻ: Հայոց պետութիւնն ու հայութիւնը իրենց գիտամտաւոր ու դիւանական կարողութիւները ՅԱՏԿԱՊԷՍ ՊԷՏՔ Է ԲԵՒԵՌԻ ՄՇԱԿԵԼՈՒ ԵՒ ԳՈՐԾԱԴՐԵԼՈՒ ԽՆԴՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ ԴԻՒՐԱՑՆՈՂ ՆՈ՛Ր ՄԵԿՆԱԿԷՏ, ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹԻՒՆ ՈՒ ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹԻՒՆ: Դրա նախապայմանը մարտի 16-ի դրդապատճառներն ու շարժառիթները մատնանշելը եւ գործարքի ԲՈ՛ՒՆ էութիւնը ԲԱՑԱՅԱՅՏԵԼՆ Է:

Այսպէ՛ս, Եւրոպայի բազմաթիւ երկրներ, նաեւ ԱՄՆ-ն ու Ճապոնիան 1920 թ. օգոստոսի 10-ից մինչեւ 1921թ. նոյեմբերի 22-ը, այն է՝ Սեւրի դաշնագրի հրապարակումից մինչեւ աշխարհի 14 երկրների հաստատած Վուդրո Ուիլսընի Իրաւարար վճիռ-քարտէզի հրապարակումը, Ճանաչեցին Հայաստանի անկախ պետականութիւնն ու սահմանները: Ռուսաստանի եւ Թուրքիայի իրականացրած հայոց ցեղասպանութեան հետեւանքները վերացնելուն ի խնդիր , նշածս երկրները ԱՄՆ վճռական դերակատարութեամբ Թուրքիային հարկադրեցին, որպէսզի իր այդ ժամանակուայ տիտղոսակիր ղեկավար սուլթանի լիազօրութեամբ ստորագրի Հայաստանի Հանրապետութեանը 40 հազար քառ. մղոն տարածք(մօտ 103 հազ. քառ կմ) յանձնելու պարտաւորութեան տակ՝ անյապաղ իրագործելով այն: Մինչ այդ, ԱՆԳԼԻԱՅԻ բացառիկ դերակատարութեամբ 1920 թ. մայիսին Հայաստանի տնօրինութեանն էր անցել նաեւ Նախիջեւանն ու Լեռնային Ղարաբաղի պատկառելի մասը:

1918 թ. մայիսի 30-ին 11 հազար քառ կմ տարածքի վրայ հիմնուած եւ չորս կողմից ռուսեւթուրք զօրքերով օղակուած Հայաստանի Հանրապետութիւնը Եւրոպայի եւ ԱՄՆ-ի օժանդակութեամբ 1919 թ. հոկտեմբերի վերջին արդեն զբաղեցնում էր 70 հազար քառ. կմ-ի չափ տարածք, որը գումարուելով Ուիլսընեան տարածքներին, Հայաստանի տնօրինելի տարածքը հասնում էր աւելի քան 170 քառ. կմ-ի: Հայաստանը բռնազաւթած Ռուսաստանը1920 թ. օգոստոսի 24-ին Թուրքիայի հետ կնքած ՌԱԶՄԱԴԱՇԻՆՔՈՎ ՍԿՍԵՑ ՈՒԻԼՍԸՆԵԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՒԱՐԱՐ ՎՃԻՌ-ՔԱՐՏԷԶԸ ԱՆԻՐԱԳՈՐԾԵԼԻ ԴԱՐՁՆԵԼՈՒ վճռական գործողութիւնները, որի բարձրակէտը 1921թ. մարտի 16-ին Հայաստանը իրար մէջ բաժանելու ՀՀ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՀՈՂԱԿՈՂՈՊՈՒՏՆ ԷՐ:

Դաշինագրով Ռուսաստանը Հայաստանից իրեն հասած հատուածը ԴԱՐՁՆԵԼՈՒ ԷՐ ԻՆՔՆԱՒԱՐ ՄԱՐԶ, իսկ Թուրքիային անցած տարածքները Արեւմտահայաստանի օրինակով հայազրկուելու էին: Հայակործան այս գործողութիւնների մէջ ի՞նչը եւ ո՞րն էր Ռուսաստանին եւ Թուրքիային միաւորողը.
ՄԷ՛Կ բան: 1917 թ. հոկտեմբերին ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԲԱՑԱՌԻԿ ԱՋԱԿՑՈՒԹԵԱՄԲ ԵՒ ԳՈՒՄԱՐՆԵՐՈՎ Ռուսաստանում իշխանութիւնը սուտ յեղափոխութեամբ զաւթած Լենինը կայսրութիւնը դուրս բերեց «Անտանտ» դաշինքից-միացրեց Գերմանիայի գլխաւորութեամբ գործող ռազմադաշինքին, որի մէջ էր նաեւ Թուրքիան: Ամբողջ Եւրոպան ու ԱՄՆ-ն դատապարտում էին Ռուսաստանում բոլշեւիկ բռնապետութեան համասպանդն ու այլոց տարածքների կողոպուտը:

1917-1918 թուերին Ռուսաստանը մօտաւորապէս Ա՛ՅՆ իրավիճակի մէջ էր, ինչ որ Սովետ կայսերութիւնը վերականգնելու աշխարհակալ նկրտումներ ունեցող, Ուկրաինայում եւ այլուր տարածքներ զաւթող ԱՐԴԻ՛ Ռուսաստանը: Այսօր նոյնպէս քաղաքակիրթ աշխարհի մշտական պատժամիջոցներին ենթակայ Ռուսաստանի կողքին միայն ՄԷ՛Կ պետութիւն կայ՝ ԹՈ՛ՒՐՔԻԱՆ:

Վիճակը ՃԻ՛ՃՏ ԱՅՍՊԷՍ ԷՐ ՆԱԵՒ 1917-1921 թուերին: Այսպիսով, ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ ՈՉՆՉԱՑՆԵԼՈՒ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՒ ԹՈՒՐՔԻԱՅԻ 1921թ. ՄԱՐՏԻ 16-ի ԳՈՐԾԱՐՔԻ ԳԵՐԱԳՈՅՆ ԽՆԴԻՐԸ 1920 թ. ՍԵՒՐԻ ԴԱՇՆԱԳԻՐՆ ՈՒ ՎՈՒԴՐՈ ՈՒԻԼՍԸՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՒԱՐԱՐ ՎՃՌԻ- ՔԱՐՏԷԶԸ Ի ՉԻՔ ԴԱՐՁՆԵԼՆ ԷՐ:

Ահա 1921թ.մարտի-ի ռուսեւթուրք «Բարեկամութեան ու եղբայրութեան» պայմանագիրը գոյաւորելու հիմնադրոյթն ու մեկնակէտը, որը Ռուսաստանը եւ Թուրքիան պաշտօնական յատուկ ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՎ ՎԵՐԱՀԱՍՏԱՏԵՑԻՆ 2021 թ. մարտի 16 –ին՝ ԵՐԿՈՒՍՏԵՔ ՊԵՐՃԱՇՈՒՔ ՃՈԽՈՒԹԵԱՄԲ ՆՇԵԼՈՎ ԳՈՐԾԱՐՔԻ ՀԱՐԻՒՐԱՄԵԱԿԸ:


ՄԱՄԻԿՈՆԷԻՑ –ՏԱՐՕՆԱԿԱՆՆԵՐԻ ՈՒԽՏ ՀԱՆՐԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԱՏԵՆԱՎԱՐ՝
Ռաֆայէլ Համբարձումեան
16 մարտի 2021 թ. Երեւան

By Appo

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *