«Միսս տիեզերք 2020» մրցույթում Հայաստանը կներկայացնի «Վիցե միսս աշխարհ Արմենիա 2019» Մոնիկա Գրիգորյանը
Այս տարի «Միսս տիեզերք 2020» մրցույթում Հայաստանը կներկայացնի «Միսս աշխարհ Արմենիա 2019» մրցույթի 1-ին վիցե-միսս Մոնիկա Գրիգոր-յանը: Այս մասին զրույցում ասաց «Միսս Հայաստան 1998», «Միսս ԱՊՀ 1999», «Միսիս Գլոբ 2009», «Միսս Արմենիա» համահայկական մշակութային հիմնադրամի նախագահ Գոհար Հարություն-յանը:
22-ամյա Մոնիկան Վանա-ձորից է: Թեև նա «Միսս աշ-խարհ Արմենիա 2019» մրցույ-թում չհաղթեց, մրցույթի մաս-նակիցների լուսանկարների տարածումից հետո քննար-կումների կենտրոնում հայտնվեց, և մրցույթը նրա համար մոդելային կարիերայի սկիզբ դարձավ:
Միջազգային այս մրցույթում կա նաև լողազգեստով ցուցադրություն, մինչդեռ Հայաստանում անցկացվող մրցույթի ժամանակ Մոնիկան հրաժարվել էր լողազգեստով ելույթ ունենալ, մասնակցել էր միայն «Միսս աշխարհ Արմենիային»՝ բաց թողնելով «Միսս տիեզերք Արմենիա»-ն:
«Երևի առաջին անգամ էր, մի քիչ վախեր ունեի: Ես Վանաձորից եմ, գուցե, դա էլ ազդեց և առաջին անգամ ամաչեցի: Հիմա դա ավելի սովորական է դարձել: Միջազգային բեմում չեմ կարող ասել՝ ես լողազգեստ չեմ հագնի»,- ասել էր Մոնիկան:

By Appo

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *