ԳՐԵՑ՝ Ասյա Ասատրյան
Լրագրող, հրապարակախոս, բանաստեղծուհի
Գիշեր է: չեմ կարողանում քնել, ցնցված եմ օրվա տպավորությունից: Անցյալը խառնվել էր աչքիս առջև:
1988 թվականի դեկտեմբերի 7: Երևանի ամենօրյա ապրելակերպի մեջ մի ճիչ ոստնեց: Գյումրին չկա: Ինչպե՞ս թե չկա: Ոչինչ գիտակցել հնարավոր չէր: Չէր աշխատում ոչ մի հեռախոս: Ժողովուրդը խառնվել էր, սարսափը պատել էր բոլորիս: Թվում էր, աշխարհը Գյումրիի ճանապարհի վրա էր, մեքենաները հազիվ շարժվում էին: Չեմ հիշում, թե քանի ձգված ժամերով հասանք Լենինական: Միթե՞ Լենինական քաղաքն ավերվել էր, ճիչը, վայնասունը, ծլրտոցը, աղի արցունք խառնվել էին իրար: Կարծես ժողովուրդը…
Հարգելի Ռոբերտ, ներիր, որ քո այսօրվա մեծ, ահռելի մեծ, քո կատարած հերոս քայլի մեջ հիշում եմ այս դառն իրողությունը, և դա ինքդ մատուցեցիր: Իսկ մռացել էի՞: Ոչ, Ռոբերտ Օղլախչյան, դու էլ չէիր մոռացել: Գուցե տարիների քո հոգու լացի միջից հասունացրեցիր քո այսօրվա կատարյալ քայլը և արեցիր անկարելին. Դրա համար էի ասում. «Թող մարդկանց հոգին լացե, օր մի ընտանիքմ փրկեն»: Թերևս, դա երկրաշարժից մինչև այսօր թափվող քո լուռ արցունքների արդյունքն էր:

Մանկական և առնական ոգևորություն կար մեջդ, հազվադեպ երախտապարտ Գյումրեցու քո էությամբ, 20 տարի ազգիդ համար ծառայած ARTN-ի առաստաղի տակ հավաքել էիր քո մեծ ընտանիքը: Երևի այդ օրը պարզ դարձավ կամեցողներիդ թիվը: Աշխարհի բոլոր հայերին լացեցրիր: Այդ օրը չկար տարբեր վայրերի հայեր: Բոլորը Գյումրեցի էին, չէին էլ տեսել, բայց կանգնած էին կողքիդ, հոգիները լացել էր: Քո տարիների լացի միջից սոված երեխային հաց տվող ծնողի նման՝ բերկրանք կար դեմքիդ: Ռոբերտ, գրում եմ, աչքերիցս գլորվում է արցունքը: Ինչպիսի՞ ԶԱՐԹՈՆՔ էր օջախիդ մեջ, հրճվում էիր, բնակարաններ պետք է տաք անօթևան մարդկանց: Հագեցած էիր. Հլա տեսեք ինչեր բդի էնենք: Ինչ պատասխանատու էիր տանտիրոջ դերում, շնորհակալ էիր բոլոր-բոլորին: Հիմնադրամին՝ խոնարհումներս, անհայտ բարերարին, որ 20 000 դոլար նվիրաբերեց և անգամ չուզեց երևալ : Չէ, փառքդ շատ, Աստված, դեռ նորմալ մարդիկ կան: Քայլդ, քո այդ մեծ, հրաշք քայլը չէր հագեցրել քեզ, ինքդ էլ բնակարանների գումար նվիրեցիր: Ռոբերտ, մեկդ միլիոն դառնա: Հետաքրքիր է, քեզանից բացի հարուստներ չկայի՞ն: Միթե՞ այդ հոգու ճիչը նրանք լսեցին: Թեև Գյումրեցին կասեր. «Կուշտը սովածի դարդը չիդե…»: Չես պատկերացնի իմ կորսված հավատի մեջ ինչքան եմ հավատում քեզ և ինչպես եմ տեսնում այն հույսը, որ տեսնելու եմ իմ վաղեմի Գյումրին:

Ռոբերտ, ներիր նամակիս համար: Ես քեզ հեռվից գիտեմ, բայց հիմա բոլորի անունից ուզում եմ քեզ ի լուր ամենքի շնորհակալություն բղավեմ: Երկրաշարժի ժամանակ մահացած Գյումրիասեր և հայրենասեր մայրիկիս կողմից նույնպես: Ինչպես կգրկեր քեզ, քո կատարած այս մեծ քայլի համար, եթե ողջ լիներ: Ինչ օրհնանքներ կտար քեզ: Այդ ամենի փոխարեն թող որ Աստված պահապան լինի քեզ:
Ռոբերտ Օղլախչյանի նախաձեռնությամբ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ համատեղ Գյումրիին նվիրված 5 հեռուստամարաթոն է տեղի ունեցել: Առաջին չորս մարաթոններին նվիրատվությունների ընդհանուր գումարը 1 միլիոն 200 000 էր: Այդ գումարով արդեն 50 ընտանիք ավերակ դոմիկներից տեղափոխվել ու արժա-նապատիվ կյանքով է սկսել ապրել: Վերջին՝ 5-րդ հեռուստա-մարաթոնին հավաքագրվել է 1 միլիոն 437 408 դոլար: Ափսոս, որ կորոնավիրուսի համավարակի ու պատերազմի պատճառով նոր շենքերի կառուցումը դեռ չի սկսվել: Հիմնադրամից հավաստիացնում են, որ շուտով աշխատանքները կսկսվեն և իրենց հերթին անհամբերությամբ ու հավատով սպասող գյումրեցիները կստանան իրենց երազանքի բանալիները:
Տեր Աստված, փառքդ շատ: Հայի Աստված, խնդրում եմ, նայիր հայերիս կողմը: Այո, հրաշքներ լինում են…

Հայեր, մեր փրկությունը միասնության մեջ է: Եղեք զորակից այս սուրբ գործին: Հարցին քաղաքական բնույթ պետք չի տալ:
Ռոբերտ, ցնցվում էիր ուրախությունից, պատերդ նույնպես, շուրջպար էիր պարում (երևի երբևէ չէիր պարել այդ պարը, կարևորը ուրախությունը թևերին տալն էր): Այդ օրվա քո տաղավարի զուռնայի ուրախությունը թող թռնի և վարակի վաղվա հույսով արդեն ապրող գյումրեցիներին, որոնց համար այդ հույսը (ես այն արդեն տեսնում եմ իրական) ապրելու փաստ է լինելու: Ես վստահ եմ:
Իսկ գյումրեցիները հետերկրաշարժյա Գյումրու սոցիալ-տնտեսական վերականգնման և Գյումրին տնակներից ազատելու գործում ունեցած նշանակալի ջանքերի ու ներդրման համար Ռոբերտ Օղլախչյանին «Գյումրու երախտավոր» տիտղոսը շնորհեցին:
ՈՒզում եմ վերջացնել նամակս և ասել. Փառք ու պատիվ քեզ, քո քայլի համար, Ռոբերտ Օղլախչյան: Շնորհակալություն հիմնադրամին, բոլոր – բոլորին, ովքեր սատար հանդիսացան այս մեծ գործին:
Ռոբերտ, դու քո կենդանության օրոք քո անմահությունը կնքեցիր երկնքի և երկրի միջև: Երթդ բարի: Չընկրկես, չհոգնես: Չուզողներ էլ կունենաս: Չթուլանաս, գնա առաջ… Քո ավան-դույթը շարունակիր… Դու այսօր հայտնի քաղաքիդ թշվառների (որոնց թիվը շատ է) հույսի ճառագայթն ես: իսկ հույսը որտե՞ղ չի փայլում:
Խոնարհումներս քեզ, Ռոբերտ Օղլախչյան: Ես հավատում եմ Քեզ: Քո մեծ գործին հաջողություն: