ապրիլ 3 — Անվիճելի է,մեր Հայրենիքն ու համայն հայությունն փորձություններով լի մեր մեր օրերում ծանրագույն ժամանակներ են վերապրում:
Հարցին.ինչպես հաղթահարել ճգնաժամը` Ես պատասխանում եմ. Վերադարձրեք հային ազգային-պետական ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈւՆԸ եւ նա շուռ կտա Աշխարհը:
Լ. Շիրինյան
Նա սերում է Հայկական Լեռնաշխարհի՝ … Հայոց Հին Աստվածների ժառանգներից
ապրիլ 2 — Բարեկամ, ինչպես քեզ հայտնի էմեր աղավնին սովորական աղավնի չէ: Նա սերում է Հայկական Լեռնաշխարհի
մինչեւ ամպեր հասնող լեռնագագաթներում տիրակալող Հայոց Հին Աստվածների ժառանգներից. այստեղից է նա ստացել այնպիսի ազնվական հատկանիշներ, ինչպիսիք են ծայրահեղության հասնող ԱԶՆՎՈՒԹՅՈՒՆՆ ու ԱՌԱՔԻՆՈՒԹՅՈՒՆԸ, անսասան ՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅՈՒՆՆ ու անսահման ՆՎԻՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ, գլխավորըԱԶԱՏՈՒԹԱՆ տենչը, որոնք նրան տալիս են անկրկնելի ՀՄԱՅՔ, շաղախում հյութեղ ԹՈՎՉԱՆՔՈՎ... Թվում է
որպես աղավնի պետք է նա խնկարկեր խաղաղությունը, սակայն մեր աղավնին գերադասում է ՀԱՎԵՐժՈՒԹՅՈՒՆԸորպես ՀՐԱՇՔԻ ուղիղ ճանապարհ... Չէ՛ որ նա իդեալիստ է
հոգու իսկական նվիրյալ, հոգու գրկում ապաստանող: Բայց, այդուհանդերձ, մեր աղավնին նաեւ, կենսախինդ է, կյանքը սիրող, կյանքով արբեցող…
Պարզվում էաղավնին ունի երկրպագու: Դժվար է ասել
ինքը դա գիտակցում է, թե ոչ…
Սակայն կարեւորն այն է, որ նա Գեղամա Ծովակի լազուր երկինքը չափելիս կլանում է վերջինիս էներգիան, իրեն ապահով զգում այդ էներգիայի կենսատու ուժով, ամպերից անդին ճախրելիս ուղղորդվում նրա վառած սրբազան մոմերի պայծառ լույսով…
Եվ նա արժանի է աստվածային այդ լույսին, քանզի աղավնին
ՎԵՐԱԴԱՐՁՈՂ Է…