Եւրոպական խորհրդարանի պատգամաւոր, Եւրոպական խորհրդարանին մէջ Եւրոպական Միութիւն-Հայաստան բարեկամութեան խումբի ղեկավար Լուքաս Ֆուրլասի եւ ՀՅԴ Եւրոպայի Հայ դատի գրասենեակի նախա-ձեռնութեամբ երէկերկուշաբթի, 12 ապրիլ 2021-ին տեղի ունեցաւ Ազրպէյճանի մէջ պահուող հայ ռազմագերիներուն վերա-բերեալ առցանց խորհրդաժողովը: Խօսքով հանդէս եկաւ նաեւ Հայաստանի մարդու իրաւունքներու պաշտպան Արման Թաթո-յեան, որուն խօսքը կու տանք ստորեւ: «Շնորհակալութիւն եմ յայտնում կազմակեր-պիչներին, յատկապէս պարոն Ֆուրլասին եւ Եւրոպայի Հայ դատի գրասենեակին այս քննարկումը կազմակերպելու համար: Այս հարցը շատ մեծ կարեւորութիւն ունի նաեւ Հայաստանում խաղա-ղութեան հաստատման տեսանկիւնից: Հայաստանի մարդու իրաւունքների պաշտպանը շարունակում է տեղեկա-տուութիւն ներկայացնել միջազգային գործընկերներին: Ազրպէյճանը չի յայտնում ռազմա-գերիների յստակ թիւը, տարածքային պահանջներ է ներկայացնում առանց ռազմագերիների անյապաղ ազատման պայմանը կատարելու: Ազրպէյճանի նախագահը 2020 թուականի վերջին հայ ռազմագերիներից շատերին որակել է որպէս ահաբեկիչ: Պէտք է ընդգծել, որ ղարաբաղեան կամ արցախեան հակամարտութիւնը շարունակւում է, ուստի շատ պայմա-նական նոյեմբերի 9-ի յայտարարութեան օրը հիմք ընդունելով եւ ասելով, որ դրանից յետոյ Ազրպէյճանում գերի վերցուած անձինք ահաբեկիչներ են, անընդունելի է: Բոլոր ռազմագերիները, որոնք գտնւում են Ազրպէյճանում, այդ թւում այն 64 մարդիկ, որոնք գերեվարուել են նոյեմբերի 9-ից յետոյ, որակուել են որպէս ահաբեկիչ: Սա ձեռնածութիւն է: Ազրպէյճանի իշխանութիւններն օգտագործում են հայ ռազմագերիների հարցը զարգացնելու համար իրենց ատելութեան քաղաքականութիւնը:
Այս յանցագործութիւններն ցեղային բնոյթ ունեցող յանցա-գործութիւններ են, որոնք բարձր կերպով հովանաւորւում են Ազրպէյ-ճանի իշխանութիւնների կողմից», նշած է Թաթոյեան:

By Appo

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *