ԳՐԵՑ՝ Մերի Տոմոյան
Երեկ շատ ուշ ժամի մտա ֆեյսբուք, չորս բոլորը թուք ու մուր դոդի հանդեպ։ Նրա արած չտես ծախսերը չզարմացրին ոչ մեկին նաև ինձ, բայց մեծ նողկանք և ամոթ ապրեցի։
Գոյություն ունի TLS tv ալիք, շատերը տեսած կլինեն։ Այդ ալիքում գոյություն ունի հաղորդում, տարբեր երկրների ցիգան ազգի հարսանիքների մասին։ Գագոյի հարսանիքի մասին չգիտեր այդ ալիքը, թե չէ հաստատ կլուսաբաներ։ Մի ցիգանի հարսանիքին հարսին այդպես էլ չկարողացան մեքենա ոչ թե նստեցնել, այլ մտցնել անգամ չկարողացան, քանզի զգեստի մեծությունը թույլ չէր տալիս անգամ փեսային հարսին մոտենալ կամ համբուրել։ Հիմա քոնն էր գագո, հետո էլ նեղանում ես, երբ դոդ են ասում։ Ախր ահավոր դոդիզմա քո մոտ։
Ինչ հասնում է հարսին կամ փեսուն
Լավ, բա դու՞ք, չէ որ դա ձեր հարսանիքն էր, չունեի՞ք լեզու, թե՞ դոդիզմը այդքան վարաքիչ է։
Ինձ հետաքրքիր է ծնողների վերաբերմունքը նրա նկատմամբ, որ իրենց փոքրիկ բալիկները նվագում էին ճանապարհին։
Ինձ հետաքրքիր է բոլոր հյուրերի կարծիքը։ Հը՞ն, փՌկիչներ, գոհ ե՞ք, կուշտ ե՞ք, թե չէ ազգը անհանգիստ է, քանզի երբ դուք սոված եք լինում, ազգը շատ թանկ է վճարում։ Ձեր այդ ֆալշ հարսանիքը տեսնելուց մի անեկդոտ հիշեցի։
Մի շատ անբարոյական կին մահանում է և հայտնվում Աստծո առաջ։ Աղաչում է Աստծուն նրան ների, որ այլևս ամուսնուն չի դավաճանի։ Աստված ներում է և նրա հոգին վերադառնում է մարմին։ Անցնում է մի քանի ամիս, ամուսինը կնոջը նվիրում է տոմս նավով ճանապարհորդություն մեկ շաբաթով։ Մեծ նավ, 2000 մարդ մատակարարող։ Այս կինը որոշում է իր մարդուն հերթական անգամ դավաճանել։ Դավաճանության ժամանակ նավը վթարի է ենթարկվում և խորտակվում։ Այս կինը անմիջապես հայտնվում է Աստծո առաջ։ Աղաչում է Աստծուն ների իր մեղքերը և շանս տա ապրելու ասելով` «մի թե իմ պատճառով 2000 մարդ ես թույլ տալու մեռնի»։ Աստված ասում է, «ես 20 տարի եմ սպասել, որ քեզ ու քո նմաններին հավաքեմ մի տեղ»
Հիմա ձերն էր
Քո հյուրերը քեզանից չեն տարբերվում, անկուշտ ու չտես։ Դու նրանց մի գուցե զարմացրիր, բայց աշխարհի առաջ մեր ազգին ծաղրանք սարքեցիր քո անճաշակ ու չտես պահվածքով։
Սա դժբախտություն է, սա մեր երեսն է, ու մենք շաաատ նման “դոդեր” ունենք տարբեր սոցիալական խավի։ Վարկով այֆոններ բռնողներ, հարևանին ինադու գիշերը բարձր երաժշտություն լսողներ, բոշ սիգնալներ տվողներ, կլասով բարձր մեքենայի ղեկին իրեն թագավոր զգացողներ, հարևանի կնոջ վրա աչք դնողներ և այլն։ Հատ հատ չգրեմ, քանզի շատ նման արատներ ունի իմ ազգը։
Գիտես գագո քեզ ինչ կասեմ, դու թքեցիր մեր տղերքի շիրիմներին, մեր սևազգեստ ծնողների երեսին, մեր անձեռ ու ոտ տղերքի երեսին։ Բայց մենք կօգնենք իրենց և հոգեպես և ֆիզիկապես, պռոտեզներ կգնենք ու նրանք ոտքի կկանգնեն, բայց քեզ ու քո ընտրողներին օգնել չենք կարող, ցավոք, քանզի հոգու պռոտեզ դեռ չեն ստեղծել։