Որևէ կերպ չեմ կարողանում հասկանալ Ռ. Քոչարյանի որդու Լևոնի անբարտավան պահվածքը, որը հասել է իր գագաթնակետին:
Մեզանից թալանված փողերը սրան թույլ են տալիս գրառումներ անել սոցիալական հարթակներում, հասարակությանը ի ցույց դնելով Վայոց Ձորի մարզի այն քաղաքացուն, ով հրաժարվեց ընդունել ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ցավակցությունը և թույլ չտվեց նրան հարգանքի տուրք մատուցել իր հարազատին:
Նախ այդ քաղաքացին արդյո՞ք նույն սկզբունքով և իրավունքով հրաժարվել է նույն վարչապետի նախաձեռնությամբ զոհվածներին հատուցվող գումարից, թե՞….
-լավ կարիք չկա անդրադառնալու այդ փաստին… վերադառնամ Լևոնին, որը ի լուր աշխարհի հեգնելով վարչապետին, փորձում է ցույց տալ նրա անճարակությունը.
-Արա՛, այ չկայացած գոյակցություն, ես հասկանում եմ որ դաստիարակվել ես հորդ ոգով և նման դեպքերում պատվախնդրությունը, համոզված եմ՝ նոր զոհի պատճառ կհանդիսանար…
-զորօրինակ Պողոս Պողոսյանը, որը մտերմական «պրիվետ Ռոբ»-ի համար սեփական կյանքով փոխհատուցեց….
-Վարչապետը մեկ անգամ ևս մնաց իր բարձրության վրա և բոլորիս վիշտը սրտում հարգանքով հեռացավ մնալով Մարդ և ներողամիտ:
Այ չկայացած տհա՛ս, դու մի մոռացիր այն փաստը, որ այդ նույն մեծահոգի մարդու բարո յականությունն է որ դուք, հորդ հետ միասին դեռ գոյություն ունեք….թե մեզանից թալանված փողերը քեզ թույլ են տալիս որ հեգնանքով խոսես:
Ի դեպ քիչ մնացնույն Վարչապետի և հասարակության ձեռաց վերադանալու եք ելման կետին, հայտնվելու եք այն աղքատության շեմին, ինչպիսին հայրդ մուտք գործեց քաղաքականություն: Քեզ այ տղա, հորդորում եմ չափերիդ մեջ մնալ և զգուշանալ կարմիր գծերը հատելուց….
Իրավապաշտպան Սամվել Մկրտչյանի Ֆեյսբուքյան էջից

By Appo

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *