Նատալի Բայդենի շատ հուզիչ և կարևոր մեկնաբանությունն ու գրառումը, որ նա արել է կապված Ջո Բայդենի՝ Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու հետ։
«Ես ողջունում եմ բոլոր բոլորին՝ երիտասարդներին, մեծերին, պատանիներին, փոքրիկներին և առհասարակ աշխարհի բոլոր ժողովուրդներին: Ես ուզում եմ շնորհակալությունս հայտնել պապիկիցս նման ճիշտ որոշում կայսցնելու համար։ Գիտեք, որքան էլ տարօրինակ թվա, սակայն իմ ամենամտերիմ ընկերները ոչ թե ամերիկացիներ են, այլ հայեր: Ես պետք է անկեղծ ասեմ, որ երկար տարիներ ապրելով հայերի կողքին, սովորելով նրանց հետ, քանզի իմ դասարանում և քոլեջում շատ կային հայեր, ես չգիտեի, թե նրանք որտեղից են, չգիտեի Հայաստան երկրի մասին և միայն տարիներ հետո, երբ ես սկսեցի ուսումնասիրել պատմությունը, այդ ժամանակ հասկացա:
Գիտեք, ես այժմ կուզեի ձեզ մի հետաքրքիր պատմություն ներկայացնել և կուզեմ, որ ամբողջ աշխարհը սա իմանա և սա ցույց կտա, թե արդյոք ճիշտ էր պապիկս այդ որոշումը կայացնելու համա, թե՝ ոչ: Նախապես ասեմ, որ ես բացարձակապես գլուխ չեմ հանում քաղաքականությունից և իմ խոսքը ոչ մի աղերս անգամ չունի քաղաքական ենթատեքստի հետ: Ես ընդամենը մի երիտասարդ եմ, ով ունի հայ ընկերներ, ով անգիր է ճանաչում նրանց բնավորությունը և ուզում է կիսվել իր պատմությամբ:
Երբ ես սովորում էի քոլեջում, այնտեղ կային տարբեր ազգերի աշակերտներ: Նրանց մեջ կային նաև երեք հոգի, ովքեր հայեր էին: Այդ ժամանակ ես չգիտեի՝ նրանք որ երկրից են, ինչ պատմություն ունեն և այլն: Շփվում էի նրանց հետ, ընկերություն անում: Նրանք, բնականաբար, իրենց պահում էին այնպես, ասես թե դա իրենց հայրենիքն է և բոլորովին չէիր կարծի, չտեսնելով իրենց արտաքինը, որ նրանք ոչ թե ամերիկացիներ են, այլ ուրիշ ազգի ներկայացուցիչներ: Նրանք իրենց պահում էին բավական համեստ և խելացի: Առաջ ընկնելով ասեմ, որ այդ երեքը, ովքեր հայեր էին, մեր քոլեջի ամենաառաջադեմ աշակերտներից էին: Մի անգամ, երբ մեզ հանձնարարված էր պատմության մասին շատ կոնկրետ նյութ, հոդված գրել, ես բնականաբար դիմեցի նրանցից մեկի օգնությանը: Վերջինիս անունը Դավիթ էր, իսկ իմ մյուս հայ ընկերների անունները՝ Լիլիթ և Անի: Դավիթը ամենախելացին էր և նրան խնդրեցի, որ ինձ օգնի, քանզի թեման վերաբերում էր համաշխարհային պատմությանը: Ես որքան գիտեմ հայերը ունեն շատ հին պատմություն, սակայն Դավիթը և իմ մյուս հայ ընկերները երբեք դա չէին սարքում գլուխ գովալու առարկա: Ինչևէ, երբ խնդրեցի Դավիթի օգնությունը, նա, առանց մեկ վայրկյան անգամ վարանելու, միանգամից համաձայնեց: Եթե չգիտեք, ասեմ, որ Ամերիկայում դա այդքան էլ ընդունված չէ: Հետագայում ես Դավիթից իմացա, որ Հայաստանում մարդիկ իրար վերաբերվում են որպես քույր և եղբայր և այնտեղ կարող ես հանգիստ, թեկուզ գիշերվա ուշ ժամի մտնել անծանոթի տուն, և նրանք քեզ թե՛ հաց կտան, թե՛ գիշերելու տեղ:
Ինչևէ, այդ ժամանակ թեման վերաբերում էր համաշխարհային պատմության պատերազմներին և ողբերգական դեպքերին: Այո՛, թեպետ մենք տարիքով փոքր էինք, սակայն մեր ուսուցչուհին որոշել էր, որ մենք դեռևս երիտասարդ ու պատանի տարիքից պետք է առնչվենք նաև պատմության ցավալի դեպքերի հետ: Իսկ թեման վերաբերում էր հենց Հայոց պատմությանը, ինչպես նաև 1915 թվականին թուրքերի կողմից իրականացված Օսմանյան կայսրության ձեռքով արված Ցեղասպանությանը: Ճիշտ է ԱՄՆ-ն մինչև վերջերս չէր ընդունում ցեղասպանությունը, սակայն Ամերիկայում այդ մասին խոսում են դեռևս շատ վաղուց:
Այդ պահին ես բոլորովին, անգամ ոչ մի ինֆորմացիա չունեի, թե ինչ է կատարվել իմ ընկերների նախնիների հետ և, ծանոթանալով այդ պատմությանը, հասկացա մի բան, որ հայերը արժանի են ավելիին, որ հայերի տեղը այս աշխարհում պետք է լինի ավելի շատ: Երբ անցնում էինք առարկան, Դավիթը ինձ մի քանի խորհուրդներ տվեց, մի քանի աղբյուրներ տվեց և ասաց, թե որտեղին ինչ տեղեկություն կարող եմ ստանալ: Երբ ես ներկայացնում էի ուսուցչուհուն, պատմում էի իմ իմացածը, հանկարծ նկատեցի, որ Դավիթը սկսեց գլուխը կախել և հուզվել: Նույն տպավորությունը ինձ մոտ ստեղծվեց նաև իմ մյուս հայ ընկերներին նայելիս: Հետագայում իմացա, որ Դավիթի նախնիները գաղթել էին Արևմտյան Հայաստանից, որը այժմ անարդարացիորեն գտնվում է Թուրքիայի կազմում:
Ես ուզում եմ ամբողջ աշխարհին խորհուրդ տալ, հատկապես երիտասարդներին, ովքեր որ նոր են թևակոխում բարդ կյանք, ուսումնասիրել Հայոց պատմությունը, ծանոթանան Օսմանյան կայսրության հետ և նրանց համար պարզ կլինի, թե ինչ է կատարվել իրականում 1915 թվականին»:
Իսկ հիմա ամենակարևոր և տարօրինակի մասին: Մեզ հետ կային նաև սովորող ազգությամբ թուրքեր և ի՞նչ եք կարծում`ինչ վերաբերմունք էին տածում նրանց հանդեպ հայերը: Ես ձեզ կարող եմ ազնվորեն ասել: Հայերը այդքան դաժան կյանքից, այդքան տառապանքներից և անարդարությունից հետո, միևնույն է, թե՛ Դավիթը, թե՛ Լիլիթը և թե իմ մյուս հայ ընկերները նրանց հարգում էին և բացարձակապես ոչ մի թշնամանք չէին տածում: Ինչը, ցավոք սրտի, չեմ կարող ասել իմ թուրք մտերիմների մասին:
Հետևաբար, ես հիմա ուզում եմ շնորհակալություն հայտնել պապիկիս և ասել՝ պապի՛կ, դու իսկապես արել ես ճիշտ ու հրաշալի որոշում. Պատմությունը երբեք դա չի մոռանա:

By Appo

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *