Արտյոմ Տոնոյանը անդրադարձել է ադրբեջանցի Ջումշուդի Նուրիեւի կանխատեսումներին.

«Ադրբեջանցի Ջումշուդի Նուրիեւի 2021թ վերջերի համար ծանր կանխատեսումներ է անում իր երկրի ապագայի հետ կապված՝ հիմնված ինչ-որ գաղտնի փաստաթղթերի տվյալների վրա: Մի փոքրիկ հատվածից մեջբերում.
«… մեր մեկ միասնական պետություն ունենալը հարցականի տակ է: Եթե կատարվի իմ կանխատեսած ծրագիրը, ապա, ըստ նախապես գծված սցենարի, Ադրբեջանը բաժանվելու է 3 պետության միջեւ, եւ այս մասին ես հայտարարում եմ ամենայն պատասխանատվությամբ: Պատկերը էսպիսին է լինելու. Քուռ գետ ձախ ափի երկայնքով դեպի հյուսիս ձգվող մեր տարածքներն ամբողջությամբ կմիանան ՌԴ կազմին, Քուռի եւ Արաքսի միջեւ ընկած տարածքներ՝ Իրանի Իսլամական Հանրապետությանը, մնացածը կմիացվի լեռնային Ղարաբաղին եւ այդ կազմով ամբողջությամբ կմտցվի Հայաստանի Հանրապետության կազմի մեջ…»:

Արհեստական ստեղծված երկիր է Ադրբեջանը, որը պիտի վերանա. Միխայիլ Սահակաշվիլին կոշտ գրառում է կատարել

Նախ շեշտենք, որ ինչքան էլ որ ցավալի է, այնուամենայնիվ ՀՀ-ում և Արցախի Հանրապետությունում պատերազմական դրություն էր եւ բազմադարյան պատմություն կերտած հայ ժողովուրդը հերթական անգամ կանգած էր գոյության պայքարի առաջ: Ամբողջ աշխարհը ծվարել էր լռության մեջ: Թվում էր, թե չունեն աչքեր` տեսնելու համար հայ ազգին պատած արհավիրքը, չունեն ականջներ լսելու համար ամեն օր կորցված անմեղ ու բարի կյանքերի մասին: Ցակայն հայ ազգին սատարողներ ևս գտնվեցին: Որոշ ժամանակ առաջ Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին իր անձնական էջի մեջ կոշտ գրառում է կատարել Ադրբեջանի մասին՝ «Կեցցե բռնապետական, հետամնաց ադրբեջանը, որը շուտով մասնատելու ենք: Նախիջևանն ու մինչև Կուր-Արաքսյան հատումը պետք է վերադարձվի ՀՀ-ին, մնացածի վրա կարող է մի քանի պետություն ստեղծվել՝ ըստ ազգությունների: Ադրբեջանը արհեստական ստեղծված երկիր է, որն էլ վերանալու է»:

By Appo

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *